23:39 01.09.2020
Նոր ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին մեկնարկեց միայն բուհերի առաջին կուրսի ուսանողների համար ու արտակարգ պայմաններում։ Կրճատվել են դասաժամերի և դասամիջոցների տևողությունները, իսկ բարձր կուրսեցիների համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիմնականում հեռավար։
Սահմանված կանոնների համաձայն՝ առաջին կուրսեցիների մուտքը Շիրակի պետական համալսարան, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղեր թույլատրվեց միայն դիմակով ու ջերմաչափումներից հետո։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի առաջին կուրսեցիները, դիմակներով ու հնարավորինս հեռավորություն պահելով, փորձում էին ծանոթանալ միմյանց հետ։
Հանդիպումից ու ծանոթությունից հետո հերթն հասավ պարտադիր ջերմաչափմանը․ բոլոր ուսանողների ու աշխատակիցների մուտքը մասնաշենք թույլատրվեց հակահամաճարակային կանոններին ենթարկվելուց հետո։
«Այնպես ենք արել, որ առաջին կուրսեցիները տարբեր հարկերում ու հնարավորինս նույն լսարանում մնան, և օրերը տեղաշարժել ենք այնպես, որ մի օր՝ առաջին, մի օր՝ երկրորդ, մի օր երրորդ կուրսեցիները լինեն, շեղումներ տրված է և՛ ժամային, և՛ տարածական առումով»,- նոր կարգն է պարզաբանում ՀԱՊՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանը։
Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի 76 առաջին կուրսեցիներից բացի, աշխատանքային նոր ռեժիմ է սահմանվել նաև դասախոսական կազմի համար։ Հիբրիդային կամ հեռավար եղանակով ուսուցմամբ կառաջնորդվեն բոլոր բուհերը։
«Բուհը որոշում է կայացրել, որ 65-ից բարձր տարիք ունեցող բոլոր դասախոսներն իրավունք ունեն դասերն անցկացնել բացառապես առցանց եղանակով»,- նշում է ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։
Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի բակում առաջին կուրսեցիների համար տոնական միջավայր էին ստեղծել։ 91 առաջին կուրսեցիներին հանդիսավոր հանձնեցին ուսանողական գրքույկները, որից հետո, ըստ մասնագիտությունների, բաժանվեցին խմբերի։
«Մենք գործարկել ենք համալսարանի երկու մուտքերը՝ դիմավորելով բակալավրի առաջին կուրսեցիներին, բայց հետո, երբ սկսեցին արդեն սեպտեմբերի 15-ից բուհ որոշ օրերի գալ նաև բարձր կուրսեցիները, ապա այդ ժամանակ մենք ևս մեկ մուտք կգործարկենք»,- նշել է ՇՊՀ պրոռեկտոր Նազելի Ավետիսյանը։
Առանց հատուկ տոնական ձևավորումների, բայց թաքնված ժպիտով Շիրակի պետական համալսարանի 320 առաջին կուրսեցիների դիմավորեցին։ 32 մասնագիտական բաժիններում այս տարի այսքան ուսանող են ընդունել։
Անհրաժեշտ հեռավորությունը պահպանելով ուսման գորխընացը կազամկերպելու համար բուհի բոլոր լսարանները կօգտագործվեն ։ Այն խմբերը որոնցում սովորողների թիվը գերազանցում է 20-ը,բաժանվել են ենթախմբերի։
Բուհերում նոր կարգով ուսումնական գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը,դրանից հետո կմշակվեն ուսումնական պրոցեսի նոր կարգավորումներ։ Մինչ այդ համալսարաններում կավարտվեն նաև հեռակա և մագիստրատուրայի բաժինների ընդունելության քննությունները,որի արդյունքում ուսանողների քանակը բուհերում կավելանա
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...