23:18 28.06.2020
Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և կից լուսանկարներ հրապարակել.
«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերականգնվում է Գորիսի պատմական միջուկը.
— Վերանորոգվում են 1918-1920 թթ․ կառուցված պատմական բնակելի տները` Գուսան Աշոտի, Կոմիտաս, Մաշտոցի, Մակիչի Օրբելյան , Անկախության փողոցների վրա գտնվող 38 շենքերի տանիքները, պատշգամբներն ու ճակատային հատվածները:
— Կվերականգնվի քաղաքի կենտրոնական մասի Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օռբելյանների,Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցների պատմա-մշակութային տեսքը, կանցկացվի լուսավորություն, փողոցներն ու մայթերի հատվածները կսալիկապատվեն բազալտե և բետոնե սալիկներով
— Հիմնովին մաքրվում է նաև Վարարակն գետի հունը: Նախատեսվում է գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում, լուսավորության անցկացում, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...