19:10 14.08.2020
Շիրակի մարզում դպրոցաշինական նոր ծրագրերի մեկնարկ դեռ չկա։ Առայժմ նախատեսված ծավալներով անցած տարվանից շինարարություն ընթանում է երկու դպրոցներում՝ Գյումրիի ակադեմիական վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում, որտեղ հին շենքի հիմնանորոգումից բացի, հարևանությամբ նորն է կառուցվում։
Ծրագիրն իրականացվում է համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Արթիկ քաղաքում այն միակ ավագ դպրոցն է լինելու։ Հիմնանորոգումն առաջնահերթ դարձավ, երբ 2017 թվականին երկու դպրոցներ միավորվեցին։ Շենքը 50-ականների կառույց է։ Ժամանակի տիպային դպրոցական շենքն , այժմ ավագ դպրոցի չափորոշիչներին է համապատասխանեցվում։ Հիմնային նորոգում ասվածն այստեղ բառի բուն իմաստով է կատարվում։ Նախկին շենքից մնացել են միայն արտաքին պատերը,հիմքից մինչև տանիք ամրացվում է ։
«Շենքը, ընդհանուր առմամբ, լավ վիճակում է եղել, բայց որոշվեց ուժեղացնել, համապատասխան մասնագետները աշխատեցին, ընդհանուր ուժեղացում և ամրացում կատարվեց»,– նշեց «Զետ պրոֆիլ» ՍՊԸ-ի աշխղեկ Ալիկ Հովհաննիսյանը։
Խորհրդային տիպային դպրոցը չի ունեցել մարզադահլիճ, ֆիզկուլտուրայի դասերն անցել են դպրոցի միջանցքում կամ բակում։ Հիմա հին շենքի հարևանությամբ հիմքից կառուցվում է նոր մասնաշենք։
Մարզադահլիճի մասնաշենքի կառուցումը նախատեսված ժամկետից ուշ են սկսել։ Սպասել են շինթույլտվությանը։ Հին մասնաշենքի հիմնանորոգման ընթացքում ևս նախագծային փոփոխություններ են եղել։ Քանդման աշխատանքների ժամանակ նոր խնդիրներ են բացվել ։
«Երրորդ հարկի հատակի ուժեղացման աշխատանքներ են կատարվել,խնդիրները քանդելուց հետո ի հայտ եկան, հատակը լավ վիճակում չէր։ Ամրաններով ու ցանցերով կատարվել են նաև միջանցքի հատակի և պատերի ուժեղացման աշխատանքներ, դրանք նախագծով նախատեսված չէին»,- նախագծից դուրս կատարված աշխատանքները ներկայացրեց աշխղեկը։
Բացի դրանից՝ 50-ականների կառույցում, ըստ այժմյան շինարարների, թույլ են տրվել շինարարական նորմերի խախտումներ։ Հաշվի չեն առնվել տեղի բնակլիմայական պայմանները, հիմքերը խոնավությունից պաշտպանելու միջոցներ կիրառված չեն եղել։ Հիմա հիմքերը երեսապատվում են բազալտե սալիկներով և ջերմամեկուսացվում են։
Հին մասնաշենքի հիմնանորոգման ու նոր մարզադահլիճի կառուցման ավարտը նույն ժամկետում է։ Ըստ ծրագրի ՝ հաջորդ տարվա ապրիլն է։ Նոր ուսումնական տարին, որը Հանրապետությունում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից, թիվ 3 ավագ դպրոցը կդիմավորի Արթիկի կենցաղի տան շենքում, որի տարածքը դպրոցը վարձակալել է։
13:09 11.08.2025
Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածումՍեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից: Այժմ Դուք կարող եք՝ ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի, արագ ազատել ճանապարհը և 3 ժամվա […] ...
13:00 11.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ներկայացրել է գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վահե Միրզոյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորել է գլխավոր վարչության պետին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով համակարգում վերջինիս երկար տարիների ծառայությունը, մասնագիտական և […] ...
12:49 11.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգՕգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես […] ...
12:40 11.08.2025
Էկոնոմիկայի նախարարը տվյալներ է հայտնել Հայաստան եկած զբոսաշրջիկների թվի մասին2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181.436, հունիսին՝ 215.253, հուլիսին՝ 263.592: Նախորդ լավագույն ցուցանիշները […] ...
12:27 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, […] ...
12:22 11.08.2025
Ալիևը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա հարձակման համարԲաքուն և Կիևը պնդում են, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին։ Ալիևի կայքէջի համաձայն՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա «ռուսական հարձակումները» ։ Ադրբեջանը հայտարարել է, որ կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR-ին պատկանող նավթի պահեստարանի, […] ...