11:50 05.08.2020
ՎԶԵԲ-ի ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող մի քանի փողոցներում շինարարությունը չսկսած՝ դադարեցվել է։ Հողային աշխատանքների ընթացքում արդեն ի հայտ է եկել ջրատար ու կոյուղատար ցանցերի քայքայված վիճակը, որոշ հատվածներում արտեզյան ջրերը բարձրացել են:
Հիմա Օզանյան, Պուշկին և Սունդուկյան փողոցների համար կատարվում են նախագծային փոփոխություններ։ Մինչև նորացված նախագծերը կհասնեն շինարարներին, հին ջրագծերի ապամոնտաժումն են սկսել, ինչպես նաև դրենաժային խողովակաշար են անցկացնում՝ ստորգետնյա ջրերի ուղղությունը փոխելու համար։
Օրվա մեջ ամենաքիչը 8 ժամ շինարարները ցեխաջրերի մեջ խրամուղիներ փորելով են զբաղված, թեև ներքին կոմունիկացիաների, ջրագծերի փոխարինման աշխատանքների հետ պետք է գործ չունենային։
Օզանյան փողոցում հենց սկսեցին հողային աշխատանքները, գրունտային ծածկի հեռացնելուց տեսան, որ գետնի տակից ջուր է դուրս գալիս։ Սա այն խնդիրն է, որը քաղաքի բուն կենտրոնում անլուծելի է, խոսքն արտեզյան ջրերի մասին է։
«Քանդելուց հետո ենք հայտնաբերել էդ ստորգետնյա ջրերը, նախատեսված չէր էդ մեր ծրագրով։ Հիմա ստիպված պիտի չորացնենք, պետք է ջրազրկենք, որ կարողանանք հիմքն ամրացնել, որ հետո ասֆալտապատենք»,- կատարվող հավելյալ աշխատանքների մասին է խոսում «Վահագն և Սամվել» շինընկերության աշխղեկ Վարդան Թևանյանը։
Օզանյանին հարակից մյուս փողոցները ևս մշտապես ունեն նույն՝ ստորգետնյա ջրերի խնդիրը։ Տարածքներում ապրող բնակիչներն անգամ դրանք օգտագործել են կենցաղային նպատակներով։ Հիմա շինարարն արտեզյան ջրերի հոսքը փոխելու է այլ ուղղությամբ, որի համար դրենաժային համակարգ է կառուցելու, սա ևս փողոցաշինական հաստատված նախագծում չի եղել։
«Օզանյան փողոցում ստորգետնյա ջրեր կային, որոնք հիմնականում Գորկու այգուց էին գալիս։ Հիմա նոր դրենաժային համակարգ են կառուցում, որ ամբողջ ստորգետնյա ջրերը հավաքենք ու տանենք Գյումրի գետակ»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Սա արդեն արտեզյան ջուր չէ, որ հոսում է։ Ժանգոտված խողովակից հոսող մաքուր ջուրն է, ջրամատակարարման ընդհանուր ցանցից է գալիս, բայց ուր է գնում, ոչ մեկին հայտնի չէ։ Ջրացանցի սարդոստայնից շինարարն էլ գլուխ չի հանում։ Ներքին խողովակները ստիպված ապամոնտաժում է, դրանք հարևան տների բնակիչներն են տարել, ում ինչպես հարմար է եղել։
Ջրամատակարարման ցանցը քայքայված է, արտեզյան ջրերն էլ փորելուց բարձրացել են։ Իբրև դա քիչ էր, Օզանյան փողոցին վնաս տվողը նաև Գյումրի գետակն է, երբ տեղումների ժամանակ ջրերը հունից դուրս են գալիս, ծածկում են կամուրջն ու լցվում տները։
Որ Օզանյան-Ղարսի խճուղի փողոցներն իրար կապող կամուրջ կա, բնակիչների պատմելով ես իմանում։ Այն չի էլ երևում, ծածկված է գրունտային շերտով։ Կամրջի հիմնանորոգումն ընդգրկված է շիննախագծում։
«Կամուրջը նախատեսված է վերանորոգել հիմնովին, նոր կամուրջ ենք կառուցելու, կառուցման ընթացքում նաև գետակի հունը կմաքրվի»,-վստահեցնում է Կնյազ Մանասյանը։
Ներքին կոմունիկացիաների խնդրից զերծ չեն նաև Սունդուկյան և Պուշկին փողոցները, որոնցում փողոցաշինական աշխատանքները դադարեցված են։ Սունդուկյան փողոցում բանվորները զբաղված են կոյուղատար ցանցի փորման աշխատանքներով, 70-80 տարի առաջ անցկացված թուջե խողովակներ են։ Նորի կառուցում, ի դեպ, նախագծում ևս չի եղել։
«Աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էինք, որովհետև կոյուղատարները շատ վատ վիճակի էին, կփորենք, ջուրը դուրս կուդա, հնարավոր չէ ըդպես, հին կոյուղագծերի վրա նորմալ ճամփա սարքել չենք կարող, նախագծային փոփոխություններ էլ եղավ, նոր կոյուղի պիտի քաշենք»,-կոյուղագծերի վատթար վիճակն է ներկայացնում «Վահագն և Սամվել» շինընկերության աշխղեկ Աղասի Աթոյանը։
Առանց կոյուղատար ներքին ցանցի ուսումնասիրման կազմվել են փողոցների հիմնանորոգման նախագծերը, որոնք վերանայվում են։ Ինչպես ծրագրի առաջին փուլում՝ նախագծային փոփոխությունները դարձան անխուսափելի։
Քաղաքի ներքին կոմունիկացիայի, մասնավորապես կոյուղատար համակարգի քայքայված վիճակն առանց ուսումնասիրելու էլ հայտնի էր, անկախ նրանից՝ ներքին ցանցի քարտեզ պատվիրատուն ունեցե՞լ է, թե՞ ոչ։
«Քանի որ մենք փորձեցինք քիչ ծախսերով ուղղակի խողովակները նորոգել, փորելուց հետո ստացվեց մի այլ պատկեր։ Մենք մոտավորապես պատկերացնում էինք կոյուղատարների վիճակը, բայց ոչ էդ աստիճանի, դրա համար գերադասեցինք, որպեսզի ամբողջ համակարգը նորովի կառուցվի, որպեսզի երկար կյանք ունենա»,-ասում է Կնյազ Մանասյանը։
Նախագծային փոփոխությունները փաստորեն վերաբերում են տրանշ 2-ով հիմնանորոգվող գրեթե բոլոր փողոցներին։ Շինարարներն առնվազն մեկ ամիս զբաղված կլինեն կոյուղատարների, ջրագծերի ու դրենաժային համակարգերի կառուցմամբ, բուն փողոցաշինական աշխատանքներին երբ էլ անցնեն, ավարտի ժամկետները չեն փոխվելու։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...