TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ավանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

20:23 08.09.2020

Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:50-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» եւ «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Ավան վարչական շրջանի բնակիչներ 29-ամյա Գոռ Ա.-ն և 34-ամյա Զավեն Ս.-ն: Պարզվել […]

̰ ̰
Գյումրիի քաղաքապետարանի և Շիրազի 53 շենքի սեփականատիրոջ միջև կառուցապատման հարցի շուրջ անհամաձայնությունները շարունակվում են

20:08 08.09.2020

Կումայրի պատմական միջուկում  ավելի քան 1600 հուշարձան է հաշվառված մեծ մասը հայտնի ալեքպոլցիների տներն են, որոնք այդ տարիների ճարտարապետական ոճն են ընդգծում։ Կումայրի արգելոցի հարյուրավոր շենք-շինություններն այժմ լուրջ պահպանության կարիք ունեն: Շատ շենքերի  ճարտարապետական տեսքերն են փոխվել , կցակառույցներ են ավելացել։ Քաղաքաշինական ու  այլ նորմերով այն ինչ անթույլատրելի է, ձեռքից ձեռք անցած շինություններում բնակիչները կատարել […]

̰
Խաշթառակում ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է

18:24 08.09.2020

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում 58-ամյա պապի կողմից ծեծի ենթարկված 6 և 4-ամյա երեխաների մայրը մահացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է  Խաշթառակի համայնքապետ Անդրանիկ Վիրաբյանը: «Պատճառը չգիտեմ, իրավապահ մարմինները կզբաղվեն այս հարցով և կտեղեկացնեն, թե ինչից է մահացել»,- նշել է  Վիրաբյանը: Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4 և 6-ամյա […]

̰
Թթվածնի խտացուցիչներ, էլեկտրասրտագրության սարքեր և ՊՇՌ թեստերեր. Հայաստանին են փոխանցվել COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ

17:37 08.09.2020

Եվրոպական միությունը  և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10000 ՊՇՌ թեստ COVID-19-ի ախտորոշման համար` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ԱՀԿ-ի […]

̰
Կառավարության սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Արագյուղի մշակույթի կենտրոնը

17:26 08.09.2020

Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ […]

̰
Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

17:17 08.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ […]

̰
Որո՞նք են «Սևան» ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատի պարտականությունները

17:13 08.09.2020

Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացվող կադրային խորքային բարեփոխումների ու նոր քաղաքականության ներդրման արդյունքում կազմավորված ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատն իր ողջ հզորությամբ արդեն գործում է մոտ 10 օր։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Նշվում է, որ 24 հոգուց բաղկացած հատուկ ջոկատի աշխատանքային պարտականություններն են՝ «Սևան» ազգային պարկի ողջ տարածքում […]

̰
Հայաստանի ազգային գրադարանը մասնակցել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը

16:57 08.09.2020

Մոսկվայի գրքի 33-րդ ամենամյա տոնավաճառի շրջանակում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 17-րդ մրցույթի պաշտոնական մրցանակաբաշխությունը: Հայաստանի ազգային գրադարանը մասնակցել է մրցանակաբաշխությանը: Մինսկում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացել էր չորս գրքով՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր՝ համապատասխան չորս անվանակարգում:  

̰
Էական խախտումներ չեն գրանցվել, բայց թերություններ արձանագրվել են

16:28 08.09.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքի հուշարձանների և պատմամշակութային հուշակոթողների հարակից տարածքներում սեպտեմբերի 8-ին իրականացրած խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում էական խախտումներ չի գրանցել։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում, այնուամենայնիվ, արձանագրվել են թերություններ․ երբեմն չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, արդի է նաև դիմակի ոչ պատշաճ կրումը։

̰
Տեղացիները չէին հիշում՝ վերջին անգամ երբ է Բերդում դասական համերգ կազմակերպվել. Աննա Հակոբյան

16:09 08.09.2020

«Երեկ երեկոյան Բերդում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը: Հրաշալի կատարումներով ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա նաև նկատում է, որ տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել. «Շնորհակալություն […]

̰
Դեսպանությունը ներկայացրել է Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը

15:58 08.09.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը․ ✈️ Սեպտեմբերի 15-ին, 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին ⤵️ ✔️Մոսկվա-Երևան – 15.09.2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 23:40-ին) ✔️Մոսկվա – Երևան – 16.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) ✔️Մոսկվա – Երևան – 17.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 01:40-ին) […]

̰
Երևանում նաև մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող կլինի

15:57 08.09.2020

Երևանի ավագանին այսօր համաձայնություն է տվել Երևանի Իսրայելյան 37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելուն։ Հուշակոթողի տեղադրման համար նաև դիմել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը […]

̰
Օգոստոսի-24-28-ը 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

15:56 08.09.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի օգոստոսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ […]

̰
Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը

15:40 08.09.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքը որոշումը։ Դատարանը […]

̰
Որդին որսի ժամանակ պատահաբար կրակել է հոր վրա, որը մահացել է․ մանրամասներ

15:33 08.09.2020

Սեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ ստացվեց, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտեցին մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ Մահացել էր հրազենային վիրավորումից։ Ոստիկանների միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր […]

̰
Մարտի 1-ի հուշարձանի վերաբերյալ Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել

15:29 08.09.2020

Երևանի ավագանին այսօր քննարկել է հարցն, ըստ որի՝ պետք է համաձայնություն տրվեր  Երևան քաղաքի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը: Նշվել է, որ Մրցութային […]

̰
ՀՀ ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող․ Մարտին Գալստյան

15:16 08.09.2020

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա խոսել է ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման, ֆինանսական կայունության և համավարակով պայմանավորված զարգացումների մասին։ «Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող, որը տարիների ընթացքում անխափան իրականացրել է ֆինանսական միջնորդի իր գործառույթը, քանի որ ամենակարևոր գործառույթը, որ, ըստ էության, համակարգն […]

̰
Տեղ համայնքի փոքրիկները սեպտեմբերի 14-ից վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն

14:21 08.09.2020

Սյունիքի մարզի Տեղ համայնքում մանկապարտեզի խնդիրը առկա էր դեռևս 1992 թվականից, շենքը հիմնովին վնասվել էր` հրետակոծության հետևանքով։ Վերջին տարիներին մանկապարտեզի առաջին հարկում գործում էր մեկ խումբ, և նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ուներ ընդամենը 45 երեխա։ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում իրականացրել  է Տեղի մանկապարտեզի վերակառուցման ենթածրագիրը։ Համաշխարհային […]

̰
Ի՞նչ նոր պայմաններով են աշխատելու շրջածախ առևտուր իրականացնողները

14:05 08.09.2020

Երևանի ավագանին այսօր ընդունել է մի որոշում, ըստ որի՝  Երևան քաղաքի ավագանին սահմանում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը։ ««Առևտրի և ծառայությունների […]

̰
Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է` երեխայիս պահում է իր մոտ․ DJ Վակցինա

13:57 08.09.2020

Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Շնորհակալ եմ բոլորիդ երեկ համացանցում շրջանառվող հերթական պարսավանքի վրա ուշադրությունս սևեռելու համար. 5-ամյա որդուս հետ խաղալիս որպես կանոն չեմ հետևում սոց.ցանցերում տարածվող լուրերին, ստահոդ ու դատարկաբնույթ երևույթները իմ հետաքրքրության շրջանակից դուրս են: Գոյություն չունեցող պարսավանքին չեմ արձագանքում, հերյուրանքն անտեսելու կարողություն ձևավորել եմ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ

13:55 08.09.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում և հավելել՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում […]

̰
Համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի

13:27 08.09.2020

Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: Նախագծում կետ կա նաև Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման վերաբերյալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի […]

̰
Լենա Նազարյանը և Մերի Գալստյանն առաջարկում են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» նոր օրենք ընդունել

13:08 08.09.2020

Ազգային ժողովի  փոխնախագահ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամ Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ են ներկայացրել։ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները և սահմանափակումները, տնային կենդանիների պահման և խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող […]

̰
Ի՞նչ պատկեր է գրանցել ԱԱՏՄ թեժ գծի զանգերի վիճակագրությունն արտակարգ դրության շրջանում

13:00 08.09.2020

Երկրում արտակարգ դրություն հայտարարելով և փետրվարից ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայության նոր՝ 8107 հեռախոսահամարի գործարկմամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով ստացված զանգերի թիվը զգալի աճ է գրանցել։ Արտակարգ դրության սկզբին՝ ապրիլին, ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված զանգերի թիվը։ Իսկ արդեն մայիսին ապրիլի համեմատ թեժ գծի […]

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

12:54 08.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա առիթով: «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարեկեցություն և առաջընթաց։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ […]

̰
Առաջարկվում է գիշերային ժամերին արգելել սպառողական վարկային պայմանագրերի կնքումը. բուռն քննարկում ԱԺ հանձնաժողովում

12:52 08.09.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանի բացակայությամբ այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է նրա նախաձեռնած օրինագիծը՝ սպառողական կրեդիտավորման մասին: Այն ներկայացրել է խմբակցության մեկ այլ անդամ՝ Արկադի Խաչատրյանը: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին սպառողական վարկային պայմանագրերի կնքումը: «Իմ քայլի» պատգամավորները դեմ են արտահայտվել նախագծին՝ բերելով հակափաստարկներ: Երկար քննարկումից հետո որոշվել […]

̰
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում

12:24 08.09.2020

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը Բագրատաշենի մաքսակետում հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների կազմակերպման գործընթացով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը, տնտեսվարողներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը: Բագրատաշենի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում, ծանոթացել է մուտքի և […]

̰
Երևանի 154 մանկապարտեզը հանձնվել է համայնքի ենթակայությանը

12:17 08.09.2020

«Երևանի թիվ 154 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ»-ը հանձնվել է վարչական շրջանի ղեկավարությանը: Այս մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է այսօր՝  միաձայն քվեարկությամբ: «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» N182-Ն որոշման հավելվածի 204-րդ […]

̰
ՏՄՊՊՀ-ն կարճել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը

11:56 08.09.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ կարճվել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն, որը www.dasaran.am կայքի միջոցով տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի և դրա հետ կապված մի շարք այլ ծառայություններ, դիմում էր ներկայացրել հանձնաժողով ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հայտնելով, որ նախարարության և […]

̰
BACK_TO_TOP