14:25 02.11.2020
«Բյուջեի նախագիծը, մեր կարծիքով, որոշակի հաշվեկշռված տեսք ունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ըստ Գրիգորյանի՝ նախագիծն ունի կայուն տնտեսություն ու սոցիալական վիճակ ունենալու տրամաբանություն: «Դե, իհարկե, չեմ կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա, բյուջեի վրա: Բյուջետային մուտքերի վրա, իհարկե, ազդեցություն ունեցավ և կունենա, իհարկե, մենք, […]
14:16 02.11.2020
«Այդքան կարևոր չի պարտքի շեմը, ինչքան որ կարևոր է, թե այդ պարտքով ներգրավված միջոցները ծախսման ինչ արդյունավետություն ունեն և ինչ նպատակ: Իհարկե, պարտք վերցնելն ինքնանպատակ չի, և որևէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնի, որպեսզի իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե […]
14:02 02.11.2020
Արցախցի հարյուրավոր կանայք ու երեխաներ կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ են: Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Իրինա Սաֆարյանի խոսքերով՝ դեսպանատան առաջ կմնան այնքան ժամանակ, մինչև իրենց հետ հանդիպման գա հենց ինքը` դեսպանը: Ակցիայի մասնակիցներն այստեղ են ժամը 11-ից: Նրանց պահանջները հստակ են` ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային, և օր առաջ կանգնեցնել պատերազմը: Ցուցարարները հիմա […]
13:49 02.11.2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Կարապետի Ավետիսյանը։ Այս մասին տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից։ Արա Ավետիսյանը ծնվել է 1950 թ․ մայիսի 27-ին Երևանում: 1967 թ. ավարտել է Երևանի թիվ 10 դպրոցը, 1972 թ. ԵՊՀ […]
13:16 02.11.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք։ «Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք։ ✅ Իրական- hiMNadram.org ❌ Կեղծ- hiNMadram.org Կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը, երբ կայքի հասցեում սիմվոլային տարբերությամբ խաբում են մարդկանց։ Նման դեպքեր կարող են լինել նաև այլ կայքերի հետ […]
13:00 02.11.2020
ԱԱՏՄ-ն տեղեկացնում է․ «ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել՝ ՀՀ կառավարության 2020 թ․ հոկտեմբերի 31-ի N 1756-Ն որոշմամբ։ ✅Ըստ այդմ, եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ ✅ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը […]
12:48 02.11.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, զենք-զինամթեքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, ծեծի՝ 2, սպանության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, գույքը դիտավորությամբ […]
12:41 02.11.2020
Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ անդրադառնալով համաքաղաքացիների և բանկերի հաճախորդների կողմից բարձրացված հարցադրումներին՝ հարկ են համարում ևս մեկ անգամ ներկայացնել հաճախորդների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ: «ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, Հայաստանի բանկերի միության (ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի) կայացրած որոշման […]
12:37 02.11.2020
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս օրերին Հայաստանում է, աջակցում է հայությանը։ Նա երգ է պատրաստել Արցախի հերոսների մասին։ «Տեսանկարահանումը հաջող է անցել։ «Շատ շուտով. նոր երգ Արցախի հերոսների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ օգտագործելով «Ճանաչիր Արցախը» հեշթեգը։
12:29 02.11.2020
«Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը»,- հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կոչին՝ լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։
12:07 02.11.2020
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Սասունցի Դավթի հրապարակում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
11:57 02.11.2020
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Արարատ քաղաքում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ»։
11:56 02.11.2020
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 402 դեպք, որից 225-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 148 հրդեհի, 1 փլուզման, 1 ջրահեղձման, 1 պայթյունի, 5 ինքնասպանության փորձի, օձի հայտնաբերման 7 դեպք, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: […]
11:31 02.11.2020
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել են 2021թ-ի բյուջեի քննարկումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել, որ սերտորեն համագործակցելով ԿԲ-ի հետ՝ 19-20 թթ-ին հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոտնտեսական միջոցառումներ: «2021թ-ը լարված տարի է լինելու, բայց վստահ եմ, որ կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի ռիսկերը, կապահովի մեր երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: Թիվ 1 […]
11:00 02.11.2020
Նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որոնցից 56466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 410524 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2544 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք: Ունենք 639 առողջացած և 28 մահվան դեպք: […]
09:36 02.11.2020
Նոյեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1 հա, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում՝ 4000 քմ, Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին՝ 200 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 500 […]
08:55 02.11.2020
Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված է «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Փափազյանը նշեց, որ կապի մեջ են Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի արագորեն այս շաբաթ որոշեն լուծարել […]
08:27 02.11.2020
103-ամյա ամերիկահայ Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին հայտնում է Լիբանանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ նա ԱՄՆ Բըրբենք քաղաքի բնակչուհի է: Ներկա պահին հիմնադրամում հավաքված գումարը կազմում է 157,667,138 ԱՄՆ դոլար:
00:51 02.11.2020
Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, այս բանաձեւի վերաբերյալ Օհայո նահանգի Օրենսդիր ժողովի քվեարկությունը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 14-ին: Բանաձևն ընդգծելու […]
00:15 02.11.2020
Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել ռազմական օգնությունը և զենքերի վաճառքը Թուրքիային և պատժամիջոցների միջոցով զսպել Անկարային՝ այսպիսով ապաէսկալացնելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
00:03 02.11.2020
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Vectra» […]
00:01 02.11.2020
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկը և 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկը և 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև:
23:55 01.11.2020
Մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։ Այս մասին գրված է Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջում․ «Խոր վշտով տեղեկացանք Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանի համայնքների միության խորհրդի, վարչության և աշխատակազմի անունից ցավակցում ենք Ղարաքեշիշյանների ընտանիքին և ստեփանավանցիներին»։
23:33 01.11.2020
Քիչ առաջ Մարտունին ենթարկվել է ռմբակոծության։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ «Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է՝ կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա […]
22:44 01.11.2020
Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքովարցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր: Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել ստորև նշված մասնակցության հայտը, որից հետո […]