13:16 17.09.2020
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 52/3 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
13:10 17.09.2020
Տնից աշխատանքի հասնելու ժամանակը հաճախ մտովի հաշվում ենք։ Նույնիսկ որոշակի րոպեներ էլ ավելի ենք նկատի առնում, որ հանկարծ, չուշանանք։ Բայց ճանապարհին պարզվում է, որ ոչ քո մեղքով, բայց ուշանում ես․․․ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի խմբագիր Վանիկ Հակոբյանն էլ այսօր աշխատանքի գալիս բախվել է նման իրավիճակի։ Նա ֆեյսբուքում գրառում է կատարել, տարածել տեսանյութ և խնդրով զբաղվողներին […]
12:49 17.09.2020
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մարդկանց ոստիկանության և այլ պետական մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու վերաբերյալ ստացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում պարտադիր ստուգման առարկա դարձնելու, բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու, իսկ բավարար ապացույցների ձեռքբերման պայմաններում նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությունը: 2020թ. հունիսի 2-ին ՀՀ […]
12:42 17.09.2020
2020 թ․-ի սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի և նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչև ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ […]
12:29 17.09.2020
Զեյթունի փլուզված բնակելի շենքի բնակիչներին բնակարան տրամադրելու հարցն այսօր կառավարության նիստի օրակարգում է եղել: Վարչապետը հարկ է համարել ընդգծել, որ տարածքը պետք է վերադարձվի համայնքին, ծառայի որպես ազատ տարածք: Որոշ ժամանակ հետո տարածքում ավտոտնակներ ու կրպակներ չպետք է հայտնվեն: «Պատահարի հետևանքով 5-րդ մուտքի թվով 12 բնակարաններ փլուզվել են, և բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներով՝ […]
12:01 17.09.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի գազասպառողների գազամատակարարումը։
11:52 17.09.2020
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվում: Կառավարությունում այսօր նիստի ժամանակ խոսել են այն մասին, թե որոնք են աճի պատճառները: Մասնավորապես հիշեցվել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ունեցել ենք կորոնավիրուսի 200-ից պակաս դեպք, իսկ վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է 200-ից. նախորդ օրը 257 էր, իսկ երեկ՝ 295: «Դիմակի կրման պայմանները պետք […]
11:42 17.09.2020
«Հայփոստ» ընկերությունը սեպտեմբերի 17-ին շրջանառության է դրել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» թեմային: Նամականիշի վրա պատկերված է Սինգապուրում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատային մասը, ներկայացաված են հայերենով և անգլերենով գրառումներ. «Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» և «Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցի»: Սինգապուրի քրիստոնեական առաջին […]
11:40 17.09.2020
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին. մայր եւ դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանց շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ֆարթուն […]
11:33 17.09.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հորդորում է. «Արաբկիր վարչական շրջան․ հարգելի՛ քաղաքացիներ, աղբի տեղը աղբամանում է։ Հարգե՛նք այս մարդկանց աշխատանքը և մաքուր պահենք մեր քաղաքը»։
11:23 17.09.2020
Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջին շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել, վստահեցնելով, որ կոմիտեն բաց է ու պատրաստ՝ առողջ քննարկումների, համագործակցության և առաջարկությունների համար՝ ելնելով ստվերի դեմ սկզբունքային և անզիջում պայքարի դիրքերից։ Հանդիպման ավարտին, համակողմանի […]
10:52 17.09.2020
Սեպտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4319 թեստավորում, որից 4024-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք, […]
10:37 17.09.2020
ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին: Նախագիծն ԱԺ-ում մերժվեց 35 կողմ, 84 դեմ ձայներով: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ նախարարը ներկա չէ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց․ «Ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած […]
10:12 17.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը, 2015թ. հանդիսանալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը […]
10:04 17.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:
09:38 17.09.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երեկ Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցի «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ։ Այն նպաստելու է երկու ժողովուրդների պատմական ժառանգության ու մշակութային արժեքների պահպանությանը, երկու երկրների տոներին եւ հիշարժան տարեթվերին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը: Համատեղ իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը որոշվում է կողմերի համաձայնությամբ։ […]
