TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է․ Արծրուն Հովհաննիսյան

15:27 04.10.2020

Գորիս-Լաչին ճանապարհը բնականոն աշխատում է։ Ապատեղեկատվություն մի տարածեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Իդալգո, Ռուբիոլա, Վոքիե. ֆրանսիացի 173 գործիչ կոչ է անում պարտադրել Ադրբեջանին դադարեցնել բռնությունը

15:20 04.10.2020

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Իդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան և 173 քաղաքական գործիչներ ստորագրահավաք են իրականացրել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում իր ռազմավարությունը։ Ստորագրահավաք կազմակերպած քաղաքական գործիչներն անբավարար են համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ առավել ակտիվ միջնորդի դերով ներգրավվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման […]

̰
«Քեզ հետ եմ, Հայաստան»․ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն իր աջակցություն է հայտնել Հայաստանին

15:09 04.10.2020

Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն աջակցություն է հայտնել Հայաստանին։ «Քեզ հետ եմ, Հայաստան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա և հրապարակել տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:.  

̰
Ուշքի՛ եկեք, ժամանակ ունեք, մտածե՛ք․ Արայիկ Հարությունյանը սթափության կոչ է արել Ադրբեջանին

14:50 04.10.2020

Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է Ստեփանակերտը՝ «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հրթիռիային համակարգերով։ Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր անօդաչու սարքեր, և չեն դադարում հրթիռակոոծել Ստեփանակերտը։ «Այսօր առաջին անգամ,  իմ հրամանով,  Արցախի ԶՈՒ-ի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել․ նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին՝ Գանձակ քաղաքին։ Ափսոսում եմ, որ […]

̰
Ադրբեջանը շարունակում է խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել արգելված զինատեսակներ․ ՄԻՊ-ի երկրորդ ուսումնասիրությունը

14:36 04.10.2020

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի կողմից արգելված կասետային զինատեսակների շարունակաբար օգտագործմամբ թիրախային հարվածներ են հասցվում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Սեպտեմբերի 27-28-ին, հոկտեմբերի 2-4-ը Ադրբեջանի կողմից LAR-160 և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ է կիրառել Հադրութ քաղաքի, մայրաքաղաք Ստեփանակերտի և մայրաքաղաքին մոտ գտնվող Շոշ գյուղի ուղղությամբ։ Խիտ բնակեցված բնակավայրերի դեմ կասետային զինամթերքի […]

̰
Այսօր իմ հրամանով 5 հոգի ևս արժանացել են «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման․ Արայիկ Հարությունյան

14:31 04.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝  առաջնագծում զինվորներն ու սպաները հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը և անտեսելով մահը։ Ըստ նրա՝ հենց  դա է մեզ պետք՝ ապրելու համար հաղթահարել մահվան բարդույթը։ Արայիկ Հարությունյանի հրամանով  «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման են արժանացել ևս 5 զինվորականներ։ «Դավիթ Լյովայի Գրիգորյան 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում խոցել  […]

̰
Լինենք դուխով, վճռական, և հաղթանակն ապահովված է լինելու․ Արայիկ Հարությունյան

14:07 04.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի և Արցախի ժողովորդին։ Նա խոսել է առաջնագիծ գնալու իր անհրաժեշտության և այնտեղ անձնվիրաբար կանգնած հայորդիներին ոգևորելու մասին։ «Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առաջև դրված խնդիրը՝ հրամանատարից՝ գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որ գտնվում է առաջին գծում։ Ուզում եմ հպարտությամբ նշել․ ունենք աշխարհի […]

̰ ̰
Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար. ԱԳՆ․ ՀՀ ԱԳՆ

11:43 04.10.2020

Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին: Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների […]

̰

10:43 04.10.2020

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը […]

̰
Կազմակերպվում է հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիների բուժօգնությունը

10:34 04.10.2020

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխել ենք հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր […]

̰
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

10:05 04.10.2020

Հոկտեմբերի 4-ին` ժամը 06:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Մանվել Յ․, ծնված 1977 թ.) և «Opel Zafira» […]

̰
Ծանր մարտերից հետո ՊԲ-ն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար․ ԱՀ նախագահ

00:45 04.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ծանր մարտերից հետո ՊԲ-ն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար։ «Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:56 03.10.2020

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝  հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը  4-6-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։   Երևան […]

̰
Պատերազմի ակնթարթները

23:30 03.10.2020

Պատերազմի ակնթարթները: Թերևս այսպես բնորոշենք այն պատկերները, որոնք այս օրերին հնարավոր է եղել ֆիքսել ինտենսիվ ընթացող պատերազմում: Ինչպիսին են դրանք՝ առանց մեկնաբանության:

̰
Ի՞նչ անել, եթե «Օդային տագնապ» կամ «Ուշադրություն բոլորին» ազդանշան հնչի

23:13 03.10.2020

Ինչ է պետք իմանալ օդային տագնապի և դրան հաջորդող գործողությունների մասին. այս օրերին օրակարգային է դարձել բնակչության քաղպաշտպանության հարցը: Որո՞նք են զգուշացնող ազդանշանները, և ի՞նչ պետք է անել դրանց ժամանակ. «Հորիզոնի» անդրադարձը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկական բանակն ուշադրությամբ դիտարկում է հայ-ադրբեջանական սահմանին թշնամու բոլոր զորաշարժերը. Արծրուն Հովհաննիսյան

22:53 03.10.2020

Արցախա-ադրբեջանական շփման գծում ծանր և համառ մարտեր են ընթանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդը օգտագործել է մեծաքանակ զրահատեխնիկա և հրետանի։ Նա նաև ներկայացրել է, թե որքան ռազմական տեխնիկա և մարդկային կորուստներ է ունեցել թշնամին անցնող օրվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերում վիրավոր զինծառայողներին

22:45 03.10.2020

Արցախի Հանրապետության սահմաններում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով:

̰
̰
Բաքվի և Անկարայի ագրեսիան հարձակում է ՄԱԿ-ի հիմնարար արժեքների դեմ. ՀՀ մշտական ներկայացուցիչ

22:09 03.10.2020

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույց է տվել «Arab News Daily» պարբերականի  ՄԱԿ-ի թղթակից (Նյու Յորք) Եփրեմ Քոսաիֆին՝ նշելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան պարզապես հարձակում չէ հայերի դեմ, այլ հարձակում է մարդկության հիմնարար արժեքների դեմ, հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը խորհրդանշում է ՄԱԿ-ը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ոչ պաշտոնական […]

̰
ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա. վարչապետի հարցազրույցը՝ «Ալ Ջազիրա»-ին

22:00 03.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվելե «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև. Բերնարդ Սմիթ– Պարոն վարչապետ, շնորհակալություն «Ալ Ջազիրա»-ի հետ խոսելու համար։ Այժմ, այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հակամարտություն է ընթանում, ո՞րն է Ձեր նախընտրությունը՝ Ադրբեջանին աճող ռազմական հակազդեցություն, թե հրադադարի կոչ և բանակցություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կցանկանայի […]

̰
̰
Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում ԼՂ հիմնախնդիրը իր օգտին լուծելու համար. Աշոտ Ղուլյան

20:37 03.10.2020

Արցախի տեղեկատվական կենտրոնում հերթական ճեպազրույցն է տեղի ունեցել։ ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը կատարել է ռազմաքաղաքական վերլուծություններ և լրագրողներին է ներկայացրել այս օրերին ճակատում կատարվող իրադարձություններն ու աշխարհի անդրադարձն այդ ամենին։ «Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում ԼՂ հիմնախնդիրը իր օգտին փորձել լուծելու համար»,- ասել է Աշոտ Ղուլյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թիկունքն ինքնակազմակերպվում է. պայուսակ արտադրող ընկերությունն օրուգիշեր քնապարկ է կարում Արցախի համար

20:26 03.10.2020

Թիկունքն ինքնակազմակերպվում է. պայուսակ արտադրող ընկերությունն օրուգիշեր քնապարկ է կարում Արցախի համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը․ ԿԳՄՍ փոխնախարար

20:13 03.10.2020

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը։ «Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։ Խրախուսեք նրանց […]

̰
Սոցիալական ցանցերում հայալեզու կեղծ էջեր են ստեղծվում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ

20:08 03.10.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ուղարկել ՄԻԵԴ՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի հրետակոծությունների վերաբերյալ

19:35 03.10.2020

«Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջակա գյուղերի նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների ու հրետակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Քիչ առաջ զեկույցն ուղարկեցինք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ նրա պաշտոնական հարցմամբ»:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։   https://www.facebook.com/permalink.php?story_fbid=722885184977356&id=100017676420633

̰
Մերոնք հատուկ իրենց համար հավաքել են 243 չհայտարարված զոհերի ցուցակը՝ անուններով․Հովհաննես Մովսիսյան

18:45 03.10.2020

Քանի որ ադրբեջանցիները իրենց զոհերի իրական քանակը ու անունները չեն հրապարակում, մերոնք հատուկ իրենց համար հավաքել են 243 չհայտարարված զոհերի ցուցակը՝ անուններով, սա առաջին մասն ա․ Ֆեյսբուքի իր  էջում գրել է վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և հրապարակել ցուցակը ։ https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10223448149535736    

̰
ՊԲ ՀՕՊ-ը հակառակորդի ևս 1 ուղղաթիռ է խոցել

18:30 03.10.2020

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ընթանալ  մարտական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ:  

̰
Հիմա այլևս հայը, ՀՀ քաղաքացին, ԱՀ քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ.Փաշինյան

18:28 03.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել․ «Ադրբեջանաթուրքական  հրոսակախմբերը միայն  ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ  Ղարաբաղի հարցի հետևից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է: Նրանք խնդիր են […]

̰
BACK_TO_TOP