11:49 07.08.2020
Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության ևս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:
11:21 07.08.2020
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝ Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի […]
10:52 07.08.2020
Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1394 թեստավորում, որից 1228-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:34 07.08.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց կատարեց «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատակազմին, իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկել մի քանի ոլորտներում կտրուկ ու խորքային բարեփոխումներին միտված ամենակարճաժամկետ […]
10:17 07.08.2020
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Սևան-ՄարտունիԳետափ միջպետական ճանապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Առանձին հատվածներում իրականացվել […]
09:40 07.08.2020
ԱԱՏՄ մարզային ստուգայցերը Գորիսի մի շարք հյուրանոցներում արձանագրել են խախտումներ, որոնց հիմքով կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ Խախտումները կապված են ջերմաչափման, ախտահանման գործընթացների եւ դրանց գրանցման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն:
09:28 07.08.2020
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ […]
09:21 07.08.2020
Կառուցենք Հայաստանը նորովի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ։ Արարատի մարզում հիմնանորոգվում է Տիգրանաշենի ոլորաններից մինչև Զանգակատուն ճանապարհահատվածը։ Վերջին անգամ այն հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։ Տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մանրամասները՝ տեսանյութում։
08:57 07.08.2020
Օգոստոսի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, 1 հա, 5000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 5 հա, 500 քմ, Էրէբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք […]
08:10 07.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Մոսկովյան, 28 շենք, Սարյան, 24Ա շենք, Սարյան 24Բ շենք, Աբովյան, 62 և 66 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 4-րդ միկրոշրջանի Ա․ Հովհաննիսյան, 22, 24, 24/1, 26 շենքեր, Գյուլիքևխյան, 23, 23/1, 25, 25/1, 25/2, […]
00:20 07.08.2020
«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացանք, որ Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները: Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր […]
00:00 07.08.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ժամանակացույցը. «Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 09:40): Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Երևան֊Սոչի -Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 08։00, ժամանում 12:00): Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Երևան֊Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 13։30, ժամանում 17:30): Ս. […]
23:56 06.08.2020
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:23 06.08.2020
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
22:43 06.08.2020
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանն ասել է, որ ըստ պայմանավուվածության՝ «Լիդիան Արմենիան» կտեղաշարժի պահնորդների համար նախատեսված այն վագոն տնակները, որոնք երկու օր առաջ են տեղադրվել՝ հանելով Ամուլսարի պահապանների վագոն-տնակը: Նրա խոսքերով՝ ընկերությունը դա կանի վաղը: Ամուլսարի պահապանները, ովքեր այսօր ևս ակցիա էին հրավիրել, ակցիան դադարեցնելուց առաջ ասել են, որ համաձայն […]
22:35 06.08.2020
Քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նման համոզմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները զրկված խաղաղ ցույցերի իրավունքից։ «Արտակարգ դրության երկարաձգումը կապել այս կամ այն իրադարձության, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի գործունեության հետ, կարծում եմ, տեղին չէ, որովհետև մենք բոլորս ապրեցինք […]
22:32 06.08.2020
SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Ամուլսարում դարձյալ ակցիա է հրավիրվել: Ինչպես հայտնի է, արդեն երրորդ օրն է, ինչ այդ տարածքում Ամուլսարի պահապաններն ու ջերմուկցիներն ակցիաներ են հրավիրում տարածքում: Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանն ասել է, որ ըստ պայմանավուվածության՝ «Լիդիան Արմենիան» կտեղաշարժի պահնորդների համար նախատեսված այն վագոն տնակները, որոնք երկու օր առաջ են տեղադրվել՝ հանելով Ամուլսարի պահապանների […]
21:29 06.08.2020
Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության քաղաքներում ու ճանապարհներին շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 5-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրում և Էջմիածնում։ Տարբեր խախտումների համար 24 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 5 վարորդ երթևեկում էր առանց վարորդական վկայականի, 17 մեքենա առանց ԱՊՊԱ […]
21:12 06.08.2020
Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել։
21:08 06.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշ Պողոսյանը 2020 թվականի սեպտեմբերի 10-ից կազատվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անուշ Պողոսյանին 2020 թվականի սեպտեմբերի 10-ից ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
20:53 06.08.2020
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում մեկնարկել են բնակարանաշինական ծրագրի իրականացման աշխատանքները: Հիշեցնենք, որ կառավարությունը Շիրակի մարզի 8 գյուղերում 59 ընտանիքի համար խոստացել էր տուն կառուցել: Դրանցից 28-ը նախատեսվում է իրականացնել Ջրաձոր գյուղում, որտեղ, Կապսի ջրամբարի շինարարությամբ պայհմանավորված, դեռ շինաշխատանքներ չեն սկսվել: Մյուս գյուղերում նախատեսվում է երկրաշարժից կորցրած բնակմակերեսի չափով տների կառուցում, կամ կիսակառույցների շինարարություն: Առաջին շինաշխատանքները […]
20:36 06.08.2020
Օգոստոսի 6-ին` ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը […]
20:10 06.08.2020
Ամուլսարում դարձյալ ակցիա է հրավիրվել: Ինչպես հայտնի է, արդեն երրորդ օրն է, ինչ այդ տարածքում Ամուլսարի պահապաններն ու ջերմուկցիներն ակցիաներ են հրավիրում տարածքում: Պահանջներն անփոփոխ են՝ հանել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդների վագոն-տնակները: Օրեր առաջ ընկերության պահնորդները վաղ առավոտյան տեղաշարժել էին Ամուլսարի պահապանների վագոն-տնակը և փոխարենը տեղադրել իրենցը: Հիմնական պահանջը՝ ՇՄԱԳ-ի չեղարկումն է: Տարածքում հսկողություն իրականացնող […]
19:10 06.08.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, խստացված մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: «Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայի, Հրազդանի կիրճի և Ծիծեռնակաբերդի խճուղու կանգառների տարբեր կետերում և ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում տեսչական մարմնի մասնագետների կողմից […]
19:02 06.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումներն այսօր շարունակել են մշտադիտարկման աշխատանքները հանրապետության մարզերում և մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են խոշոր հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Մարզային ստուգայցերն այսօր իրականացվել են, մասնավորապես, Աղվերանում, Սևանում, Նոյեմբերյանում, Իջևանում, Վանաձորում և Գորիսում: Մի շարք տնտեսավարողների […]
18:18 06.08.2020
Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ: Ըստ հաղորդագրության՝ սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում […]
16:08 06.08.2020
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 40 տարի առաջ վերանորոգված ճանապարհներն ասֆալտապատվում են։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։ «2,4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբեր ամսվա սկզբին»,- նշում եմ մարզպետարանից: Օգոստոսի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ ներկայումս այնտեղի մի շարք քաղաքներում և գյուղերում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Դիլիջանում ընթանում է […]
15:53 06.08.2020
Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին armenpress.am կայքին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Առանձին հատվածներում իրականացվել […]
15:38 06.08.2020
Հուլիսի 17-ին ոստիկանությունում հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել է «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենա։ Ըստ պայմանավորվածության՝ սնանկության գործով կառավարիչը մեքենան մի քանի ժամվա ընթացքում պետք է հանձներ իրեն։ Սակայն նա հայտնել է, որ արդեն նախկին սեփականատերը մեքենան իր հետ տարել է։ Ոստիկանության Շիրակի մարզային […]