15:50 28.09.2020
«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրել է. «Ադրբեջանը թիրախավորել և կրակ է վարում քաղաքացիական բնակչության և լրագրողների` Banak.info-ի նկարահանող խմբի վրա։ Մեզ ոչինչ չի եղել, հայկական կողմը արժանի հակահարված է տալիս»։
15:50 28.09.2020
Սեպտեմբերի 21-27-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 131 հրդեհի, մեկ պայթյունի, երկու քարաթափման, մեկ տեղատարափ անձրևի, երկու կայծակի, 14 ինքնասպանության փորձի, 15 օձի հայտնաբերման դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 122 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու […]
15:45 28.09.2020
Այսօր Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՍԻՐԻԶԱ – Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգիոս Կատրուգալոսի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և բոլոր կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու […]
15:39 28.09.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես. Եթե բնակվում եք ՀՀ մարզերից մեկում ու ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել, ապա դիմեք Ձեր մարզպետարանի կոնտակտային անձին, ով կուղղորդի ինչպես ճիշտ կազմակերպել գործընթացը: Արագածոտն 099008959 Արմավիր 093929595 Արարատ 091480731 Գեղարքունիք […]
15:30 28.09.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին: Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական […]
15:21 28.09.2020
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը: Այս մասին ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել։ Նիստի մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պարոն Ա. Խաչատրյանի առաջարկի հիման վրա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Նշված նիստում Սահմանադրական […]
14:51 28.09.2020
ԱՀ ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողների անունները․ Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ. Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ. Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ. Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ. Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ. Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ. 2000թ. Բադալյան […]
14:44 28.09.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հրետանու կիրառության խտությունը, կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել: Մեր հրետանավորները, ինչպես միշտ, փայլում են իրենց գրագիտությամբ»:
14:38 28.09.2020
Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական հուն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին, կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և հակամարտության կարգավորման գործընթացը, որպես այդպիսին, ինչպես նաև ներկայիս սրման հետևանքներով, տեղափոխվի քաղաքական […]
14:12 28.09.2020
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը՝ նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին»:
14:07 28.09.2020
Ըստ դեսպանատան՝ նախաձեռնությունները բազմաթիվ են, դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունն ու առանձնահատկությունը։
13:53 28.09.2020
«Այսօր առավոտյան այցելել եմ Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Այցելել եմ նաև Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի սաներին, որոնք կրկին ապաստարաններում են»,- գրել է Աննա Հակոբյանը։
13:46 28.09.2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ․ Սեպտեմբերի 28-ի դրությամբ շարունակում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան: Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հայտարարությունները, միանշանակորեն ի ցույց են դնում, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը […]
13:43 28.09.2020
Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները: Տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթանում։ ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ու կից տեսանյութ հրապարակել։
13:39 28.09.2020
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում: Այն սկսել է հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Հիմնական զեկուցող Արարատ Միրզոյանը նախ ասել է, որ իր հրապարակած հայտարարությունը ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հեղինակել են ԱԺ երեք խմբակցություններ։ Այն հեղինակված է իր, Լիլիթ Մակունցի, Արման Աբովյանի և Էդմոն Մարուքյանի ստորագրություններով: Ասել է, որ այն կարող […]
13:30 28.09.2020
Ամերիկյան հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սեսիլինին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու համար։
13:23 28.09.2020
Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն […]
13:19 28.09.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հակառակորդն ունի մարդկային բազում կորուստներ։ Արծրուն Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ադրբեջանը փորձել է տարհանել իր գերիներին։ «Ոչ, նման խնդրանք չունենք։ Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան մեր կողմում թողնված»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
13:02 28.09.2020
Լրագրողները ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե որ դեպքում կկիրառվեն «Իսկանդեր» հրթիռային համալիրն ու «ՍՈՒ 25» կործանիչը։ Սակայն Հովհաննիսյանը տեղին չհամարեց այդ հարցը դարձնել քննարկման առարկա։ «Զինվորականներն ունեն կոնկրետ մարտական գործողությունների վարման հստակ ծրագրեր, գործիքակազմ, մարտավարություն և այլն։ Կանխավ հայտարարել կամ անմիջապես հայտարարել, միշտ չէ, որ տեղին է։ Երբ որ անհրաժեշտ կհամարեն, երբ որ […]
12:52 28.09.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Երեկ տարածել էի հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա: Իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքացիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են […]
12:42 28.09.2020
Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում. նման վերտառությամբ տեսանյութ է հրապարակել Տեղեկությունների ստուգման հարթակն իր յութուբյան ալիքում։
12:33 28.09.2020
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով Հայաստանից Արցախ հեռախոսազանգերի թեմային, մեկ անգամ ևս հանդես եկավ խնդրանք-հորդորով։ Նրա խոսքերով, բացի նրանից, որ այդ հեռախոսազանգերը խանգարում են կառավարման համակարգերի իրականացմանը և ստեղծում են գերծանրաբեռնվածություն, այլև պարունակում են վտանգի ռիսկ․ «Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք անընդհատ զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, դրանցով իրենց […]
12:25 28.09.2020
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում տվեց ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու լուրի իսկության վերաբերյալ։ «Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա, բայց քանի որ կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»,- ասաց Հովհաննիսյանը։
12:17 28.09.2020
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են․ «Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։ Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է այսպես կոչված «կանաչ գոտում»։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ […]
12:11 28.09.2020
Արցախի սահմանի ողջ երկայնքով գիշերն ընթացել են մարտեր։ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրել է վերջին նորությունները մարտական գործողությունների վերաբերյալ։ «Մեր ԶՈՒ-ին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք ետ ենք մղել։ Մենք որոշ դիրքեր ետ ենք վերցրել, ամբողջական […]
12:08 28.09.2020
Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս մասին ՀՀ դեսպանը տեղեկացրել է ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը: Նշենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել միջամտելու իրավիճակի կարգավորման հարցում։
11:26 28.09.2020
Ունենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժօգնությունից հետո վերադարձել ենք շարք: «Մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որեւէ բան վերջնականապես հաստատել […]
11:22 28.09.2020
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով։ Անհետաձգելի նոտարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ կտակներ և լիազորագրեր վավերացնելու /կազմելու/ համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 555-772։