08:08 17.09.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Ադոնցի փ. 8 շենք, Քոչարի փ. 10, 16/6, 23 շենքեր, Քոչարի փ. 16/6 շենք, Սոսեի փ. 2 նրբ. 8 շենք, Ա.Տիգրանյան փ. 4 շենք, Կիևյան փ. 30 շենք, Հակոբյան փ. 1 շենք, Շահսուվարյան փ. 7-10 […]
00:00 17.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով, 18-19-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, […]
23:44 16.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է, մեկն էլ վիրավոր է: Ոստիկանությունը պարզում է վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը:
23:36 16.09.2020
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀԺ-ի չի հաջողվել ճշտել, թե արդյոք ենթադրյալ չարաշահումները կապ […]
23:20 16.09.2020
Գյումրիի խիստ վթարային շենքերի ամրացման հարցը չի լուծվում արդեն 30 տարուց ավելի: Կառավարությունը 4 վթարայինների համար է ծրագիր կազմել, որը դեռ գործնական փուլ չի մտել: Այդ 4 շենքերի ցանկում չէ Խրիմյան Հայրիկ 48-ը: Այս շենքի համար մեկ այլ ծրագիր կա, որը մշակվել է դեռևս խորհրդային տարիներին ու մինչ օրս կյանքի չի կոչվում: Շիրակացի և Խրիմյան […]
22:09 16.09.2020
ԱԺ-ն այսօր քննարկել է ՀՀ կառավարությանն ուղղված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը: Դրանում ընդդիմադիր խմբակցությունն անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին ու ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ: Նախարարի պատասխանները չեն գոհացրել ընդդիմությանը, որը շարունակել է պնդել իր պահանջը, իսկ իշխանության ներկայացուցիչներն այն որակել են կեղծ օրակարգ: Ժամանակի սղության պատճառով ոչ բոլորն են հասցրել ելույթներ […]
21:50 16.09.2020
Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ, որոնք, իրենց պնդմամբ, աշխատանքից հեռացվել են գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելու հետևանքով: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հաշվի առնելով աստղադիտարանում առկա խնդիրները, չարաշահումները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն […]
21:47 16.09.2020
Վերջին երկու տարիներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում բարեփոխումներն աննախադեպ աճ են արձանագրել։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում մանրամասնել է նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ցավոք սրտի, ձեր հրապարակումներում մեր բարեփոխումները քիչ են արտացոլվում, գերակշռողը սենսացիոն վերնագրերն են»,- ասել է նա: Ասուլիսն այս երանգով սկսեց նախարար Արայիկ Հարությունյանը և ընդգծեց, որ այսօրվա հանդիպման բուն նպատակը՝ իրենց […]
21:16 16.09.2020
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Գյումրի է այցելել, վերջինս հաճախ է հանրապետության երկրորդ քաղաքում լինում, հետևում է այն ծրագրերի ընթացքին, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից: Դեսպանը հանդիպել է մարզային ու քաղաքային իշխանությունների հետ, քննարկել առաջիկա անելիքներն ու խոսել նոր դրամաշնորհային ծրագրի մասին: Մոտ 2 մլն եվրոյի ծրագիր է իրականացվելու Գյումրիում: Գումարը ծախսվելու է քաղաքի ամբողջ […]
21:14 16.09.2020
«Առաջին անգամվա համար բավարար էր, հետագայի համար խորհուրդ տամ՝ լուսատախտակի վերևի ձախ անկյունում ժամանակացույց կա», – այսօր խորհրդարան-կառավարություն հարց-պատասխանի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Բանն այն է, որ Պետրոսյանին հարց է ուղղվել Սևանա լճի համար ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, իսկ նա երկար է խոսել՝ սահմանված ժամանակահատվածը խախտելով: Մանրամասները՝ […]
21:07 16.09.2020
Խորհրդարանում, կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության անդամներից Սոֆյա Հովսեփյանը հետաքրքրվել է, թե ինչպես է լուծվելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հարցը, նրանք ինչպես կարող են մասնակցել հեռավար դասերի, երբ շատերը դա անել ուղղակի չեն կարող, բացի այդ ունեն դիմակ կրելու հարցում խնդիրներ: «Մենք քննարկումներ ունեցել ենք այս հարցով: Բոլոր առաջարկները հավաքել ենք,մշակել, […]
21:01 16.09.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը խորհրդարանում ասել է, թե ինքը Լոռվա գյուղերից մեկում մի տարեց մարդուց հետաքրքրվել է, թե ինչ կասի համավարակի դեմ պայքարի միջոցների, կառավարության քայլերի մասին: Տարեց քաղաքացին ասել է, որ տուգանում է: Այվազյանը կառավարությունից հետաքրքրվել է, թե ինչքանով է արդարացված տուգանքների հանգամանքը կամ որքանով է դա օգնում,որ վարակը չտարածվի: […]
20:50 16.09.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հագուստ ներկրողների հարցում: Ինչպես հայտնի է, հագուստ ներկրող տնտեսվարողներն արդեն մի քանի օր է բողոքում են ապրանքների մաքսազերծման ընթացակարգի փոփոխության դեմ: Եվրասիական տնտեսական միության կարգավորումների համաձայն՝ Հայաստանում այսուհետ հագուստը կմաքսազերծվի ոչ թե կիլոգրամով, այլ՝ […]