20:19 30.10.2020
Հոկտեմբերի 29-ին Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի հերթական՝ 33-րդ առցանց նիստը , որի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ հակադարձել է Ադրբեջանի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սախիլ Բաբաևի ելույթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումներին․
«Եվս մեկ անգամ ստիպված ենք հիշեցնել, որ ԱՊՀ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է բարձրացվի և քննարկման ներկայացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ադրբեջանը փորձում է պարտադրել իր միակողմանի տեսակետները, որոնք խեղաթյուրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներ՝ ներառյալ ապատեղեկատվության և իրադարձությունների աղավաղված փաստերի տարածում: Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը սկզբունքորեն անընդունելի են»,-նշել է Ռուբեն Սարգսյանը։
Նիստին մասնակցել են ԱՊՀ մասնակից հանդիսացող երկրների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ:
Ռուբեն Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում, որն իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և ներգրավված օտարերկրյա գրոհայինների մասնակցությամբ.
«Ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև շարունակում է սադրիչ ռազմական գործողությունները՝ օգտագործելով ժամանակակից բոլոր տեսակի զենքերը` թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով և ռազմական հանցագործություններով: Այս գործողությունների հետևանքով առաջ է գալիս Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտությունը:
Հայաստանը հետևողականորեն պահպանում է հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, 17-ին և 26-ին ձեռք բերված համաձայնություների անվերապահ իրականացումը, որոնք համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների աջակցությամբ:
Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական լուծումը բացառող դիրքերից` մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է:
Կոչ ենք անում Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային հրաժարվել իրենց ավանդական քաղաքականությունից՝ սաբոտաժի ենթարկելու միջազգային հանրության ջանքերը` ուղղված վերահսկվող հրադադարի ռեժիմի հաստատմանը, և մեղքը հայկական կողմի վրա բարդելու»,- իր ելույթում նշել է փոխնախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են, մասնավորապես, բնակչության զբաղվածության ապահովմանը, աշխատանքի պաշտպանությանը, ընտանիքին տրամադրվող պետական աջակցությանը, կյանքի որակի նորմատիվների մշակմանը և այլն:
Հանդիպման արդյունքում ընդունվել են ԱՊՀ շրջանակներում աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք որոշումներ:
19:32 26.07.2025
Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերին19:32 26.07.2025
Թաիլանդը հարվածել է Կամբոջայի հեռահար MLRS դիրքերինԹաիլանդի ռազմաօդային ուժերը ճշգրիտ կառավարվող հրթիռային հարված են հասցրել կամբոջական PHL-03 հեռահար բազմակի հրթիռային համակարգերին, որոնք արտադրվում են Չինաստանում և ունեն 130 կիլոմետր հեռահարություն, Բանգկոկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի պաշտպանության նախարարության գործողությունների վարչության անվտանգության համակարգման բյուրոյի տնօրեն, գեներալ-մայոր Վանչանա Սավայդին։ «Այսօր Թաիլանդի ռազմաօդային ուժերի չորս ինքնաթիռ՝ երկու F-16 և երկու Gripen ինքնաթիռներ, ճշգրիտ […] ...
19:20 26.07.2025
Սիրիան և Իսրայելը քննարկել են լարվածության զսպումըՍիրիայի և Իսրայելի պատվիրակությունները Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի հարավում լարվածության զսպումը և 1974 թվականի անջատման համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը, հաղորդում է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Արտգործնախարարության պատվիրակության և Սիրիայի գլխավոր հետախուզական վարչության (խմբ.) միջև իսրայելական կողմի հետ երկխոսությունը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ և վերաբերել է անվտանգության ոլորտում […] ...
19:08 26.07.2025
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճելՀրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում: Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: ...
19:00 26.07.2025
NYT. Իսրայելը չի գտել որևէ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը գողանում է ՄԱԿ-ի օգնությունըԻսրայելը որևէ ապացույց չունի այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համակարգված կերպով գողանում է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, իսրայելցի զինվորականները խոստովանում են, որ հրեական պետության կողմից քննադատված ՄԱԿ-ի օգնության համակարգը իրականում բավականին արդյունավետ էր և հնարավորություն տվեց սնունդ մատակարարել […] ...
18:52 26.07.2025
Al-Ikhbariya. Սիրիան մերժում է երկիրը բաժանելու փորձերը՝ Իսրայելի միջամտության պատճառովՍիրիական պետությունը հանձնառու է պաշտպանել իր տարածքի ամբողջականությունը և մերժում է Իսրայելի միջամտության հետևանքով երկիրը բաժանելու փորձերը, հայտարարել է Դամասկոսի դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով այս շաբաթ Փարիզում իսրայելական կողմի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցությունները։ «Արտգործնախարարության և Սիրիայի գլխավոր հետախուզական ծառայության պատվիրակության միջև Իսրայելի ներկայացուցիչների հետ երկխոսությունը անկեղծ և պատասխանատու էր: Մեր պատվիրակությունը կտրականապես մերժեց Իսրայելի անօրինական […] ...
18:40 26.07.2025
Իվուն չի ցանկացել տեղափոխվել թուրքական ակումբՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն նոր պայմանագիր կստորագրի Կազանի «Ռուբինի» հետ, հաղորդում է Arménie Football-ը: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», սակայն Իվուն որոշել է մնալ ռուսական ակումբում: Երևանի «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ռուբինում»: Հիշեցնենք նաև, որ Իվուն 17 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ...