08:11 26.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-16:00 Տիգրան Մեծի պող. 59 շենք, Աճեմյան փ. 89-129 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Թումանյան փ. 33, 35բ շենքեր, Բայրոնի փ. 1/1 շենք, Նալբանդյան փ. 51 շենք, Աբովյան 34ա շենք, Կողբացի փ. 4 […]
23:27 25.08.2020
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-30-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:13 25.08.2020
Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գարեգին Հովսեփյան փողոցում երիտասարդ աղջկա դի կա։ Տեղեկությունը ստալուն պես բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր ու հայտնաբերեցին դիակը։ 26-ամյա աղջկա մարմնին բռնության հետքեր կային։ Նրան սպանել էին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները տվյալներ ձեռք […]
22:53 25.08.2020
Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։ Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում […]
22:40 25.08.2020
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում oգոստոսի 28-ին`ժամը 11:00-ին, «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա Բաց դռների օր: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Բաց դռների օրվա շրջանակում նախատեսվում է ավիաշոուի անցկացում և ավիացիոն տեխնիկայի ցամաքային ցուցադրություն: Մուտքն ազատ է:
22:22 25.08.2020
Ահազանգ ենք ստացել Քաջարան գյուղից այն մասին, որ պղնձամոլիբդենային կոմբինատը հենց գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել՝ ամենայն հավանականությամբ նոր ջարդիչ կայան կառուցելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Հայկական բնապահպանական ճակատը։ Հանքի լցակույտերը լցվում են հենց Ողջի գետի ափին՝ գյուղի տներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Բացի այդ գյուղացիները պնդում են, որ գետի ջուրն […]
21:50 25.08.2020
ՀՀ նախագահի հրամանագրով` Անի Դանիելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 24-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի Դանիելյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
21:43 25.08.2020
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ին ժամը՝ 22։00-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, […]
21:40 25.08.2020
Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից […]
21:13 25.08.2020
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Տաթևիկ» ՍՊ ընկերությունը 2002 թվականի հոկտեմբերին վավերացված առուվաճառքի պայմանագրով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերությունից ընդհանուր 48 միլիոն դրամով սեփականության իրավունքով ձեռք է բերել կոմբինատի տարածքում գտնվող, 738,7 քմ մակերեսով գինիների պահման նկուղը և 130,5 […]
21:03 25.08.2020
Օգոստոսի 25-ին`ժամը 10։00-ին, ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։ Ժամը 20։05-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 10 աշխատակից և 40 քաղաքացի։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին` ժամը 17։52-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ […]
20:58 25.08.2020
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտեցին: Օգոստոսի 19-ին քրեական հետախույզներն Ազատության պողոտայից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու, ինչպես և հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով բերման ենթարկեցին ՍՊԸ փոխտնօրեն, Դրոյի փողոցի 46-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ իրավապահները […]
20:51 25.08.2020
Օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթներ իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին; Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օդանավակայանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի օգոստոսի 27-ից Aeroflot ավիաընկերությունը կսկսի շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ չվերթեր իրականացնել՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ […]
20:31 25.08.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն […]
20:17 25.08.2020
Կառավարությունը հրապարակել է ՍԴ դատավորի իր նոր թեկնածուի անունը: Այս մասին տեղեկականում ենք կառավարության կայքէջից: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում […]
19:45 25.08.2020
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարությանը, որում մասնավորապես նշված է. «Ճգնաժամը, որին բախվել է միջազգային հանրությունը, այլևս գլոբալ բնույթ է կրում, և COVID-19-ի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ […]
19:30 25.08.2020
Այն ժամանակավոր կացարանները, որոնք տարիների ընթացքում քարապատվել են ու դարձել սեփական տներ, կարող են սեփականաշնորհվել: Տարիներ առաջ քաղաքապետարանը նման որոշում կայացրեց, որի արդյունքում մոտ 200 նախկին տնակ օրինականացվել է և բնակիչները այլևս բնակարանային պարտք ու պահանջ չունեն: 1988-ից հետո տեղադրված շատ տնակներ են քարաշեն դարձել: Դրանց օրինականացումը ժամանակատար և թղթատար գործընթաց է, որը սակայն ոչ […]
19:00 25.08.2020
Հուլիսի 13-ի ուժեղ հեղեղի հետևանքով Գյումրիում տուժած ընտանիքներին Հայկական Կարմիր խաչը կտրամադրի դրամական և իրային աջակցություն։ Համայնքային հանձնաժողովը գնահատել և գույքագրել է մոտ 600 ընտանիքի կրած վնասները։ Բնակության հետ անհամատեղելի պայմաններում հայտնված տնակային թաղամասերում և սեփական տներում ապրող 160 ընտանիքներ մինչ այս դրամական օժանդակություն էին ստացել քաղաքի բյուջեից, որի ընդհանուր գումարը կազմել է 10 մլն […]
18:24 25.08.2020
Պլանային նախազգուշական վերանորոգումից հետո Հայաստանի ատոմակայանը միացավ ՀՀ էներգահամակարգին։ Տեղեկացնում է ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքը։ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ՏԳ-3, 4 տուրբագեներատորները 2020 թվականի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո գործարկվեցին, և օգոստոսի 23-ին՝ ժամը 13:30, ՀԱԷԿ-ը միացավ Հայաստանի միասնական էներգահամակարգին: Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական գրաֆիկի: Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթային […]
18:12 25.08.2020
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։13-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխան դուրս է բերվել տեղի ուժերով։ Հրազդանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին երեխան (Կարինե Հ․, ծնված 2010 թ․) մահացել է։
18:03 25.08.2020
Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել ուժեղացված վերահսկողություն հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։ Մասնավորապես՝ Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրման […]
18:00 25.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարետատուն։ Տեսչական մարմնի կողմից […]
17:46 25.08.2020
2020թ. օգոստոսի 24-ին Բելգիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
17:17 25.08.2020
«Քիչ առաջ ստացա վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի խումբ անձանց պարգևատրման մասին որոշումը»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։ «Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր […]
15:59 25.08.2020
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը: Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի՝ նախապես ուղարկված և հաստատված օրակարգային առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ […]
15:57 25.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 35-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 35-ամյա բնակիչը 2019թ. մարտի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում իրականացնելով իր կողմից վարած […]
15:56 25.08.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում շրջանառվում է Երևանի մանկական երկաթուղու կառուցապատման և բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։ Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիականացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ ուսումնասիրվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։ Արդյունքում, որոշվել է, […]
15:53 25.08.2020
Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը 2020 թվականի օգոստոսի 24-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագա: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Տեղի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» […]
15:40 25.08.2020
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես և փողոցի նշված […]
15:38 25.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ վարչապետը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ հանդիպման համար: Դեռ մեկ տարի չկա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է Հայաստանում, և հասկանալիորեն այն հայեցակարգային […]