15:03 25.08.2020
ՀՀ ամբողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար։ Ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում անձը կարող է վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն, որի բացասական պատասխանի դեպքում կարող է դուրս գալ մեկուսացումից։
14:51 25.08.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի 95-րդ հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից։ Դպրոցը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունից և ժամանակակից տեսքից, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի […]
14:45 25.08.2020
Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ: Նախարար Մնացականյանը զորակցություն հայտնեց նախարար Զալկալիանիին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ՝ ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին: Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը: Նախարարներ Մնացականյանը և […]
14:38 25.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը կմեկնի արձակուրդ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային […]
14:33 25.08.2020
ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ սնանկության գործընթացները հաճախ ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով՝ կոչ անելով ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության գործընթացների շրջանակներում օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների, հանցավոր դրսևորումների, սնանկության կառավարիչների հնարավոր ոչ իրավաչափ գործողություններին առնչվելու դեպքում այդ տվյալներն անհապաղ հասու դարձնել ՀՀ դատախազությանը կամ այլ իրավապահ մարմինների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ […]
14:19 25.08.2020
Օգոստոսի 15-ին` ժամը 21։45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը Արտաշատյան խճուղում՝ Մխչյան գյուղի հատվածում, վրաերթի էր ենթարկել 2006 թ. ծնված Սոնա Միրզոյանին, որը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նույն օրը՝ ժամը 22։30-ին, վարորդը ներկայացել էր ոստիկանության Արտաշատի բաժին: Օգոստոսի 24-ին՝ ժամը 11։25-ի սահմաններում, Սոնա Միրզոյանը հիվանդանոցում մահացել է: […]
14:14 25.08.2020
Այս տարի՝ 2020 թվականին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Այս տարիների ընթացքում ստեղծվել է մասնավոր պահպանվող տարածք, որն առաջինն է Հարավային Կովկասում։ Ապաստարանի ստեղծման հիմնական գաղափարը տեղի հարուստ կենդանական և բուսական աշխարհի, մշակութային արժեքների պահպանությունն է անմիջապես տեղաբնակների մասնակցությամբ։ CWR կողմից պահպանվող տարածքները ձգվում են Արարատի մարզից մինչև Վայոց ձորի մարզ […]
14:08 25.08.2020
2020-ի օգոստոսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։ Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից: Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ 4 հատ 122 մմ տրամագծով արկ, երկու 57 մմ […]
13:53 25.08.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին, որն առավելագույն ձայներով հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը: «Մինչև տիկին Չուլյանին ներկայացնելը կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս […]
13:49 25.08.2020
Հայաստանում կամ կոռուպցիան պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել․ «Իմ խոսքը Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հանդիպմանը»:
13:30 25.08.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև […]
13:24 25.08.2020
Միքայել Մալխասյանն ընտրվեց ԵՊՀ ՀԽ քարտուղար։ Այս մասին հայտնեց Գևորգ Էմին-Տերյանը։ «Գևորգ Մուրադյանն առաջարկում է ԵՊՀ ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթների վերաբերյալ հարցումներ ուղարկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ և Արդարադատության նախարարություն»,- գրել է նա։
13:15 25.08.2020
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատակիցները մասնագիտական երկամսյա վերապատրաստում են անցել: ՊԵԿ ուսումնական կենտրոնի աջակցությամբ հեռավար եղանակով կազմակերպված տեսական դասընթացին հաջորդել են գործնական պարապմունքները ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Մոտ 50 մասնակից կատարելագործել է մասնագիտական հմտությունները և խորացրել մաքսային արժեքի որոշման, ապրանքային հայտարարագրի լրացման կարգի, ապրանքների […]
13:05 25.08.2020
Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։ Հաշվի առնելով պարետատան պահանջները՝ դահլիճում չպետք է 40-ից ավելի մարդիկ լինեն, ուստի […]
12:49 25.08.2020
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «4-ամյա փոքրիկը առաջին օրերի համեմատ այժմ մի փոքր ավելի լավ է, դրական դինամիկա կա, իսկ 6-ամյա երեխայի առողջական վիճակը նույնն է. շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- նշեց Դերձյանը: Նույն ընտանիքի մյուս 5 երեխան […]
12:25 25.08.2020
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9332 նմուշառում, որից 2978-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։ Մարզում այսօրվա […]
11:44 25.08.2020
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառման հնարավոր դեպքերը պարզելու ուղղությամբ՝ նմանատիպ դեպքերը հետայսու բացառելու նպատակով: Այդ շրջանակներում, Վայոց ձորի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի […]
11:16 25.08.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լուսանկարում բեզոարյան այծի ձագերն են Խոսրովի անտառում Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով: Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ: Բեզոարյան այծերի տեսակի արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի […]
11:08 25.08.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը այցելել են Գեղարքունիքի մարզում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում ստեղծված ձկնաբուծական տնտեսություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Սևանի էնդեմիկ՝ Գեղարքունի և ամառային իշխան ենթատեսակների բուծման, պահպանման և վերարտադրության գործընթացին։ Շրջայցի ընթացքում փոխնախարարները դիտարկել են Սևանա լճում տեղադրված իշխանի աճեցման ցանցավանդակները, որտեղ […]
11:02 25.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում: Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ եւ բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջեւ ձեւավորվել են անկեղծ երկխոսություն […]
11:00 25.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են 33-ամյա տղամարդու կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, իրացնելու նպատակով, Վրաստանի քաղաքացու կողմից ապօրինի […]
10:51 25.08.2020
Օգոստոսի 25-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1299 թեստավորում, որից 1188-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
10:39 25.08.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինություններ ապամոնտաժումը գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Սևան» ազգային պարկ» այցի ժամանակ տեղում վերհանվեց ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք․ Սևանի Թերակղզու կենտրոնական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարհից ձախ լճափնյա մասում տարածքի հողօգտագործողն ինքնակամ տեղադրել […]
10:25 25.08.2020
Հայաստանի շուրջ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում է ամառային և ձմեռային պահպանում։ Ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամանակատահվածում 34 կապալառու կազմակերպությունների կողմից։ Մասնավորապես‚ անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի, տրանսպորտային հանգույցների, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ավտոմոբիլային ճանապարհների փոքրածավալ վնասվածքների […]
10:19 25.08.2020
Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության […]
09:11 25.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ: Դրանցից երկուսի՝ Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» և «Արձագանքի» վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն և 76 միլիոն դրամ: […]
08:55 25.08.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին «Ֆրեսկո» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար-հիմնադիր, Երևանի բնակիչ Աննա Կարապետյանի ահազանգի փաստով: Վերջինս ոստիկանության Տավուշի բաժին ահազանգել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Բերդի համայնքապետարանի դիմաց կազմակերպել են «Ֆրեսկո» միջազգային փառատոն: Այն անցկացնելու նպատակով նշված վայր է բերվել 230 աթոռ։ Միջոցառման ավարտից հետո […]
08:18 25.08.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին` ժամը 10․00-ից ժամը 15․00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցի թիվ 2 և 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
08:09 25.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-16:00 Գլինկա 1-ին նրբ. 8-147 սեփական տներ, Լիսինյան փ. 28-91 սեփական տներ, Միչուրինի փ.1, 4, 6 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Չեխովի փ. 6 ,8, 10, 10ա շենքեր, Մայիսի 9 փող. 49, 51 շենքեր, […]