TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 155 կրակոց

09:01 31.07.2020

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․ «Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 61,2 հա տարածքում բռնկված հրդեհները

08:47 31.07.2020

Հուլիսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 10 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 20 հա, 2 հա, 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Դավթաշեն […]

̰
Ստուգումների պլանի համաձայն՝ առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ խոսնակ

08:35 31.07.2020

ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

08:07 31.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Թավրիզյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծ.Աղբյուր փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5, 10, 11 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 30.07.2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`  20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-ին սպասվում է […]

̰
Կառավարության 1-ին մասնաշենքում  էլեկտրալարերի կարճ միացում է եղել

23:11 30.07.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 30-ին՝ ժամը 21:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կառավարության մասնաշենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական […]

̰
Տավուշի մարզում հրետակոծությունից տուժած շինությունների վերականգնման աշխատանքները մեկնարկել են

22:15 30.07.2020

Տավուշի մարզում հրետակոծությունից տուժած շինությունների վերականգնման աշխատանքները մեկնարկել են։

̰
ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ

22:10 30.07.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել: Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է: Մանրամասները՝ քիչ ուշ։

̰
Բժիշկ-սպաները կմեկնեն ծառայության

22:06 30.07.2020

Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ Վարչական Համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Բժշկական համալսարանի շրջանավարտները զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը, իսկ մի խումբ շրջանավարտներ էլ կստանան լեյտենանտի կոչում։ Վիճակահանությունից առաջ տղաները 20 օր զորային ստաժավորում են անցել ԶՈՒ զորամասերում։ […]

̰
Մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի

21:55 30.07.2020

Կառավարությունում հույս ունեն սեպտեմբերին արձանագրել նոր կորոնավիրուսի ճգնաժամի ավարտ: Սա, իհարկե, այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ընդունի մարտահրավերն ու ստանձնի պատասխանատվություն դրա դեմ պայքարում: Միտքը հնչել է գործադիրի այսօրվա նիստում՝ վարչապետի կողմից: Փաշինյանն ասել է, որ կա հնարավորություն, որը կարելի է ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ լրջություն չցուցաբերվի: Ի դեպ, հայտարարություն դարձյալ քաղաքացիների համար, բայց այս […]

̰
Տավուշի մարզում մարդատար ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է

21:44 30.07.2020

Հուլիսի 30-ին` ժամը 19:10-ի սահմաններում, մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով վարորդը մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) […]

̰
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ

21:17 30.07.2020

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջացկությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին:«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» միջոցառմանն օժանդակել և հանգանակություններ են կատարել մի շարք անհատներ եւ կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Որպես հանգանակություն ստացված 50.000 հատ […]

̰
ՀՔԾ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով

21:10 30.07.2020

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։ «Ռուբեն Հայրապետյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի […]

̰
Փրկարարները գտել են Դիլիջանում մոլորված քաղաքացիներին

21:00 30.07.2020

Հուլիսի 30-ին՝ ժամը 16։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Գրիգոր» եկեղեցիների մոտակայքում քաղաքացիներ են մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացիներ Լյովա Մ․-ն (ծնված 1947 թ.), Էմմա  Ա․-ն (ծնված […]

̰
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում 10 ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով

20:52 30.07.2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյաների ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ազատումներն այսպես մեկնաբանեցին հանձնակատարի գրասենյակից: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հուլիսի 28-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել են վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը պաշտոնյաներ: Մասնավորապես զբաղեցրած պաշտոնից ազատվել են գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Բահատուրի Ավանեսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության […]

̰
Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը. Վահրամ Ավետիսյան

19:39 30.07.2020

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր փակ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ և պատասխանել նրանց հարցերին: Մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել է կառավարությունը: Տևական ժամանակ է՝ չեն դադարում որոշ իրավապաշտպանների, փաստաբանների և Մարտի 1-ի զոհերի հարազատների ու նախկին քաղբանտարկյալների […]

̰
Լիճքում 83-ամյա տղամարդը փորձել է սպանել համագյուղացուն

19:20 30.07.2020

Հուլիսի 30-ի առավոտյան ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։ 83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը […]

̰
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար

19:19 30.07.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի […]

̰
Խախտումներ Ստեփանավանի գազի ու բենզինի լցակայաններում, շինանյութի առևտրի կետերում

19:17 30.07.2020

Այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում: Մի շարք խախտումներ են դիտարկվել Ստեփանավանի թե՛ գազի ու բենզինի լցակայաններում, թե՛ շինանյութի առևտրի կետերում: Բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Մի քանի […]

̰
Պատրաստ ենք շարունակել ջանքերը Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

19:15 30.07.2020

Ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: «Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը, վստահ ենք, որ երկար տարիների Ղարաբաղյան հակամարտությունը ինչպես […]

̰
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

19:13 30.07.2020

2020 թվականի հուլիսի 26-ին Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա կնոջից վերցվել է բացատրություն, էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել […]

̰
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

18:48 30.07.2020

Ստորև ներկայացնենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

̰
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:25 30.07.2020

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել […]

̰
Ստեփանավանի հանրային սննդի ու իրացման ցանցի որոշ օբյեկտներում արձանագրվել է անփույթ իրավիճակ

18:12 30.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Քաղաքի հանրային սննդի ու իրացման ցանցի օբյեկտներից որոշներում արձանագրվել է անփույթ իրավիճակ. խախտվել են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները, բացակայել են օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, տեսանելի վայրում փակցված չեն եղել պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները, վաճառքի տաղավարների […]

̰
ՌԴ իրավապահները դադարեցրել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը

18:04 30.07.2020

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: «Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու պաշտոնական պատճառաբանությունը ես այս պահին չունեմ, բայց տրամաբանական է, որ, եթե անձի գտնվելու վայրը պարզ է, պետք չէ նրա նկատմամբ […]

̰
Ընթանում է հետաքննություն. Աննա Նաղդալյանը՝ ադրբեջանցիների կողմից հայի բարի վրա հարձակման մասին

17:54 30.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, շուրջ 30 ադրբեջանցիներ Քյոլնում հարձակվել են հային պատկանող նարգիլե բարի վրա: Ոստիկաններն ասել են, որ գույքին զգալի վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինները նաև ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ ուսումնասիրում են գործը: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել է. […]

̰
Կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան դեպք է գրանցվել. ԱՆ

17:39 30.07.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան դեպք է գրանցվել: «Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
ՔԿ վարույթ է ընդունվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

17:28 30.07.2020

2020թ. հուլիսի 17-ին Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը 17.07.2020թ. մասնակցել է Շիրակի մարզի բնակչի սնանկության գործերով կառավարչի կողմից կազմակերպած աճուրդին, որի ժամանակ ճանաչվել է հաղթող և 213.303 ՀՀ դրամ գումարով գնել է նրան պատկանող «Վազ-21703» մակնիշի ավտոմեքենան, որից հետո սնանկության գործերով կառավարիչը պարտավորվել է մի քանի ժամվա ընթացքում […]

̰
Հրապարակվել է Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը

17:21 30.07.2020

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա – Երևան – 02․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին) Մոսկվա – Գյումրի – 03․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին) Մոսկվա – Երևան – 04․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին) Մոսկվա – Գյումրի – 05․08․2020թ․ […]

̰
Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին

16:57 30.07.2020

Արարատի մարզպետարանից հայտնում են, որ Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Շնորհակալություն ենք հայտնում բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի օրերին դրսևորած բարձր պատասխանատվության, անձնվեր ու հոգատար աշխատանքի […]

̰
BACK_TO_TOP