21:26 08.10.2020
Առաջնագծում կռվող տղաների համար գյումրեցի կանայք անձրևանոցներ ու քնապարկեր են կարում։ Այսօր խիստ անհրաժեշտ իրերն են՝ անձրևից ու ցրտից պաշտպանվելու համար։ Կամավորների խմբեր են աշխատում, բոլոր ռեսուրսներն ու հումքը կենտրոնացրել են, արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն հասել է դիրքեր։
Հասմիկը մասնագիտությամբ մոդելավորող ու դիզայներ է, այժմ դուստրերի հետ միայն զինվորների համար անձրևանոցներ է կարում։ Տան սենյակները վերածվել են փոքրիկ արտադրամասերի։
«Պարզվեց, որ մեր տունը փոքրիկ չէ, այստեղ մենք մի մեծ ֆաբրիկայի աշխատանք ենք կատարում։ Ես գաղափար չունեի, թե ինչպես են կարում զինվորական անձրևանոցները։ Աղջիկներս գտան ու ցույց տվեցին նկարները, թե ինչպես ու ինչ չափսերի է պետք կարել։ Արագի մեջ ստեղծեցինք մի մոդել, ու սկսեցինք էդ մոդելը բազմացնել»,- պատմում է Հասմիկ Գրիգորյանը։
«Շուտով կսկսվեն անձրևները, մենք առաջին հերթին մտածում էինք, թե ինչ անենք մեր զինվորների համար։ Եղբայրս քառօրյա պատերազմի մասնակից է, նա ասաց, որ հիմա դիրքերում գտնվողներին ամենաշատը անձրևանոցներ են պետք, որ չթրջվեն ու կարողանան կռվել, այդպես սկսեցինք մեր գործը»,- նշում է տիկին Հասմիկի աղջիկը՝ Լիլիթը։
Գրիգորյանների ընտանիքի նախաձեռնությանը մի քանի ժամում միացան գյումրեցի շատ կանայք: Աշխատանքը մասերի են բաժանել, ինչպես կարի արտադրամասերում է։
Անհրաժեշտ հումքի ՝ ջրակայուն կտորներ ու այլ պարագաներ ձեռք բերելու գործում կանանց աջակցում են մեր համաքաղաքացիները, ինչպես նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցները:
«Մարդիկ կան, որ իմացել են, որ հումքի խնդիր ունենք, իրենց տնից բերել են մեզ, 1 մետր, 5 մետր, բամբակյա կտորն են բերում, որ քնապարկի մեջ դնենք։ Էն մարդիկ, որոնք իրոք ուզում են օգնել, օգնում են»,- ասում է Լիլիթը։
Սկզբում միայն տանն էին աշխատում, երբ կամավոր կանանց ու աղջիկների թիվը գնալով ավելացավ, արդեն երեք տարբեր արտադրամասեր ձևավորվեցին: Ռազմաճակատում կռվող տղաներից, կամավորականներից ամեն մեկը հերոս է, նրանց ընտանիքների զավակը, հարազատն ու ընկերը։ Ասում են ՝ այն, ինչ հիմա անում ենք, նվազագույնն է սահմանին կանգնած զինվորի համար։
Զինվորի համար տաք քնապարկերը կարում են բնական բրդի հումքով, այս հարցում օգնում է Ամասիայի բրդի գործարանը: Քնապարկերը կարող են ծառայել նաև որպես տաք ծածկոցներ: Իսկ եթե դիրքերում զինվորը քնի ժամանակ էլ ունենա, գլուխը քարին դնելու փոխարեն բարձ էլ կհասնի։
«Էս բարձերը կարելը իմ մտահղացումն է։ Զինվորներ ջան, որ գլուխներդ գոնե մի պահ դնեք ու կարողանաք տաք քնեք։ Սրա մեջ շատ մեծ ուժ կա, զինվորներ ջան, դուք հետո կզգաք էդ ջերմությունը»,- ասում է Հասմիկ Գրիգորյանը։ Աշխատանքը գիշեր ու ցերեկ հերթափոխով են կատարում, կշարունակեն աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը զգացվում է:
08:40 17.07.2025
Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համարՍիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...
08:30 17.07.2025
Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարըՉինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...