12:00 04.08.2020
Համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները մշակութային օջախներին, ստեղծագործական կենտրոններին մղեցին նոր՝ այլընտրանքային նախագծերի ու մտահղացումների։ Գյումրիի թատրոնում նկարահանվում են հայ գրողների հայտնի ու սիրված հեքիաթների հեռուստատեսային տարբերակները։
Նախագիծն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։ Կարճամետրաժ ֆիլմերն առաջիկայում կցուցադրվեն օնլայն հարթակում ու հեռուստաեթերում։ Նկարահանվող 20 հեքիաթներից մի քանիսը թատրոնի խաղացանկից են, իսկ նոր բեմադրությունները կատարվել են հայկական առակների ու խրատական պատմությունների հիման վրա։
Գյումրիի թատրոնի դերասանուհի Դիանա Մացոյանը դիմահարդարման սենյակում հայելու առջև կրկնում է իրեն վստահված հեքիաթի կերպարի խոսքերը, վարսահարդարն ու դիմահարդարը խոզուկի կերպարն են ամբողջացնում։ Քիչ անց սկսվելու են «Երեք խոզուկները» հեքիաթի նկարահանումները։ Անցած օրերին դերասանուհին այլ հետաքրքիր կերպարներում է հանդես եկել:
«Առաջին օրը նկարահանվեցի Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթում, շաշ կինն էի, արդեն դա նկարել ենք, հետո գորտուկ եմ խաղացել, Այգեկցու առակներից «Արդար դատավորում» չար կին էի խաղում, ինձ մնացել է մենակ Նուֆ-Նուֆի կերպարը «Երեք խոզուկները» հեքիաթում», -նշել է դերասանուհին:
Դերասան Արսեն Սաղաթելյանին հեքիաթների շարքում ևս մի քանի դերեր են վստահված։ Հանդիսատեսին ծանոթ ու անծանոթ բեմադրությունների էկրանավորումը հետաքրքիր պրոցես է բոլոր դերակատարների համար։
«Թատրոնն էլ իր մեթոդներն ունի բուժելու, և էսօր փորձում ենք ինչ-ինչ ծրագրեր իրականացնելով ու կյանքի կոչելով՝ մարդկանց հնարավորինս մոտ պահենք թատրոնին»,-ասել է Արսեն Սաղաթելյանը։
«Դերասանի համար միշտ հետաքրքիր է խաղալ մանկական ներկայացումներում, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է, այսինքն, եթե մեծերին դու կարող ես համոզել էմոցիայի ու հուզականության միջոցով, ապա երեխաներին դու պիտի համոզես քո իրական լինելով»,-իր զգացողություններով է կիսվել երիտասարդ դերասան Սարգիս Ղարիբյանը:
Երիտասարդ դերասան Սարգիս Ղարիբյանը մարմնավորում է «Սուտասանը» հեքիաթի դերձակին: Թատրոնի հանդերձարանում իր կերպարի վերջին դետալներն է ավելացնում: Թատրոնի ստեղծագործական խումբը խոստանում է երեխաներին հեքիաթների նոր ու ժամանակակից լուծումներով գունեղ ֆիլմեր։
«Եթե հիշում եք՝ մեր մանկության տարիներին կար մի հետաքրքիր հաղորդում, որը «Բարի գիշերն» էր, երբ մեզ հյուր էր գալիս Նոնա մորաքույրը: Ֆորմատով մեր նախագիծը նոր է, այսինքն՝ փոքր-ինչ ավելի փոփոխված։ Լինելու է շատ հետաքրքիր 20 հաղորդում, որի հիմնական հասցեատերը լինելու են մանուկները»,-նշում է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
«Քո հեքիաթը» ․․․ այսպես է կոչվում նախագիծը, որի շրջանակներում հայ գրողների հայտնի ու սիրված հեքիաթներից բացի, նկարահանվում են նաև Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակների հիման վրա բեմադրված խրատական ներկայացումներ:
«Ազգայինի վրա ենք առաջին հերթին շեշտը դրված, մեր ազգային հեքիաթներն են լինելու, նաև Այգեկցու, Գոշի առակները, որտեղ կա բարություն, սեր, որտեղ կա մանկական երազանք, տրամադրություն»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը:
Կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները տեղի են ունենում աճեմյանական բեմում, որտեղ հայկական հեքիաթների միջավայր ստեղծելու համար լուսային էֆեկտներից բացի, օգտագործվում են նաև շարժական ու բնականին շատ մոտ դեկորներ: Սցենարային փոփոխություններ գրեթե չեն եղել, միայն թե մասսայական տեսարաններն են նվազագույնի հասցրել։
«Քո հեքիաթը» նախագծից հետո աճեմյանցիները ծրագրում են ևս մեկ նոր մանկական ներկայացում խաղալ բացօթյա տարածքում: Առաջարկել են, սպասում են թույլտվության։ Թատերական փառատոն անցկացնելու նախագիծը ևս ուժի մեջ է, որը նախատեսվում է անցկացնել Գյումրիում՝ կրկին բացօթյա։
Արտակարգ դրության սահմանափակումները հանդիսատեսի հետ հանդիպումներն ընդհատեցին, մարդիկ անցած 5 ամիսների ընթացքում հին ու նոր ներկայացումներին հետևելու հնարավորությունունեցել են միայն առցանց տիրույթում: Այդ հարթակում են շուտով ցուցադրվելու նկարահանվող 20 հեքիաթները։ Հայկական բառ ու բանով համեմված փոքրիկ ներկայացումները հետագայում կլինեն նաև հեռուստաէկրաններին։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...