TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք․ Աննա Հակոբյան

16:00 22.10.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս օրերին առաջնագծում զոհված զինծառայողներից Ալենի լուսանկարը: «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ, ու դա եղավ քո՛ շնորհիվ։ Դո՛ւ կանգնեցիր մինչև վերջ։ Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո՛ւ չհավատացիր թուլամորթներին […]

̰
Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին

15:59 22.10.2020

Ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ժողովրդի բարեկամ,աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ՝ աննա նետրեբկոյի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին, ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է: Այս պահին բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն […]

̰
ԱՀԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեպքերի աճով

15:55 22.10.2020

ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաև հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և բուժհաստատությունները, որոնք օգնություն են տրամադրում հիվանդներին և վիրավորներին։

̰
ԵՏՀ խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը

15:50 22.10.2020

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում […]

̰
Քիմն իր ծննդյան օրվա համար ամենաշատը կցանկանար, որ մարդիկ շարունակեին միանալ մեզ՝ Արցախում ապրող հայերին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար. Էրիկ Իսրայելյան

15:46 22.10.2020

Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Instagram-ում արված գրառմամբ հիշեցրել է, որ հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ծննդյան լավագույն նվեր» է անվանել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությունը, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Նա նաև հայտնել է, որ Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օրը կցանկանար, որ մարդիկ շարունակեին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախում բնակվող հայերին։ Պրոդյուսերը շնորհավորել […]

̰
Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է․ Միքայել Մելքումյանը` ԵԽԽՎ-ում

15:35 22.10.2020

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել եմ արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը արցախյան հակամարտության գոտում: Այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։ Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք […]

̰
Տաթև Անտոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ

14:53 22.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Տաթև Անտոնյանի դիմումը՝ 1. […]

̰
Կատալոնիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա

14:42 22.10.2020

Կատալոնիայի խորհրդարանը սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցությունները։

̰
WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը Արցախից վերադարձել է ՌԴ՝ մանրամասներ ներկայացնելով պատերազմից

14:33 22.10.2020

Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության «Բաց եթեր» («Открытый эфир») հաղորդման հերթական թողարկումը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը։ Հաղորդմանը հյուրն է եղել WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որն Արցախյան պատերազմի առաջին օրերից առաջնագծից ներկայացնում էր իրավիճակը։ Լրագրողը վերադարձել է Մոսկվա և հաղորդման ընթացքում պատմել Արցախում գտնվելու օրերի, Ադրբեջանի զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի ռմբակոծության մասին։ «Բաց եթերի» […]

̰
Տիրան Վազգենի Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

14:23 22.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիրան Վազգենի Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության զինված […]

̰
Մի՛ տրվեք նման սադրանքների. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հորդորը

14:22 22.10.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ քաղաքացիներ Հաշվի առնելով թեմայի զգայունությունը, ինչպես նաև բոլորիս ցանկությունը և ջանքը՝ նեցուկ լինելու մեր երկրի պաշտպանության համար զոհված հերոսների ընտանիքներին, խնդրում և հորդորում ենք՝ մի տրվեք նման սադրանքների: Հիշեցնենք, որ պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը: […]

̰
Հսկայական քանակի հումանիտար օգնությունը հավաքվում է և ուղղվում հիմնականում Երևանում տեղավորված արցախյան ընտանիքներին. Արծրուն Հովհաննիսյան

14:18 22.10.2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց «ՀՈԳ ՏԱՐ» նախաձեռնության գործունեությունը Երևանի Հալաբյան փողոցում։ «Մեծ աշխատանք է կատարվում. հերթական մեծ նախաձեռնությունը, որն ունի կոնկրետ հումանիտար բնույթ։ Հսկայական քանակի հումանիտար օգնությունը՝ սննդամթերքն արկղերով հավաքվում է և հիմնականում ուղղվում է արցախյան ընտանիքներին, որոնք այսօր տեղավորված են մեծամասամբ Երևանում։ Շնորհակալ եմ բոլորիդ, հպարտ եմ, որ հայ […]

̰
«50 PLUS». Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

14:15 22.10.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ  երեկոյան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի հայ համայնքներում  բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց: Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ […]

̰
ԵԿՄ հերթական խումբն ուղևորվեց առաջնագիծ

14:01 22.10.2020

ԵԿՄ հերթական խումբն ուղևորվեց առաջնագիծ: Այս մասին տեղեկացրին ԵԿՄ վարչությունից։

̰
Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

13:57 22.10.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության […]

̰
Մի՛ լռեք, այլ արդար եղեք․ արցախցի կանայք ու երեխաները բողոքի ցույցով եղել են ՀՀ ԱՄՆ դեսպանատան մոտ

13:50 22.10.2020

Պահանջատեր ենք, մեր հողն ու սուրբ օջախը չենք տա թշնամուն․ արցախցի կանայք ու երեխաներն այսօր էլ իրենց բողոքն արտահայտել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ։ Հենց Արցախի ճանաչումն էլ կլինի նորի սկիզբը, անվտանգության երաշխիքը, խաղաղ ապրելու և արարելու գրավականը։ Ուստի արցախցիները վստահ են, որ հաղթանակ լինելու է։ Կրկին ապացուցելու կարիք չունենք, այդ մասին գիտեք դուք էլ՝ […]

̰
Հիասքանչ է. Սերժ Թանկյանը՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ճանաչման մասին

13:47 22.10.2020

System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիասքանչ է: Ժամանակն է, որ բոլոր ազգերի խորհրդարանները, կոնգրեսները, դաշնային ու տարածքային մարմինները կանգնեն Արցախի ու Հայաստանի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանա-ջիհադական ագրեսիայի»:  

̰
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով. Արայիկ Հարությունյան

13:21 22.10.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են […]

̰
ԼՂ հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի հյուսիս-արևմուտքում

13:10 22.10.2020

Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի հյուսիսարևմտյան Խոդաֆարին քաղաքի տարածքում: Այս մասին հայտարարել է Արևելյան Ադրբեջան նահանգի անվտանգության և քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ Ալիյար Ռաստգուն, հայտնում է Iranpress-ը: «Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեն եղել»,- ասել է նա: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել են նման […]

̰
Կյանքն է պատասխանը. արցախցի զինվորական Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային

12:56 22.10.2020

Շենգավիթ ԲԿ-ն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից ներկայացնելով հայ կնոջ արիության վառ օրինակ․ «Կյանքն է պատասխանը։ Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորյան։ Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության […]

̰
Թուրքական շուկայի հետ աշխատած գործարարներին կոչ ենք անում հաստատել նոր գործարար կապեր․ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ

12:40 22.10.2020

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչով դիմել է գործարարներին․ «Թուրքիայի կողից ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման հրահրման ու անմիջական մասնակցության, հայոց նոր ցեղասպանության և իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու որդեգրած քաղաքականության պարագայում՝ Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։ Այս մասին համապատասխան կոչով արդեն դիմել ենք հայ գործարարներին, […]

̰
Էջմիածինը Հադրութին նվիրաբերել է UAZ HUNTER ամենագնաց․ կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է

12:30 22.10.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին համայնքի կողմից մեր քույր քաղաք Հադրութին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր: Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: […]

̰
Ամերիկյան ViaSat ընկերությունն այլևս Թուրքիային չի մատակարարի դրոնների տեխնոլոգիաներ

12:22 22.10.2020

Ընկերությունն ասում է, որ պահանջելու է Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։

̰
Հոկտեմբերի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 41 դեպք

12:07 22.10.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, բնակարանային գողության, հարկերից խուսափելու ու յուրացման կամ վատնման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և ալիմենտ […]

̰
114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ

11:39 22.10.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ: Ծառայությունը կգօրծի յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-21:00-ն։ 114 թեժ գիծն անվճար է։ Այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

̰
Սա միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային, այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը․ Թունյան

11:28 22.10.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։ Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։ Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։ Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում […]

̰
Պետդումայում հայտնել են, որ ԼՂ-ի պատճառով Ռուսաստանը կարող է դեսանտային օպերացիա իրականացնել

11:25 22.10.2020

Խորհրդարանականը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հակամարտությունն առայժմ չունի դիվանագիտական լուծում Ադրբեջանի գործողությունների պատճառով։

̰
ԱԻՆ-ը մեկ շաբաթում իրականացրել է 4316 վարակազերծում

11:11 22.10.2020

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։ Հոկտեմբերի 15-21-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 4316 վարակազերծում, որից 2773-ը՝ մարզերում, 1543-ը՝ Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը աջակցում է նաև ախտահանման խնդրանքով դիմող կառույցներին։

̰
«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն»․ Փաշինյանը Հրանտ Մաթևոսյան է մեջբերել

11:04 22.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերում է արել Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքից․ «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 2306 դեպք

11:00 22.10.2020

Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած, 1131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 362293 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք: Ունենք 568 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
BACK_TO_TOP