19:56 08.10.2020
Թիկունքը շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել առաջնագծին: Շիրակի մարզում ևս ձևավորվեց նախաձեռնություն, որը կանոնակարգում է այս գործընթացը: Պատերազմի առաջին օրերի համեմատությամբ հիմա անհրաժեշտ պարագաների հավաքագրման ու կանոնակարգման ձևը փոքր-ինչ փոխվել է: Ամեն օր ճշտում են, թե ինչի կարիքն է ավելի շատ զգացվում, որպեսզի աջակցությունը զինվորին լինի նպատակային:
Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճը սեպտեմբերի 27-ից վերածվել է պահեստի։Կամավորները նոր արկղեր ու պարկեր են տեղափոխում դահլիճ, որը մի քանի մասերի են բաժանել՝ դեղորայքի, սննդամթերքի, հագուստի ու առաջին անհրաժեշտության այլ իրերի համար:
Բոլոր արկղերը բացում են, ստուգում, տեսակավորումից բացի հատկապես դեղորայքի ու սննդամթերքի պիտանելիության ժամկետներն են ստուգում:Միայն Գյումրիում հարյուրից ավելի կամավորներ են մասնակցում զինվորների համար բերվող ապրանքների տեսակավորման ու տեղափոխման գործին:Բոլորին համախմբում է մեկ նպատակ՝ որքան հնարավոր է շատ ու շուտ օգնել :
«Բանակն ինքը հոգում է իր կարիքները, բայց քանի որ հոսք կա մարդկանց, բազմաթիվ մարդիկ իրենք իրենց լուման են ուզում ունենալ պատերազմում հաղթանակի գործին: Մենք ըստ կարիքների ենք առաջնորդվում, որոնք կարող են պահի տակ առաջ գան: Օրինակ քնապարկեր, որոնք դիրքերում անհրաժեշտություն են կամ վերարկուներ: Արկղեդրը բացվում են, ստուգվում: Մեծ թվով կամավորներ են լծված այս գործին»,-shantnews-ին ասել է «Ես Արցախն եմ.Շիրակ» նախաձեռնության անդամ Ղարիբ Հարությունյանը:
«Ես Արցախն եմ.Շիրակ» անունը ստացած նախաձեռնությունը աջակցությունները Գյումրիում ընդունում է երկու հասցեում՝թիվ 30 դպրոցում և Հայորդաց տանը: Պաշտպանության բանակի հետ կապն ամենօրյա է՝ ճշտում են, թե առաջնահերթ ինչի կարիք կա սահմանին: Անհրաժեշտ իրերի ցանկում հիմա տաք հագուստներն են, վերարկուները, լապտերներն ու ծխախոտը: Դրանք մարդիկ բերում են , բայց հետն էլ էլի սննդամթերքի փաթեթներով ու դրանք հետ տանելու ոչ մի հորդոր չեն ընդունում:
«Անհրաժեշտության ցանկ ենք տալիս մարդկանց: Բայց երկու օր առաջ Ջավախքից էին եկել , 2000 հատ լավաշ էին բերել: Ինչքան հորդորեցինք, որ կարիքը չկա, չստացվեց: Այնքան կանգնեցին, մինչև լավաշը բարձվեց: Բայց իսկապես սննդի կարիք չկա, թող մարդիկ անհոգ լինեն»,- shantnews-ի հետ զրույցում նշել է Գյումրիի հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը:
15 բեռնատար թիվ 30 դպրոցից, 55 տոննա էլ հայորդաց տնից է առաջնագիծ ուղարկվել: Սահմանին կանգնած զինվորներին ամենաշատը փաթեթներն ուղեկցող նամակներն են ուրախացնում:
Բարեմաղթանքները,միասնության ու հաղթանակի կոչերը արկղերի հետ ամեն օր Գյումրիից առաջնագիծ են հասցնում կամավոր վարորդները:
08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել08:20 17.07.2025
Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորելԲրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...
08:15 17.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:10 17.07.2025
ԱՄՆ-ում կայծակի հարվածից կան տուժածներ և զոհԱՄՆ Նյու Ջերսի նահանգում նետաձգության հրապարակում կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ «Ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան Նյու Ջերսի նահանգի Ջեքսոն քաղաքում բացօթյա նետաձգարանի վրա կայծակի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ 13-ը՝ վիրավորվել», – գրում է թերթը։ ...
08:00 17.07.2025
Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...