TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Լավ լուր Սևանի քույր քաղաք Գրենոբլից

15:06 03.11.2020

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պիոլի առաջարկը միաձայն ընդունվել է Քաղաքային խորհրդի կողմից: «Լեռնային Ղարաբաղը ներկայումս մտահոգիչ բախման վայր է. այնտեղ խիստ մտահոգիչ է խաղաղ բնակչության վիճակը: Գրենոբլը կապված լինելով Հայաստանի հետ՝ տեղի բնակիչների ուշադրության կենտրոնում է։ Գրենոբլի բնակիչների հայացքն այսօր ուղղված է այս տարածաշրջանին, որտեղ հայությունը պայքարում է իր […]

̰
Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացրեց Եվրոպային. ԵԽ-ի պատգամավորը՝ Վիեննայում հարձակումների մասին

14:59 03.11.2020

Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկո Դրեոսթոն Twitter-ում գրել է. «Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացրեց Եվրոպային. «Եթե դուք չկանգնեցնեք Էրդողանին, թուրքերին կտեսնեք Վիեննայի դարպասների մոտ»: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, իրականացվեց Վիեննայի կենտրոնում: Ոչ մի հանդուրժողականություն. Եվրոպան արթնացել է»։ Il Premier armeno avvertiva l’Europa qualche giorno fa: “Se non affrontate Erdogan, vi ritroverete i turchi alla […]

̰
Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը

14:09 03.11.2020

Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն: Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են […]

̰
ԱՀ նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի. Վահրամ Պողոսյան

14:04 03.11.2020

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զինապարտ քաղաքացիների՝ ԱՀ-ից բացակայելու վերաբերյալ բաց նամակին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ […]

̰
Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը, թեկուզ անուղղակի, թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով․ Փաշինյան

13:58 03.11.2020

Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը, թեկուզ անուղղակի, թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրիշ ազգերի և հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք»,- գրել է վարչապետը:

̰
Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում կառավարել այդ էջերը

13:49 03.11.2020

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:   Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը, ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշիվներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) […]

̰
Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

13:45 03.11.2020

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, […]

̰
ԱԺ արտահերթ նիստը տևել է 9 րոպե. ընդունվել է աշխարհազորի ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված երկու նախագիծ

13:30 03.11.2020

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որը տևել է 9 րոպե: Երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության կողմից ներկայացված և երեկ առաջին ընթերցմամբ ընդունված երկու նախագծերը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց. «Գրավոր առաջարկություններ չեն եղել, օրենքի բովանդակությունը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքում […]

̰
Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

12:42 03.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև. «Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», – երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում […]

̰
Սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը․ Փաշինյան

12:29 03.11.2020

Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ «Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է, և առանց չափազանցության՝ […]

̰
Մշակվում է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիր

12:07 03.11.2020

Այս պահին մշակում ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Ծրագիրը պետք է ներառի վերականգնողական, սոցիալական, կրթական և այլ կոմպոնենտներ: «Նախագիծը պատրաստ լինելուն պես կքննարկենք շահագրգիռ կողմերի հետ»,-նշել է Բաթոյանը:

̰
Փաշինյանն առաջարկել է Իսրայելին օգնություն ուղարկել ոչ թե Հայաստան, այլ՝ ահաբեկիչներին․ «The Jerusalem Post»

11:54 03.11.2020

«The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն օգնությանը, որն Իսրայելն է ցանկանում տրամադրել ՀՀ-ին: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ երբ Հայաստանը հետ է կանչել իր դեսպանին, Իսրայելի նախագահ Ռովեն Ռիվլինը զանգահարել է իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շահագրգռված կլինի ընդունել այդ օգնությունը, Փաշինյանը պատասխանել է․ «Մարդասիրական […]

̰
Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

11:37 03.11.2020

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով: Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ ?Աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 1328-ով, գրանցվել է 22 մահ

11:02 03.11.2020

Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94776 դեպք, որոնցից 57599-ն` առողջացած, 1413-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 413515 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2991 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք: Ունենք 1133 առողջացած և մահվան 22 դեպք: […]

̰
Հրդեհ Գոշ գյուղում

10:56 03.11.2020

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 07։00-ին, դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 17 հրշեջ-փրկարար։ Պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5 հա տարածքում 8 օջախով այրվում են խոտածածկույթ և խաշամ։ Դեպքի վայրում է գտնվում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3 աշխատակից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 16։14-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ […]

̰
Խուսափե՛ք անհարկի տեղաշարժերից․ Ավստրիայում ՀՀ դեսպանություն

09:53 03.11.2020

Ավստրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 00 43 (0) 1 522 74 79 105»։ Վերջին տվյալներով՝ Վիեննայում հրաձգության զոհն է դարձել 3 […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 22.5 հա տարածքում բռնկված հրդեհները

09:16 03.11.2020

Նոյեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 250 քմ, Աշտարակ քաղաքում՝ 200 քմ, 2 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 400 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, 2000 քմ, […]

̰
Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունու և Շուշիի ուղղությամբ

09:05 03.11.2020

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ։ Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

08:20 03.11.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկին փ. 42, 44, 46, 48 շենքեր, Հանրապետության փ. 83, 85, 85ա շենքեր, Սայաթ Նովա պող. 20, 22, 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նանսենի փ. 2 շենք /Նոր Նորք վարչական […]

̰
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ բուժհաստատություններն աշխատում են ծանրաբեռնված

00:32 03.11.2020

Այժմ առողջապահական համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին։ Վիրուսի արագ տարածման նպաստավոր պայման են ստեղծել սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունները, որին գումարվել է նաև հասարակության զգոնության թուլացումն ու անտարբերությունը։ Համավարակի երկրորդ ալիքի կանխատեսումներ մասնագետներն անում էին դեռ ամռան կեսերին, երբ հակահամաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իսկ հիվանդության հաստատված օրական դեպքերի թիվը չէր հատում 500-ի սահմանը։ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը

00:16 03.11.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի կապակցությամբ․ «Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված […]

̰
Ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ կազմում ԱՀ դեմ ռազմագործողություններում ներգրավված սիրիացի երկրորդ վարձկանը

00:05 03.11.2020

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմում օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Վերջիններս ներգրավվել են Արցախի բնակչության դեմ ահաբեկչությական բնույթի՝ մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ […]

̰
Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ՄԻՊ

23:59 02.11.2020

Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ […]

̰
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

23:40 02.11.2020

Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Կարևոր թեմա է Արցախի համար շոշափելի օժանդակության պահանջը Ֆրանսիայի իշխանություններից.Հիլդա Չոբոյան

23:26 02.11.2020

Ֆրանսիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ այսօր Սագօ Արեանը զրուցել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Դավիթ-Բեկ համայնքի հրթիռակոծության հետևանքով մեկ քաղաքացիական անձ մահացել է, երկուսը՝ վիրավորվել

23:02 02.11.2020

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար […]

̰
Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները․ Ոստիկանություն

22:29 02.11.2020

Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները:Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական […]

̰
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք

22:25 02.11.2020

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 2-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 331 դեպք, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 183-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հարուցված վարչական վարույթների արդյունքում 66-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ […]

̰
BACK_TO_TOP