TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կորոնավիրուսի դեմ պայքարից մինչև պայթյունից տուժած ընտանիքների փոխհատուցում․ կառավարության այսօրվա նիստի որոշումները

19:12 17.09.2020

Ինչպես զսպել կորոնավիրուսի տարածման տեմպերը։ Թեմային անդրադարձ է եղել այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ: Գործադիրը նաև մի շարք որոշումներ է կայացրել, որոնք վերաբերել են Երևանի Զեյթուն վարչական շրջանում պայթյունից տուժած ընտանիքների փոխհատուցմանը, բուքմեյքերական գրասենյակների գործունեությանն ու այլ խնդիրների։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյումրին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է. ԵՄ դեսպանատուն

19:00 17.09.2020

Հայաստանում ԵՄ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ամփոփվել են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի Գյումրի կատարած այցը: Հիշեցնենք, ԵՄ դեսպանն օրեր առաջ այցելել էր Գյումրի, քաղաքային ու մարզային իշխանությունների հետ քննարկել Գյումրիում և Շիրակի մարզում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: ԵՄ կֆինանսավորի նաև Գյումրի քաղաքի լուսավորության ցանցի արդիականացումը: :   «Գյումրին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: ԵՄ դեսպան Անդրեա […]

̰
Գյումրիում տեղադրվել է էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը

18:40 17.09.2020

Գյումրիում տեղադրվել է էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը: «Գյումրիում տեղադրվեց էլեկտրական մեքենաների լիցքավորման հանրային առաջին կայանը: Այսուհետ կարող եք անվճար լիցքավորել ձեր էլեկտրամոբիլները Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում: Կայանը «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի նվերն է Գյումրի քաղաքին: Մոտ օրերս կտեղադրվի ևս մեկ կայան Շառլ […]

̰
ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18:21 17.09.2020

Ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր […]

̰
Ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում երեխաների՝ կորոնավիրուսի փոխանցողներ չհանդիսանալու վարկածը

18:13 17.09.2020

Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը: Այդ մասին գրառում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն […]

̰
Ջրաբերում անց է կացվում խմելու ջրի նոր ջրագիծ

18:00 17.09.2020

Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և ՕԿՋ-ի կառուցման աշխատանքները։ Նշվում է, որ արդեն իսկ իրականացվել են խողովակաշարի խրամուղու քանդման աշխատանքներ։ Ծրագրի շրջանակներում անց է կացվելու շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի նոր ջրագիծ: Հետագայում ներքին ցանցն […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը

17:53 17.09.2020

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանի Դաշնությունում` «Կապուստին Յար» զորավարժադաշտում անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը: Զորքերի (ուժերի) խմբավորման կազմում զորավարժության համատեղ գործողությունների իրականացման համար հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Իրանի և Պակիստանի ստորաբաժանումները՝ մոտ 1000 զինծառայող: Ռազմավարական զորավարժությանը դիտորդի կարգավիճակով […]

̰
ՊԵԿ նախագահը ներկայացրել է համակարգի հետագա անելիքները

17:40 17.09.2020

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ներկայացնելով համակարգի հետագա անելիքները: Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ չնայած բարդ ժամանակաշրջանին՝ համատեղ ուժերով կհաջողվի ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման […]

̰
Քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է բնակելի տան պատը. ահազանգում են Ֆիրդուսի բնակիչները

17:34 17.09.2020

«Ֆիրդուս. տեղի հիշողությունը» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Ֆիրդուսի բնակիչներն ահազանգում են՝ մի քանի ժամ առաջ Հանրապետության նրբանցքի բակերից մեկում քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է հարևան բնակելի տան պատը։ «Շինությունը հայտնվել է վթարային վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

̰
Անտառի առողջացման ընթացքին պարտավոր է աջակցել յուրաքանչյուրը. Ռ. Պետրոսյան

17:23 17.09.2020

Անտառը բնական այն էկոհամակարգն է, որն ունակ է վերականգնվել ինքնուրույն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով նաև, որ դրա առողջացման ընթացքին պարտավոր է աջակցել մեզնից յուրաքանչյուրը։ «Անտառները խնամել և պահպանել է պետք։ Ամեն տնկված ծառի հետ մի նոր կյանք ենք նվիրում»,- նշել է նախարարը։ Նա գրառմանը կից […]

̰
Շենգավիթ վարչական շրջանում մայթեզրերին անհարկի տեղադրված սալիկները փոխարինվում են սիզամարգերով

17:14 17.09.2020

Շենգավիթ վարչական շրջանում մայթեզրերին անհարկի տեղադրված սալիկները քանդվում են: Սալիկների փոխարեն մայթեզրերին այսուհետ  սիզամարգեր կլինեն։ Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էր գրառում արել՝ տեղեկացնելով, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում մայթի ասֆալտե ծածկը հանվել է: Փոխարենը մի մասը սալիկապատվում է, մի մասը՝ կանաչապատվում:

̰
Ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ խարդախություն կատարելու մեղադրանքով

17:01 17.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Պաղեստինի բնակիչ՝ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նշվում է, որ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել […]

̰
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի գործադիր և օրենսդիր մարմինների անդամների հետ. ի՞նչ են քննարկելու

16:48 17.09.2020

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը օրենսդիր և գործադիր մարմինների անդամների հետ: Սովորաբար հինգշաբթի օրերին ՔՊ-ն վարչության նիստ է գումարում, բայց SHANTNEWS.am-ի տեղեկություններով, այսօրվա նիստը կտարբերվի նախորդներից նաև մասնակիցներով: Սպասվում է, որ նիստին կմասնակցեն նաև մարզպետները: Ի թիվս այլ հարցերի, իշխանությունը կքննարկի նաև առաջիկայում սպասվող վերադասավորումները: Որոշ պատգամավորներ օրենսդիր մարմնից կգործուղվեն […]

̰
Պայթեցման աշխատանքներ՝ միջպետական նշանակության ավտոճանապարհին

16:43 17.09.2020

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-19:00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Նախարարությունից նաև հիշեցնում են‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը […]

̰
Շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը. Հ. Կարապետյան

16:34 17.09.2020

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Նա գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել տարվող աշխատանքներից՝ մեկնաբանելով, որ լուսանկարներում Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածներն են։

̰
ԱՆ-ից արձագանքում են տեղեկությանը, թե դպրոցում դիմակակրության պահանջի ապօրինի լինելը հաստատված է դատարանի որոշմամբ

16:26 17.09.2020

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է, որ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն առ այն, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ապօրինի լինելն այլևս հաստատված է դատարանի որոշմամբ» և որ «Սկսած սեպտեմբերի 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։ Նախարարությունից տեղեկացնում են, […]

̰
Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ»-երը միասին դուրս են եկել հերթապահության. Փաշինյան

16:01 17.09.2020

Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ»-երը միասին դուրս են եկել հերթապահության։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:   FacebookTwitterԱվելին…

̰
Իջևանի սուպերմարկետից գողություն կատարած կնոջը ոստիկանները հայտնաբերել են

15:56 17.09.2020

Սեպտեմբերի 13-ին մի կին մտել էր Իջևան քաղաքի սուպերմարկետ ու, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, վաճառասեղանից գողացել էր նրա դրամապանակը, որի մեջ փող և կուտակային քարտ կար: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ ստացվեց: Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Դիլիջան քաղաքի […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան տնօրեն Դեբորա Գրիզերին

15:43 17.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։ Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վերջին երկու տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա նաև հույս է հայտնել, որ […]

̰
Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ու երկրորդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները

15:41 17.09.2020

Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթների արդյունքներն արդեն հայտնի են: Այս մասին տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից։ 17-րդ միջոցառումը նպատակ ունի լուծելու երկու կարևոր խնդիր՝ Ապահովելու արդյունավետ աշխատատեղերի պահպանումը ոլորտում, Խթանելու արտադրանք՝ պրոդուկտ ստեղծող ընկերությունների զարգացումը երկրում կորոնավիրուսի տարածման պայմաններում: Ծրագրի արդյունքները սեպտեմբերի 17-ին մամուլի […]

̰
Վարորդները դեղատների կանաչ խաչն այլևս չեն շփոթի լուսացույցի լույսի հետ. ԱԺ-ն նախագիծ է ընդունել

15:36 17.09.2020

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերներիս՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի և իմ կողմից շրջանառության մեջ դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն ընդունվեցին ամբողջությամբ։ Նոր իրավակարգավորումների համատեքստում […]

̰
Կառավարությունն ընդլայնում է հայտարարագրման ենթակա պաշտոնյաների ու նրանց տվյալների ցանկը

15:23 17.09.2020

Կառավարությունն ընդլայնում է հայտարարագրման պարտավորություն ունեցող անձանց և նրանց՝ հայտարարագրման ենթակա տվյալների ցանկերը: Ըստ այդմ՝ օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, կամ նույն տեսակի ծախսով, եթե հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը, պաշտոնյան պարտավոր է ներկայացնել հայտարարագիր: Նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության նախարարը՝ նշելով, որ այն […]

̰
Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա. ՊՆ մամուլի խոսնակ

14:58 17.09.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր, ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում այդ կապակցությամբ գրել է․ «Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա»։    

̰
38-ամյա վարորդը Սասունցի Դավթի հրապարակում Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 3 երեխայի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

14:49 17.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածները, ովքեր 3 աղջիկ երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 […]

̰
Երևանում կկառուցվի ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

14:32 17.09.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին պատկանող Երևանի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ բացառապես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար: Հիմնավորման […]

̰
Բուքմեյքերական գրասենյակները գործունեություն կծավալեն կրթական, պատմամշակութային օջախներից հեռու

14:27 17.09.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը hաստատել է «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները: 2020թ. նոյեմբերի 1-ից ուժի մեջ […]

̰
ՀՀ Կոտայքի մարզի համայնքները կապահովվեն կայուն ոռոգման ջրով

14:25 17.09.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ավարտին հասցնել «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքները: Ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014-ին և 2015-2018 թթ. իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի […]

̰
Ո՞ւմ է պատկանում Երևան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռը. մանրամասներ

14:19 17.09.2020

Քիչ առաջ Auroranews․am-ը հայտնել էր, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել: https://play.radioaurora.am/upload/videos/2020/09/eL75jWTLAhR9fRZrnz4i_17_016ce3dd665d2db87b24ee2e69a40985_video_720p_converted.mp4 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային վարչության պետ Արամ Եղոյանն Auroranews-ին ասաց, որ նման ուղղաթիռներ չկան գրանցված իրենց մոտ և տեսակադրերում երևացող ուղղաթիռն իրենցը չէ: Այս րոպեներին էլ փորձում են ճշտել: Auroranews-ը ճշտելու համար, թե ուղղաթիռն արդյո՞ […]

̰
Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը Հայաստանի համար ներկայումս աճել է․ Լ․ Նանուշյան

14:10 17.09.2020

Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID-19) Հայաստանի համար ներկայումս աճել է և կազմում է 1.02։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ «Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ Ընդամենը […]

̰
Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած». Auroranews

13:38 17.09.2020

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր, ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել: Տեսանյութում երևում է, թե վարորդներն ինչպես են անակնկալի գալով փոխում ճանապարհի երթևեկելի գիծը: «Երևան-Արտաշատ ճանապարհով գնում էինք, երբ նկատեցինք, թե ոնց է ուղղաթիռը գրեթե ճանապարհին կպած թռչում: Բնականաբար վախեցանք ու խուճապի մատնվեցինք»,- ասաց մեզ […]

̰
BACK_TO_TOP