TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նարեկ Մելքումյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար

14:06 06.08.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Նարեկ Մելքումյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Նարեկ Վիկտորի Մելքումյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար»։

̰
Կարապետ Բադալյանը նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

13:59 06.08.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Կարապետ Բադալյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 3-ի ԲԴԽ-51-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարապետ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

̰
Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

13:30 06.08.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի […]

̰
Ծաղկաձորի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է զգալի վնաս․ ՊԵԿ

13:21 06.08.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործություն դեպքեր: Մասնավորապես, պարզվել է, որ 2014-ի ընթացքում իրականացված՝ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից Ծաղկաձորում գտնվող հողամասն աճուրդի եղանակով օտարելու գործընթացի արդյունքում աճուրդային հանձնաժողովի անդամ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքը ծառայության […]

̰
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

13:13 06.08.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայկ Մհրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից […]

̰
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

13:06 06.08.2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ «Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Առայժմ այլ մանրամասներ չեմ կարող ասել, բայց մի փոքր ուշ տեղեկություն կտրամադրենք»,- նշել է Օհանջանյանը։ Ռոբերտ Նազարյանը 2001 թ. հունվարից […]

̰
Համոզված եմ՝ Լիբանանի ժողովուրդը ուժ կգտնի բուժելու այս աղետի հասցրած վերքերը. Արարատ Միրզոյան

12:43 06.08.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: Ուղերձում ասվում է. «Ձերդ գերազանցություն, խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը եւ մխիթարական […]

̰
Արարատի մարզի Գեղանիստ գյուղի գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

12:32 06.08.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 7-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

̰
«Հայփոստ»-ի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելուն օժանդակողի մասով նախաքննությունն ավարտվել է

12:17 06.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 37-ամյա տղամարդը, 36-ամյա ընկերոջ և իր մորաքրոջ որդու՝ 24-ամյա երիտասարդի հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, օրավարձով վերցված «Օպել Աստրա […]

̰
Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. վարչապետ

11:59 06.08.2020

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: […]

̰

11:55 06.08.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին նախագիծը: «Նպատակն է աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչներին: Վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ է առնվազն 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ […]

̰
Գիտության ու կրթության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն է արվել

11:42 06.08.2020

ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվել է կրթական ոլորտին առնչվող նախագիծ: Գիտության ու կրթության բնագավառում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին՝ զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն է արվել: Ըստ այդմ՝ հանձնաժողովի կողմից դրական գնահատական ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով […]

̰
Եթե այս ճանապարհով չգնանք, հաջողության հնարավորությունը ձեռքից բաց ենք թողնելու. Փաշինյանը՝ դիմակ կրելու անհրաժեշտության մասին

11:25 06.08.2020

Վերլուծությունը ցույց է տալիս, որ թվերի անկում արձանագրվել է դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ դիմել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տհաճություն են ունենում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու հետևանքով: Դրա համար կա պարզ ձև՝ կրել դիմակ, այն կրել սահմանված ձևով: Եթե […]

̰
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

11:12 06.08.2020

ՀՀ կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց Լիբանանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին սփոփանքի ու զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, մեր երկու երկրների ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը […]

̰
Գարեգին Բ-ն զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին

11:08 06.08.2020

Օգոստոսի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ հայտնելով իր զորակցությունը Կիլիկիո միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։

̰
Անկյունահղկիչով (բալգարկա) աշխատելիս 15-ամյա տղան մարմնական ծանր վնասվածք է ստացել

11:05 06.08.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչով (բալգարկա)  աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում: Տղան վիրահատվել է, օտար մարմինը՝ հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

11:00 06.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Վիկտորի Մելքումյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Նարեկ Վիկտորի Մելքումյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 233 դեպք, 706 պացիենտ առողջացել է

10:51 06.08.2020

Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 171600 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1588 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
ՄԻՊ արագ արձագանքման արդյունքում քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացվել է

10:45 06.08.2020

Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա 100 տոկոսի չափով: Արդյունքում, ինքը չի կարողացել տնօրինել իր գումարը: Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները

10:34 06.08.2020

Օգոստոսի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Կարենիս […]

̰
Ջրառատում կանոնների խախտմամբ ընդերքօգտագործման և ապօրինի ձեռնարկատիրության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

10:25 06.08.2020

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 2020թ. հուլիսի 4-ին «Hetq.am» համացանցային պարբերականում հրապարակված՝ «Թղթով՝  գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք» վերնագրով հրապարակումն այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը չունի ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր, սակայն տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասը օգտագործվել և որոշներն էլ այժմ […]

̰
Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերություն 5 մլն դոլարի ներդրում է ստացել

09:00 06.08.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանըֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում ստացավ։ Կրիսպը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0֊ից հասնելով $4,000,000֊ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։ Ավելի վաղ Ֆորբսը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:10 06.08.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գուլակյան փողոցի 16 բ շենք, Համբարձումյան, 97 շենք, Կոմիտասի պողոտա, 24/3 շենք, Աղբյուր Սերոբի, 11/1, 11/2 շենքեր, Բաղրամյան պողոտա, 57 շենք, Օրբելի փողոցի սեփական տներ և […]

̰
Ամուլսարի իրադարձություններով ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի աշխատանքների օրվա ամփոփում

00:00 06.08.2020

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ: Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ արձանագրվել են «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի […]

̰
Ամուլսարի պահապանները գնացին տուն, վաղը կվերադառնան՝ դարձյալ ակցիա իրականացնելու

23:59 05.08.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ամուլսարում  այսօր ևս ակցիա է իրականացվել: Երեկոյան ակտիվիստներն ու Ջերմուկի բնակիչները դարձյալ հավաքվել են սարի հարակից տարածքում, որտեղ նաև ոստիկանական ուժեր են կուտակվել: Ոստիկանության՝ ճանապարհը բացելու պահանջից հետո ակտիվիստները որոշել են քայլել ճանապարհով, հրմշտոց է սկսվել, որի ընթացքում ոստիկանության զորքերի մեքենաներից մեկն անցել է քաղաքացու ոտքի վրայով: Ըստ տուժածի՝ ոստիկաններից […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:51 05.08.2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Սյունիքի մարզում Niva-ով վթարի է ենթարկվել Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը

23:29 05.08.2020

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի Ուժանիս համայնքի վարչական ղեկավար, 28-ամյա Սասուն Սարգսյանն է, ով օգոստոսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, վարելով ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, […]

̰
Քիմ Քարդաշյանը որոշել է պահպանել ամուսնությունը Քանյե Ուեսթի հետ հանուն երեխաների

22:59 05.08.2020

Ամերիկացի մոդել և ձեռներեց Քիմ Քարդաշյանը որոշել է պահպանել ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը, հաղորդում է People- ը: Հրապարակման համաձայն՝ հեռուստաաստղը կատաղության է հասել ամուսնու սկանդալային հայտարարություններից հետո և ասել նրան, որ իրենց ամուսնությունն ավարտվել է: Սակայն զույգի շրջապատի աղբյուրները հայտնում են, որ Քարդաշյանը պատրաստ է փորձեր կատարել՝ փրկելու ամուսնությունը հանուն երեխաների: «Ուղևորությունից առաջ նա […]

̰
Դեսպանատունը ներկայացնում է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը

22:33 05.08.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացնում է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։ ✔️Մոսկվա – Երևան – 08․08․2020թ․ / «Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 06։00-ին) ✔️Մոսկվա-Գյումրի – 10․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին) ✔️Մոսկվա – Երևան – 11․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 16։30-ին) ✔️Մոսկվա –Երևան – 12․08․2020թ․ […]

̰
Երթևեկության կարգի փոփոխություն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհին խաչմերուկներում

22:24 05.08.2020

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող ճանապարհ խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկներում կթույլատրվի հետադարձը` համապատասխանաբար Հասրաթյան փողոցով Շիրազի փողոցի ուղղությամբ և Իսակովի պողոտայով «Զվարթնոց» օ/կ-ի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։

̰
BACK_TO_TOP