TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը

15:52 07.08.2020

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի […]

̰
Դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ՌԴ-ից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ. Մարուքյան

15:40 07.08.2020

Դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ՌԴ-ից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Սիրելի՛ քաղաքացիներ Քիչ առաջ դիմել եմ վարչապետ Փաշինյանին՝ հետևյալ խնդրի կապակցությամբ. Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել […]

̰
Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գործունեության արդյունքները

15:22 07.08.2020

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում: Ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները և ժամկետները, ինչպես նաև նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները: ՍԶ հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ […]

̰
Վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

15:02 07.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, 2013-2017թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, բազմաթիվ անձանց անուններով համայնքի բյուջեից ելքագրել է, […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ

14:57 07.08.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնելու պարբերական՝ հաշվի առնելով թե՛ տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, թե՛ համավարակի հետևանքները հաղթահարելու համատեղ գործողությունները քննարկելու համար: Արարատ […]

̰
Հիմնանորոգվում է Գանձակ համայնքի 2կմ ճանապարհը

14:26 07.08.2020

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ համայնքի 2կմ ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել։  

̰
Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

14:21 07.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը գտնվում է դեռևս մշակման փուլում: Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի […]

̰
Դիմակ կրելու շաբաթ՝ ամբողջ աշխարհում

14:17 07.08.2020

Առաջիկա օրերին ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կմիանան ԱՀԿ-ի` դիմակ կրելու կոչին, որի գլխավոր նպատակը վիրուսի հաղթահարման գործում միասնական ջանքերի և անձնական պատասխանատվության կարևորումն է։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՀԿ-ի գրասենյակից։ «Միացիր նաև Դու Սոցիալական ցանցերի միջոցով տարածիր դիմակով լուսանկար և պատմիր, թե հանուն ինչի՞ ես հետևում հակահամաճարակային կանոններին: Դիմակ դնելով և այդ կոչն անելով […]

̰
ՌԴ-ում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ․ Մարուքյան

14:10 07.08.2020

Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ, որը իմ կարծիքով հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի հետ, որը զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն […]

̰
Ոսկեպարում փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված 45-ամյա տղամարդու դին

13:59 07.08.2020

Օգոստոսի 7-ին` ժամը 11։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում՝ էլեկտրական սյան վրա, հոսանքահարված քաղաքացի կա։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու թիվ 118 հասցեում գտնվող էլեկտրական ենթակայանի մոտ՝ […]

̰
Առաջիկա ժամերին «Լիդիան»-ը կհեռացնի այն վագոն-տնակները, որոնք Ամուլսարի պահապանների տնակների փոխարեն տեղադրել էին համայնքային տարածքում․ Ա․Բաբաջանյան

13:37 07.08.2020

Ամուլսարի շուրջ վերջին օրերին ծավալված բուռն իրադարձություններից, երեք օր շարունակ տևած բողոքի գործողություններից ու երկարատև բանակցություններից հետո ի վերջո հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել այն մասին, որ առաջիկա ժամերին «Լիդիան Արմենիան» ընկերությունը կհեռացնի այն վագոն-տնակները, որոնք Ամուլսարի պահապանների տնակների փոխարեն տեղադրել էին համայնքային տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Արման Բաբաջանյանը։ ««Լիդիանի» կողմից […]

̰
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակելու համար

13:32 07.08.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի […]

̰
Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին

13:24 07.08.2020

Ավիացիոն անվտանգության աշխատակիցները շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին։ Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ «Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար: «Զվարթնոցում» ուղևորները, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների […]

̰
Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

13:07 07.08.2020

Հարավկովկասյան երկաթուղու չորս վետերաններ կդառնան երիտասարդ մասնագետների դաստիարակներ: Իրենց փորձով և մասնագիտական նրբություններով երիտասարդ երկաթուղայինների հետ այսուհետ կիսվելու են Նորիկ Ղազարյանը (Գյումրի ԳԿՄ), Ռաֆիկ Սեխլեյանը (Վանաձոր ԳԿՄ), Իշխան Սարգսյանը (Սևան ԳԿՄ), Վոլոդյա Միկոյանը (դիսպետչեր, Երևան): Այս մասին տեղեկացրին ՀԿԵ-ի լրատվական ծառայությունից։ Նրանք բոլորն էլ մեծ փորձ, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում, ունեցող մասնագետներ են: Օրինակ՝ Իշխան […]

