21:31 07.09.2020
2-րդ զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին իրականացվել են քարտեզի վրա տեղանքի ուսումնասիրման և կողմնորոշման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է վերադաս հրամանատարությունից ստացած մարտական առաջադրանքների վերաբերյալ կայացված որոշումները և տվել համապատասխան հանձնարարականներ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կ.Մուրադյանը բարձր է գնահատել զորավարժության ընթացքը և հրամանատարական […]
21:28 07.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Բերդում ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որով ամփոփել է նաև Տավուշի սահմանամերձ համայնքներ կատարած այցը։ Իր խոսում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ օգոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի […]
21:13 07.09.2020
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Շիրակի մարզում կան 706 մեկուսացված քաղաքացիներ, նրանցից 224-ը դրական ախտանիշներով է: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: «Մարզում ինքնամեկուսացածների ու վարակակիրների թվի աճ է նկատվում, ՀՎԿԱԿ-ից դա բացատրում են շփման շրջանակների ակտիվացմամբ: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, որն այլևս կորոնավիրուսով հիվանդների բուժում չի իրականացնում և […]
20:57 07.09.2020
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների հետևանքով պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես, այս տարվա մարտին հիշյալ ՀՈԱԿ-ի կարիքների՝ Երևանում գարնանային էտի աշխատանքների կազմակերպման համար մեքենա-մեխանիզմների վարձակալություն ծառայության […]
20:54 07.09.2020
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերը, լուսամուտները: Ներքին Կարմիրաղբյուրում կկառուցվի նաև մանկական «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղահրապարակ, որի նախագիծն արդեն պատրաստ է, կգործի նոր հյուրատուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
20:46 07.09.2020
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով եղել է Տավուշի սահմանամերձ համայնքներում։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է հակառակորդի հրետակոծությունից ավերված տների վերանորոգման, համայնքներում ճանապարհաշինարարական և այլ ծրագրերով ընթացող շինաշխատանքներին։ Վարչապետը տիկնոջ հետ Երևանից Տավուշ հասավ ուղղաթիռով։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը Չինարին էր, առաջին հարցը՝ որպիսության մասին։ Զրույցի բռնված բնակիչները սկսեցին իրենց […]
20:42 07.09.2020
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչներն այսօր հայտարարել են, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին: Այսօր հրավիրած ասուլիսում նրանք նշել են, որ դժգոհ են դատավարության ընթացքից և գործընթացի ձգձգումից: Մանրամասները՝ տեսանյութում:
20:41 07.09.2020
Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարբերաբար գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու հիմքով՝ ՀՀ պարետի որոշման հիման վրա 24 ժամով կասեցվել են Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 26, N 58, N 63 համարի երթուղիները սպասարկող թվով 10 տրանսպորտային միջոցի գործունեություն։ Կասեցման […]
20:37 07.09.2020
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար մեղադրանք […]
20:30 07.09.2020
Մոդել Արմինե Հարությունյանի «ոչ սովորական» արտաքին տեսքը անցյալ շաբաթվա վերջին Իտալիայում առաջացրել է համաժողովրդական բանավեճ գեղեցկության չափանիշների, մոդելինգի վերաբերյալ և քննադատություններ նրա արտաքին տեսքի հետ կապված, հայտնում է Forbes-ը: Թեպետ մոդելն արդեն մի քանի անգամ հայտնվել է Gucci- ի պոդիումներում, սակայն նրա ընդգրկումը Gucci- ի կողմից կազմված աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների ցուցակում աղջկա նկատմամբ առաջացրել […]
20:29 07.09.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ներկա փուլում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները գործուննեություն պետք է իրականացնեն պարետի հաստատած կանոնների պահպանմամբ: Մասնավորապես՝ * Անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ: * Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: * Աշխատանքի մեկնարկին […]
20:24 07.09.2020
Մայիսի 25-ի ուժեղ քամու հետևանքները Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցի բակում են դեռ։ Պոկված տանիքի թիթեղները, փայտյա կոնստրուկցիաները 3 ամիս է չեն հավաքել, սպասում են մասնագետները գան ու ասեն՝ քամու քշած թիթեղները որքանով են վնասված ու թե որ մասն է պիտանի օգտագործման։ Դպրոցը երկու մասնաշենք ունի, մեկը հին տանիքով է , որը չի տուժել, վնասվել […]
19:04 07.09.2020
Սեպտեմբերի 5-ին և 6-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և 1-ին ու 2-րդ սպայական գումարտակների ծառայողները մայրաքաղաքում և մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 123 տրանսպորտային միջոց։ 108 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, 22-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող […]
18:51 07.09.2020
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ է այցելել։ Վարչապետի առաջին կանգառը եղել է Չինարին, որտեղ ծանոթացել է պետական միջոցներով բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով։ Մովսեսում և Այգեպարում էլ վարչապետը քաղաքացիների հետ զրուցել է ճանապարհաշինական, հրետակոծությունից ավերված տների կառուցապատման ծրագրերից։ Տավուշի սահմանամերձ համայնքներ վարչապետի վերջին […]
18:33 07.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության տարածքում շարունակել է պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքը։ Նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը հետամուտ լինելով՝ ԱԱՏՄ-ն այսօր կրկնայց է կատարել ավելի վաղ կասեցված Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա։ ԱԱՏՄ մասնագետներն արտադրամասում արձանագրել են առավել բարվոք պատկեր։ Նախկին ստուգայցից հետո արտադրամասում ավելացել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված […]
18:30 07.09.2020
Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։ Oպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով բեռնատար ավտոմեքենայով կազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչային յուղ։ Ստացված տվյալներն […]
18:25 07.09.2020
Շիրակի մարզում հարյուրավոր հեկտար վարելահողեր անմշակ են: Խոսքն այն հողատարածքների մասին է, որոնք գտնվում են սահմանային գոտում և մշակության համար անցագրային ռեժիմ է գործում: Օրինակը Անիի տարածաշրջանի գյուղերում է: Բագրավան, Ձիթհանքով ու Շիրակավան գյուղերի բնակիչների հողերի մեծ մասը անմշակ է 20 տարուց ավելի ու պատճառը սահմանային ռեժիմի արգելքներն են: Այդ հողերի 30 հեկտարն այս տարի […]
18:03 07.09.2020
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննության ժամանակ Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց թույլատրել Բաբլոյանին սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 4-ը լքել Հայաստանը՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի կարիքների համար Բելգիայի Թագավորություն մեկնելու նպատակով: Դատավոր Հարություն Մանուկյանը բավարարեց միջնորդությունը, նաև տեղեկացրեց, որ համապատասխան գրություն կուղարկվի ՍԵԿՏ համակարգ, […]
17:49 07.09.2020
Համավարակով պայմանավորված՝ դպրոցական գրադարաններին գիրք նվիրելու գործընթացը ընդհատվել էր, սակայն պարետի որոշմամբ, գրադարանների վերաբացումից հետո և նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ գրքերը կհասնեն գրադարաններին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նշվում է, որ Արարատի և Արմավիրի դպրոցները արդեն համալրվել են նոր գրքերով, իսկ հաջորդ մարզը Արագածոտն է:
17:43 07.09.2020
Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ սեպտեմբերի 7-ին անցկացվել են համալիր մարզումներ: Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական հակառակորդի թիրախների խոցման ունակությունները:
17:40 07.09.2020
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։29-ին, […]
17:35 07.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ազգությամբ հայ, 50-ամյա ՌԴ քաղաքացու կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Երևանի 60-ամյա բնակչի հետ, վերջինիս վստահեցրել է, որ Ռուսաստանի […]
17:19 07.09.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոցից: Իսկ կից հետևյալ գրառումն է արել. «Մայթի ասֆալտե ծածկը հանվել է: Փոխարենը մի մասը սալիկապատվում է, մի մասը՝ կանաչապատվում»։
17:04 07.09.2020
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16։30-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած․ վերջինս […]
17:02 07.09.2020
Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված և վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով։ Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին սահմանապահի առաքելությունը պատվով կրելու […]
16:54 07.09.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա կրկնայցերը հանրապետության սննդի շղթայի արդեն դիտարկված կազմակերպություններում արձանագրել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ամենատարբեր խախտումներ: Տեսչական մարմնի Երևանի և մարզային կենտրոնների խստացված ստուգայցերը մի շարք տնտեսավարողների մոտ հայտնաբերել են հիմնականում գրանցամատյանների լրացման շեղումներ և թերացումներ, պատահել են նաև դիմակը ոչ պատշաճ կրելու և համապատասխան վայրերում օգտագործված […]
16:32 07.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ խոսել է գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին: Այդ մասին վարչապետը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: «300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է: Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել […]
16:21 07.09.2020
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ․ ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։ Հաշվի առնելով բեռնատար ավտոմեքենաների՝ վնասակար արտանետումների արդյունքում օդի աղտոտման նվազեցման հարցի կարևորությունը, ինչպես նաև էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման մեծ հետաքրքրությունը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ավելացված արժեքի հարկից ազատել նաև մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար […]
16:05 07.09.2020
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճը վերանորոգվում է: Այդ մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա նաև նշել է, որ վերանորոգված մարզադահլիճը կունենա անհատական սանհանգույց և անհատական պահարաններով հանդերձարան: Մարզադահլիճում կմարզվեն ցատկացանցի և սեղանի թենիսի խմբերը։
16:00 07.09.2020
Այսօր` սեպտեմբերի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Խաչիկ Ս․-ն էր, որն անզգուշաբար հրազենային վնասվածք է […]