15:44 02.07.2020
Այսօր մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից: Հանրապետությունում 47 քննական կենտրոն է բացվել, որից 3-ը՝ Գյումրիում:
Իսկ այսօր Գյումրիի երկու քննական կենտրոնում են քննություններն անցկացվել: Մասնակցել է 116 դիմորդ:
Համաճարակով պայմանավորված՝ փոխվել է քննական կենտրոններում ներկա դիմորդների թիվը: Թույլատրվում է մեկ քննասենյակում 40-ից ոչ ավելի դիմորդի ներկայությունը: Մինչ մեկնարկը բոլոր քննասենյակներն ախտահանվել են, դիմորդների մուտքը թույլատրվել է միայն դիմակներով, ջերմաչափումից ու ձեռքերն ախտահանելուց հետո:
Քննական կենտրոնների դիմաց առաջին անգամ կուտակումներ չկային, ու ամեն դիմորդին ամբողջ ընտանիքով ու բարեկամներով չէին ուղեկցում: Ծնողները երեխաներին դիմացի մայթից էին հետևում, դիմորդներն էլ շփման հեռավորություն էին պահպանում: Մեկուկես, երկու մետր հեռավորությունը պահպանված էր նաև մուտքի մոտ՝ դիմորդներին ջերմաչափելիս, փաստաթղթերը ստուգելիս ու գրանցելիս: Իսկ քննասենյակներում ամեն ինչ ախտահանել էին՝ գրիչներից մինչև նստարաններ:
Իրարից հեռու նստած ու ջերմաչափված դիմորդները քննություն էին հանձնում օտար լեզուներից՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու ռուսաց լեզու: Ավելի շատ անգլերեն քննություն հանձնողներն են, բայց նախորդ տարիների համեմատ անգլերեն միասնական քննություն հայտագրածների թիվը նվազել է:
«Տարիներ շարունակ անգլերենը սկսել էր ավելի մեծ թիվ ապահովել, որովհետև քննությունների ժամանակ նույնիսկ ունեինք մասնագիտություններ, որոնք մաթեմատիկայի փոխարեն կարող էին հանձնել նաև անգլերեն, ֆիզիկայի փոխարեն կարող էին հանձնել անգլերեն:
Բայց այս անգամ, երբ ընտրությունը պետք է կայացվեր ընդամենը մեկ քննությամբ մասնագիտությունը ընտրելիս, դիմորդները տեսան, որ անգլերենը բաժինների մեծ մասում հանվեց: Օրինակ՝ միջազգային հարաբերություններ բաժնի համար ընտրված է պատմություն առարկան, իրավագիտության համար ևս պատմությունն է, տնտեսագիտականի համար մաթեմատիկան է:
Այսօր առաջատարը մաթեմատիկան է: Մեկ քննություն հանձնելը և՛ առավելություն է, և՛ ոչ: Եթե ժամանակին երեխան մեկ առարկայից մի քիչ ցածր էր ստանում, մյուս առարկաներով կարողանում էր կոմպենսացնել, ապա հիմա դա չկա: Բայց կա մեկ առավելություն, որ քննություն են հանձնում իրենց ընտրած մասնագիտության սիրած առարկայից»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի թիվ 21 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանը:
Միայն մեկ քննությունը դիմորդներից շատերն առավելություն չեն համարում: Եթե պետք է հանձնեին 3 քննություն և մեկից ստացած ցածր գնահատականը կարող էին ուղղել մյուսի հաշվին, ապա հիմա միայն մեկ հնարավորություն ունեն բուհ ընդունվելու համար:
Բանավոր քննություններ դիմորդները չեն հանձնելու: Բայց սա չի նվազեցնում մրցակցությունը, որ կա հանրապետության բուհերի առանձին բաժիններում: Անվճար տեղերի համար բարձր գնահատականներ են պետք: Իսկ բաժինների մեծ մասում, որտեղ հատկացված տեղերի քանակը հավասար է կամ ավելին է դիմորդների թվից, կրկին դրական գնահատականը բավարար կլինի ընդունվելու համար:
Միասնական քննությունների անցողիկ շեմը չի փոխվել՝ 7 ,5 միավորն է:
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...
14:00 05.07.2025
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...