̰
Գնում ենք Բեյրութ փաստահավաքային առաքելությամբ. Զարեհ Սինանյան

13:00 07.08.2020

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանի և Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի նախագահ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: «Չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե մենք եկել ենք, որպեսզի օգնենք հայերին: Կարծում եմ՝ այդ մեսիջը սխալ կընկալվի Լիբանանի ժողովրդի կողմից: Նրանք արժանի են, որ մենք ավելի լավ վերաբերվենք իրենց: […]

̰
Մեկնարկել են Սիրիա մեկնող անձնակազմի վերապատրաստման դասընթացները

12:52 07.08.2020

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կետրոնում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները: Այս մասին տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից։ Այս դասընթացների նպատակն է սակրավորներին տալ հումանիտար ականազերծման բոլոր անհրաժեշտ հմտությունները ձեռքով ականազերծում իրականացնելու համար Սիրիայի Արաբական Հանապետությունում՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների և Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունների […]

̰
Քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է

12:32 07.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 58-ամյա տղամարդու կողմից քրոջ՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:06-ին,  Մովսես Խորենացու փողոցում ծառայություն իրականացնող […]

̰
Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ Պաշտպանը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն

12:22 07.08.2020

Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել Պարետատուն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Օպել»-ն ու «Վազ 21091»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

12:15 07.08.2020

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում բախվել են Գավառի բնակիչ՝ 25-ամյա Արամ Մ-ի վարած Opel մակնիշի և Բջնի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Խ-ի վարած ՎԱԶ 21091 մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ՎԱԶ 21091-ի ուղևոր Խորեն Հ․-ն մահացել է, իսկ վարորդ […]

̰
Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանին

11:59 07.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ […]

̰
Լալվարի գետաբերանի հատվածում իրականացվել է ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

11:54 07.08.2020

2020թ. օգոստոսի 3-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանն իր սոցիալական էջում հրապարակել է Դեբեդ գետ լցվող Լալվար վտակի աղտոտվածության վերաբերյալ տեսանյութ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020թ օգոստոսի 3-ին Լալվար գետի գետաբերանի հատվածում իրականացվել է ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն: Համաձայն լաբորատոր հետազոտության արդյունքների ջրի որակը գնահատվել է 5-րդ դասի […]

̰
Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ․ Փաշինյան

11:49 07.08.2020

Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության ևս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:

̰
ՃՈ-ից տեղեկացնում են՝ դիմումներն անհրաժեշտ է ուղարկել Հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին

11:21 07.08.2020

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝ Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի […]

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 166 դեպք, 452 պացիենտ առողջացել է

10:52 07.08.2020

Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1394 թեստավորում, որից 1228-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գրասենյակներում

10:34 07.08.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց կատարեց «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատակազմին, իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկել մի քանի ոլորտներում կտրուկ ու խորքային բարեփոխումներին միտված ամենակարճաժամկետ […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը հիմնանորոգվում է

10:17 07.08.2020

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Սևան-Մարտունի­Գետափ միջպետական ճանապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Առանձին հատվածներում իրականացվել […]

̰
Գորիսի մի շարք հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն է ներկայացվել․ ԱԱՏՄ

09:40 07.08.2020

ԱԱՏՄ մարզային ստուգայցերը Գորիսի մի շարք հյուրանոցներում արձանագրել են խախտումներ, որոնց հիմքով կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ Խախտումները կապված են ջերմաչափման, ախտահանման գործընթացների եւ դրանց գրանցման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն:

̰
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան

09:28 07.08.2020

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ […]

̰
Տիգրանաշենի ոլորաններից մինչև Զանգակատուն ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

09:21 07.08.2020

Կառուցենք Հայաստանը նորովի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ։ Արարատի մարզում հիմնանորոգվում է Տիգրանաշենի ոլորաններից մինչև Զանգակատուն ճանապարհահատվածը։ Վերջին անգամ այն հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։ Տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 38․7 հա տարածքում բռնկված հրդեհները

08:57 07.08.2020

Օգոստոսի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, 1 հա, 5000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 5 հա, 500 քմ, Էրէբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք […]

̰
BACK_TO_TOP