13:17 21.10.2020
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ադրբեջանցիներին ուղղված ուղերձների ժամանակ, գրում է Волна Каспия-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրներին։
Թերթում նշվում է, որ Ադրբեջանի բռնապետի նման անսպասելի վարքագիծը կապված է իր իշխանության և կյանքի համար մտավախությունների հետ ողջ երկրի տարածքով հակապատերազմական տրամադրությունների ուժեղացման պատճառով։ Այդ անհանգստությունների պատճառ են հանդիսացել Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջողությունները։ Չնայած տարածաշրջանն արագ «ազատագրելու» խոստումներին՝ այս պահին Ադրբեջանի ԶՈւ մի մասը շրջափակման մեջ է գտնվում Զանգելանում, իսկ մյուս մասը նահանջում է դեպի արևելք։
«Ադրբեջանական ղեկավարությունը փորձել է երկրի բնակչությանը զերծ պահել ռազմական գործողությունների վերաբերյալ ճշմարիտ տեղեկություններից՝ երկրի ամբողջ տարածքում արգելափակելով սոցկայքերն ու խոչընդոտելով լրագրողների աշխատանքին։ Ռազմաճակատից միայն այնպիսի տեղեկություններ են ստացվել, որոնք ձեռնտու են Ալիևին, սակայն դա երկար չի տևել․ Ղարաբաղից վիրավոր զինվորներ են երբեմն վերադարձել, հաճախ դասալիքներ, որոնք մանրամասն պատմել են և՛ ադրբեջանական բանակի պարտությունների, և՛ նրա շարքերում ահռելի կորուստների, և՛ երկրի ղեկավարության կողմից զինված ուժերի առջև դրված մարտական խնդիրների հասնելու անհնարինության մասին։
Այս ամենի արդյունքում ողջ երկրի տարածքում հասունանում է լայնածավալ բողոք, ինչը, ամենայն հավանականությամբ, սկիզբ կառնի նախ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների բնակավայրերում, սակայն անկասկած կհասնի նաև Բաքու։ Բացի դրանից՝ Ալիևի պատերազմն ու քաղաքականությունը դժգոհություն է հասունանում նաև Ադրբեջանի քաղաքական էլիտայի շրջանում։ Կանխազգալով ոչ այնքան բացահայտ, բայց միանգամայն իրական վտանգ իր իշխանության, ազատության և կյանքի համար՝ Ալիևը չի ցանկանում «բախտը փորձել»՝ մնալով Բաքվում։ Նա որոշել է մեկնել բարեկամ Թուրքիա, որտեղ ունի բավականաչափ անշարժ գույք և որտեղից էլ ուղերձներ է գրում ադրբեջանցի զինվորներին և ժողովրդին քաջալերելու համար։
Այդ պատճառով յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորական, որը Ղարաբաղում մարտի է գնում և մտածում է, թե ինքը կռվում է երկրի ու նախագահի համար, պետք է հասկանա, որ այժմ ոչ մի նախագահ իր թիկունքում չկա, նա արտերկրում վայելում է տաք եղանակը, ծովն ու գեղեցիկ տեսարանները։
Ալիևը նույնիսկ չի թաքնվում իր «ասքյարների» ետևում. նա նույնիսկ հակամարտության գոտու մոտակայքում չէ: Զարմանալի չէ, որ նա չի մտածում ադրբեջանական բանակի հսկայական կորուստների և ադրբեջանցի զինվորների մասին, որոնց դիմավորում են այնպես, ինչպես պետք է զավթիչներին դիմավորել: Նա թքած ունի այն մայրերի վրա, որոնք իրենց որդիներին են հողին հանձնում և դեռ հանձնելու են։ Ալիևի՝ Թուրքիայում մնալը վառ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանի նախագահի միակ առաջնահերթությունը, բացի իր անձնական բարեկեցությունից, իշխանությունն է, որը նա կպահի ատամներով, բայց նաև հնարավորության դեպքում՝ հեռվից»,- նշված է հոդվածում:
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:38 21.08.2025
Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱԲուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...