Երեկ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Շիրակի մարզի ցանքատարածությունները․ որոշ գյուղերում բերքը հավասարվել է հողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Երեկ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Շիրակի մարզի ցանքատարածությունները․ որոշ գյուղերում բերքը հավասարվել է հողին

23:23 03.08.2020

Երեկ երեկոյան հորդառատ անձրևից առաջացած սելավաջրերը կրկին ողողել են Գյումրիի փողոցներն ու ցածրադիր թաղամասերը։ Հեղեղաջրերը լցվել են տների նկուղներն ու տնակները։ Մարզի բարձրադիր հատվածներում մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել հացահատիկի ցանքատարածքներին, բանջարաբոստանային կուլտուրաներին ու մրգատու այգիներին։

Տուժել են հիմնականում Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ, Մեծ Սարիար բնակավայրերը, Ախուրյանի տարածաշրջանի մի քանի գյուղեր։

Հուլիսյան կարկտահարության վնասների հետևանքները դեռ չվերացված՝ մարզի մի քանի գյուղերում հերթական կարկուտն է տեղացել։ Վերջին շաբաթներին պարբերաբար տեղատարափ անձրևները ուղեկցվում են կարկտով։ Երեկ՝ ժամը 17-ի սահմաններում, ուժեղ կարկուտը վնասել է Ջաջուռ գյուղի ցանքատարածքները։ Գյուղացիները պատկերավոր նկարագրում էին կարկտի չափն ու հասցրած վնասները։

«Մոտ հինգ րոպե սառույց եկավ, դրանից հետո դարձավ սովորական կարկուտ»,- նկարագրում է ջաջուռցի հողագործներից մեկը:

Ցորենի ու հացահատիկային մյուս մշակաբույսերի դաշտերի վնասներն այնքան մեծ են, որ տնամերձների տուժած կուլտուրաները հողատերերի աչքին չեն երևում։ Վնասված ցանքատարածքները հիմնականում սահմանակից են Մեծ Սարիար գյուղին, որի մշակաբույսերը ևս տուժել են։

«Հատիկը փռված է գետնով մեկ, դաշտում արդեն խոտը հետն է ջարդած, հենց տակի հատվածից է ջարդել, ըսիգ ցույց կուդա, որ 50 տոկոսից ավելի է վնասել կարկուտը»,- ցորենի հասկը ձեռքին ցույց էր տալիս գյուղացիներից մյուսը:

Ցածրադիր հողերում արդեն պետք է բերքը հավաքած լինեին,  բայց ջաջուռցիները հասած արտերում հացքաղն ուշացրել էին անձրևների ու կոմբայնների պակասի պատճառով։

«Ինչխ քաղեմ, եթե հիմա բերեմ քաղելու բերեմ, չի կարող, կոտրված հասկերը շեղբը չի բռնի»,- նկարագրում էր գյուղացիներից մեկը:

Բերքահավաքի ընթացքում տեղումների հաճախանակությունն ավելանում է, կարկտաբեր ամպերը սովորաբար տարածք են մտնում Թուրքիայի հյուսիսարևտյան հատվածից։ Ցանքատարածքներն այդ ուղղությամբ լիարժեք պաշտպանված չեն։ Ջաջուռի վարչական տարածքում ոչ մի հակակարկտային կայան տեղադրված չէ։

Կարտաբեր ամպերի վտանգավորությունը չեզոքացնելու համար երեկ մարզի գրեթե բոլոր հակակարկտայիններն աշխատել են գերծանրաբեռնված։ Ըստ Լոռու ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանի՝ հուլիս ամսին էլ արձակված ամպեր ցրող կրակոցները մի քանի անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները։

«Հուլիսին 120 հազարից ավելի կրակոց է կատարվել, իսկ անցած տարի չորային եղանակ էր, մոտ 20-30 հազար կրակոց է եղել ամբողջ հուլիս ամսին, իսկ երեկ մեկ օրվա ընթացքում մոտ 40 հազար կրակոց է արվել 118 կայաններից»,- նշում է Լոռու ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը։

Կայանններից կրակոցները ուղղել են Թուրքիայի տարածքից մոտեցող 4-րդ աստիճանի վտանգավորության ամպի վրա, բայց ուժգնությունը չեզոքացնել չի ստացվել։

Թուրքիային սահմանակից հյուսիսարևմտյան  հատվածում պաշտպանիչ շերտն ամրացնելու համար դեռ մի քանի տասնյակ կայաններ են անհրաժեշտ։ Նախորդ տարվա 99 -ի փոխարեն մարզում այս պահին գործում են 134 զենիթային կայաններ, բայց նորից բավարար չեն տարածքում գտնվող հողերը պաշտպանելու համար։

Երեկ տեղացած  հորդառատ անձրևից հեղեղաջրերը նորից ողողել էին քաղաքի կենտրոնական փողոցներն ու թաղամասերը։ Արդեն որերորդ անգամ հորդ անձրևներն անվնաս չեն թողնում բնակելի հատվածներն ու փողոցները, որոնց մեծ մասում սելավատար համակարգ չկա, իսկ ջրահեռացման ցանցը կա՛մ չի հասցնում նման անձրևահոսքին դիմակայել, կա՛մ մի մասը խցանված է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP