Իրավիճակն ավելի քան լուրջ է․ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հարցազրույցը իտալական SI-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

Իրավիճակն ավելի քան լուրջ է․ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հարցազրույցը իտալական SI-ին

20:33 03.11.2020

«Այնտեղ ծանր հումանիտար իրավիճակ է: Ավելի քան մեկ ամիս շարունակվող մարտական գործողությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իրավապաշտպան կառույցները հայտնում են Արցախում հազարավոր վիրավորների, սպանված բազմաթիվ խաղաղ բնակիչների մասին»: Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը մեկնաբանել է S.I.R.-ին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կիրակի՝ նոյեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից արված ուղերձի լույսի ներքո:

«Կցանկանայի վերահաստատել սրտագին կոչս հակամարտության կողմերի պատասխանատուներին, որպեսզի որքան հնարավոր է շուտ միջամտեն՝ դադարեցնելու համար անմեղ արյունահեղությունը»։ «Թող չմտածեն, որ հարցը կլուծվի բռնությամբ, այլ միջազգային հանրության օգնությամբ հանձնառու լինեն անկեղծ հիմնավոր բանակցությունների»,- ասել է Հռոմի Պապը։

-Պարոն դեսպան, կներկայացնե՞ք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:
-Իրավիճակն ավելի քան լուրջ է, քանի որ ականատես ենք լինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների ամենօրյա ռմբակոծությունների` այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի օգտագործմամբ, ներառյալ կասետային ռումբեր ու այս օրերին օգտագործվող արգելված սպիտակ ֆոսֆոր, որով հրդեհում են Արցախի անտառները: Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան ու միջազգային այլ կոնվենցիաների կոպիտ ոտնահարում է: Բազմաթիվ ռազմական փորձագետներ հաստատում են, որ 21-րդ դարում նման մասշտաբային ռազմական գործողություններ չեն գրանցվել, Արցախի դեմ օգտագործվում են բոլոր տեսակի ժամանակակից զինատեսակները, ներառյալ տանկեր, զրահամեքենաներ և անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի հրետանի, հրթիռներ և ավիացիա՝ ուղղաթիռների, ինքնաթիռների ու մեծաքանակ զորքերի ներգրավմամբ։
-Նմանօրինակ լարված իրավիճակում որքանո՞վ Ֆրանցիսկոս Պապի կոչը կարող է ազդել, որպեսզի հակամարտության կողմերը հանձնառու լինեն խաղաղ բանակցություններին:
-Շատ կարևոր է, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը կրկին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց իրավիճակին։ Հռոմի Պապը կոչ արեց չմոռանալ «թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, ուր զինված բախումները հետևում են միմյանց փխրուն հրադադարներից հետո»: Նա քննադատել է զոհերի թվի ողբերգական աճը, բնակավայրերի, քաղաքացիական ենթակառույցների և աղոթատեղերի ավիրումը: -Ինչպես արդեն տեղյակ եք, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը երկու անգամ թիրախավորված հրթիռակոծվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

-Ի՞նչ կցանկանայիք ասել միջազգային հանրությանը:

-Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցնում է ծանր հումանիտար ճգնաժամի միջով: Արցախահայությանը սպառնում է ցեղասպանության վտանգը, և մենք դա ասում ենք՝ գիտակցելով «ցեղասպանություն» բառի իրական իմաստը: Միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք վճռական, առաջնորդող դերակատարում և գործողություններ՝ կանխելու համար նոր անմեղ զոհեր: Մասնավորապես Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է տնտեսական և դիվանագիտական ճնշումներ գործադրեն՝ ստիպելու Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Նորին Սրբության խոսքերը՝ հնարավորինս շուտ դադարեցնել այս արյունահեղությունը և ներգրավվել առարկայական բանակցություններում:

-Իսկ միջազգային լրատվամիջոցներից մեր սպասումներ են ճշգրիտ տեղեկատվության և ճշմարտության տարածումը` ավելի հնչեղ դարձնելու պատերազմի զոհերի ձայները և աշխարհին բացահայտելու թուրք-ադրբեջանական հանցավոր դաշինքի կողմից և հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ տեղի ունեցող գլխատումների, սպանությունների և էթնիկական զտումների աներևակայելի սարսափները։

-Արդյո՞ք գոյություն ունի կայուն և տևական խաղաղության համար հնարավոր լուծում:

-Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում են Թուրքիան և միջազգային ահաբեկիչները, մնում են անպատիժ և միտումնավոր խոչնդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները, միակ արդյունավետ լուծումը կասեցնելու բռնության աճը, փրկելու բազմաթիվ մարդկային կյանքեր և տարածաշրջանում ապահովելու կայուն և տևական խաղաղություն՝ դա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP