Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շրջանի հեռախոսազրույցներից բացի, հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ու հակամարտության կայուն կարգավորման համար պայմանների ստեղծմանն առնչվող հրատապ հարցեր: