22:05 02.11.2020
ԱԱՏՄ աշխատակիցները հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողության նպատակով այսօր այցելել են Արցախից ժամանած մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության կացավայրեր Լոռու մարզի Փամբակ և Վահագնաձոր համայնքներում։ Այս մասին տեղեկացրին ԱԱՏՄ-ից։ Ուսումնասիրվել են ստեղծված սանիտարահիգիենիկ պայմանները, իրականացվել է իրազեկման աշխատանք: ԱԱՏՄ բժիշկ-համաճարակաբանների դիտարկմամբ՝ երկու կացավայրում էլ պայմանները բավարար են․ դրանք ապահովված են տաք և սառը ջրով, սանհանգույցները համապատասխանում են […]
21:56 02.11.2020
Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Գոհար տիկինը /1790-1888 թթ./ Իբրահիմ խան Ջավանշիրի օրինական 4 կանանցից մեկն էր՝ վրաց իշխան Եվգենի Աբաշիձեի դստեր՝ Ջավահիր տիկնոջ դուստրը: Երկու անգամ ամուսնացած լինելով և կորցնելով ամուսիններին, հավատավոր Գոհար աղան մնում է անժառանգ և նվիրում […]
20:58 02.11.2020
Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպեցին լուռ հավաքներ: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջեցին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույն ընթացքում տարբեր համայնքներից համաժամանակյա թվիթ-արշավ սկսվեց: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ […]
20:51 02.11.2020
ԱԱՏՄ-ստուգայցերը` Վայքում, Ջերմուկում և Կապանում. տնտեսավարողների մոտ նկատվում է առաջընթաց նորմերի պահպանման հարցում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է համավարակի տարածման դեմ պայքարը: Հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի անակնկալ շրջայցերն այս անգամ Վայքում, Ջերմուկում և Կապանում էին, դիտակետում՝ հյուրանոցները, դեղատներն ու գեղեցկության սրահները։ Այս մասին տեղեկացրին ԱԱՏՄ-ից։ ԱԱՏՄ տեսչական ստուգայցերը վերջին շրջանում կորոնավիրուսի տարածումը […]
20:21 02.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական […]
19:46 02.11.2020
Այսօր՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
19:38 02.11.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Ֆուտբոլի առաջնության ընթացքում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպերի կապակցությամբ․ «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր: Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը: Հաջորդ օրը՝ […]
18:40 02.11.2020
Արցախցի 100-ավոր կանայք ու երեխաներ այսօր էլ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ․ ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և անհապաղ դադարեցնել պատերազմը։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ կմնան դեսպանատան առաջ այնքան, մինչև իրենց հետ հանդիպման գա դեսպան Լին Թրեյսիին։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:27 02.11.2020
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Ֆուտբոլային ակումբն այս մասին հայտարարություն է տարածել։ ««Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են Համաձայն կանոնակարգի՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր են հանձնել։ Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ […]
18:14 02.11.2020
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ «Ներկայացրեցի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։ Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ […]
18:05 02.11.2020
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել` ՀՀ կառավարության օրակարգով և հարցերի քննարկման հատուկ ընթացակարգ է առաջարկել: Ըստ այդմ՝ առաջին ընթերցումից հետո, երկրորդ ընթերցումն առաջարկվում է կազմակերպել 24 ժամվա ընթացքում, իսկ գլխադասային հանձնաժողովներից առաջարկներն ընդունել ոչ ավելի, քան 3 ժամվա ընթացքում: Օրակարգային 2 հարցերը վերաբերում են «Տեղական ինքնակառավարման» և «Երևանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելուն: Այդ փոփոխություններով […]
17:33 02.11.2020
Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է»,- ասել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ին: Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ […]
17:07 02.11.2020
«Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բարձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը: Ըստ այդմ՝ վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը և ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը ներկայացվել են «Արիության համար» […]
16:45 02.11.2020
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանդես է եկել կոչով. «Սիրելի՛ հետևորդներ, ընկերներ և գործընկերներ Սեպտեմբերի 27-ից ՀՀ-ն ներքաշված է մինչ այսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկն, ասել է […]
16:43 02.11.2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 11 զինծառայողի անուն․ Սարգսյան Արթուր Սարգսի, ծնվ. 1975թ. Յակովլև Դավիթ Արմանի, ծնվ. 2001թ. Շաքարյան Սերգեյ Սլավի, ծնվ. 1974թ. Վիրաբյան Տիգրան Ալբերտի, ծնվ. 1977թ. Միքայելյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Աթանեսյան Արտակ Վոլոդյայի, ծնվ. 1985թ. Ղազարյան Ազատ Վահանի, ծնվ. 2000թ. Ջավախյան Գևորգ Գրիգորի, ծնվ. 2001թ. […]
16:33 02.11.2020
Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Պետական բյուջեի հաշվին մարզպետարանները գնումներ են սկսել սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու նպատակով: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին […]
16:30 02.11.2020
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Twitter-ում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի՝ ահաբեկչության հովանավորներ լինելուն։ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերը մարտի դաշտից երկու օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են գերեվարել: Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստերի հետևում: Նրանք ահաբեկչության պետական հովանավորներ են»,- գրել է նա՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը: #NagornoKarabakh defense forces captured two foreign #terrorist […]
16:14 02.11.2020
Սիրելի՛ աշակերտներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է կրթական հարթակ՝ e-school Armenia, որտեղ բոլոր դասարանների աշակերտների համար տեղադրվում են տեսադասեր՝ տարբեր առարկաներից: «Անցե՛ք հետևյալ հղումով, միացե՛ք e-school Armenia-ի յութուբյան ալիքին՝ սեղմելով Բաժանորդագրվել /SUBSCRIBE/ կոճակը, հետևե՛ք տեսադասերին և համալրե՛ք ձեր գիտելիքները: Մանրամասների համար հետևե՛ք նաև e-school Armenia-ի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/eschoolam»,- գրել է ԿԳՄՍ […]
16:07 02.11.2020
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է Reuters լրատվական գործակալության «Չնայած Լիբանանում առկա խնդիրներին՝ տեղի հայերը մոբիլիզացվում են Ղարաբաղ գնալու համար» վերտառությամբ հոդվածով և նշել՝ «Reuters-ի ռեպորտաժում հաստատվել է օտարերկրյա մարտիկների ու վարձկաների ներկայությունը Հայաստանի ԶՈւ շարքերում։ Մենք քանիցս հայտնել ենք, որ Լիբանանից և Սիրիայից վարձկանները, նաև ՔԲԿ ահաբեկիչները Հայաստանում են»։ […]
15:53 02.11.2020
Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ-ի կողմից առաջարկված գաղափարը պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նոյեմբերի 2-ին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Անհրաժեշտ է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների ժամանակ»,- հայտարարել է նա: […]
15:35 02.11.2020
Ինչպե՞ս հաղթահարել երեխայի մոտ պատերազմից առաջացած խնդիրները․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է պատկերազարդ իրազեկումներ։
15:29 02.11.2020
Նոյեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ «Շուտափույթ ապաքինում»,- գրել է նա: