TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արհեստական բանականության հայկական ընկերությունն ավելի քան 3 մլն դոլար ներդրում է ներգրավել Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ֆոնդերից

09:24 26.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շվեդիայում ու Շվեյցարիայում սովորելուց հետո, Վահան և Տիգրան Պետրոսյան եղբայները վերադարձան Հայաստան ու ստեղծեցին SuperAnnotate-ը: Արհեստական բանականության և համակարգչային տեսողության ուղղությամբ մասնագիտացած հայկական ընկերությունը արդեն ներգրավել է ավելի քան 3մլն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ամենահայտնի ֆոնդերից: SuperAnnotate-ը պատրաստվում է ստացված գումարը ներդնել Հայաստանում և […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 2 մարզում

08:09 26.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Շիրակի փողոց, 4-րդ նրբ․3 շենք, Շիրազի փ. 22 շենք, Թավրիզյան փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զովունի համայնքն ամբողջությամբ, հարակից արտադրական ձեռնարկություններ և տարածքի ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-13։00 Գավառի […]

̰
Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ․ Փաշինյան

00:09 26.06.2020

Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:59 25.06.2020

Հանրապետության տարածքում՝  Հունիսի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 25-ի ցերեկը, […]

̰
Քանի որ շատ են հարցնում` իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ, կարիք կա պարզաբանման․ Ս․Գոգյան

23:55 25.06.2020

Քանի որ լրագրողները շատ են հարցնում` իսկապե՞ս հրաժարվել եմ հանցագործության մասին հաղորդում տալ, կարիք կա պարզաբանման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։ «Երբ նախարար պարոն Արայիկ Հարությունյանի մայիսի 25-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական կոմիտեն ինձ հրավիրեց ցուցմունք տալու, հանցագործության մասին հաղորդում արդեն տրված էր: Նախարարի կողմից։ Գործն ուսումնասիրելիս ես […]

̰
Օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք ՍԴ-ին ուղղված դիմումը․ Արման Աբովյան

22:18 25.06.2020

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ,որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները,ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»:

̰
Ականանետեր և արկեր՝ արտադրված Հայաստանում

22:02 25.06.2020

Ականանետեր և արկեր՝ արտադրված Հայաստանում։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

21:50 25.06.2020

Հունիսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձոր քաղաքի 45-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պարզվել է` փայտանյութը պատկանում է Վանաձորի Գրիբոյեդովի փողոցի 37-ամյա մի բնակչի, որը […]

̰
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են

21:40 25.06.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ […]

̰
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ուղևորը մահացել է

21:30 25.06.2020

Երեկ՝ հունիսի 24-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.1 կմ հատվածում բախվել […]

̰
Կորոնավիրուսի առաջնային օջախները բակերն են, շենքերն ու թաղամասերը․ Գործադիրը կրկին անդրադարձել է համավարակային իրավիճակին

21:26 25.06.2020

Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիներում շուրջ 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները՝ 1 միլիարդ 334 միլիոն դրամով: Վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ դրա նպատակը Հայաստանում ներդրումները խթանելն է: Նիստի սկզբում անդրադարձ է եղել նաև համավարակով պայմանավորված իրավիճակին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սահմանադրական ճգնաժամն ու քաղաքական զարգացումները․ թեմայի շուրջ զրույց Սուրեն Գրիգորյանի հետ

21:23 25.06.2020

Սահմանադրական դատարանի դատավորների հայտարարության և ընդհանրապես տեղի ունեցող զարգացումների շուրջ Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Քաղաքական սուր բանավեճ խորհրդարանում. վարչապետը հակադարձել է ընդդիմադիրների հայտարարություններին

21:01 25.06.2020

ԱԺ-ում այսօր բյուջեի 2019թ-ի կատարողականի ներկայացումը վերածվել է սոցիալ-տնտեսական, քաղաքական ու առողջապահական հարցերի շուրջ բանավեճի: Հարցի քննարկմանը, որը տեղի է ունեցել կառավարության առաջարկությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ, ներկա է գտնվել նաև գործադիրն ամբողջ կազմով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի քննադատություններին արձագանքել է նաև վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի ժամը 00։01-ից․ Փաշինյան

20:43 25.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։ Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»։  

̰
Գեղարքունիքի մարզի հերթական սպանդանոցը բացվեց Գավառ քաղաքում

20:31 25.06.2020

Հունիսի 25-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ «Բայազետ Ագրո» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, տեղակալ Արթուր Շատվորյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: «Բայազետ Ագրո» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ […]

̰
Մարզկենտրոններում և համայնքներում անցորդներին դիմակներ են բաժանվում

20:14 25.06.2020

Մարզկենտրոններում և համայնքներում անցորդներին դիմակներ են բաժանվում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2708277009386012/

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք․ 1 մարդ մահացել է

20:09 25.06.2020

Հունիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, եւս 12 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, պացիենտը եղել է 83 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

̰
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ՀՀ ՍԴ չորս դատավորների հայտարարությանը

19:57 25.06.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է․ «Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց […]

̰
Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է. Թորոսյան

19:45 25.06.2020

Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Սա ավելի քան լավ ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»,- գրել է նա։

̰
Ոստիկանությունը հայտարարում է Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

19:30 25.06.2020

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։ Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝ ▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ▪ քաղաքացիներին […]

̰
Պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով. Armtimes.com

19:28 25.06.2020

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Գևորգյանն ասել է, որ երեկ COVID-19 թեստ է հանձնել, որի պատասխանը ստացել է այսօր: Պատգամավորի խոսքերով՝ ինքնազգացողությունը լավ է, լուրջ գանգատներ չունի:

̰
Դիմակ չկրելու պատճառով ՔԿ տասնյակ ծառայողներ կզրկվեն մեկ ամսվա պարգևավճարից

19:21 25.06.2020

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում

19:16 25.06.2020

Հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ […]

̰
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ Մալաթիա-Սեբաստիայի բենզինի և գազի լցակայաններում

18:50 25.06.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր հունիսի 25-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները

18:48 25.06.2020

2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել […]

̰
Անկարայում ուզում են հակահայկական պայքարի նոր փուլ սկսել. Տիրան Լոքմագյոզյան

18:39 25.06.2020

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի մի շարք հարցերով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։ Թեմայի վերաբերյալ «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնի է Սիփան Փաշինյանի կորոնավիրուսային թեստի պատասխանը

18:38 25.06.2020

«Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Քրիստինե Պողոսյանի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետաքրքրված մարդկանց կողմից: Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ԱԺ «Իմ քայլը» […]

̰
Ո՞րն է «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից հետ վերցրած դիմումների վերաբերյալ

18:28 25.06.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը քննելու էր ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Դիմումը հետ վերցնելու և իրենց հետագա քայլերի մասին հայտարարություն են արել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։ «Արդյոք ի՞նչ կապ […]

̰
Հակահամաճարակային իրազեկման աշխատանքներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

18:21 25.06.2020

Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողությունը շարունակել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Զբոսավայրերում, այգիներում, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ հանդիպող որոշ խախտումներ՝ մարդիկ զբոսնելիս շրջում են փոքր խմբերով, դիմակները կրում են ոչ ճիշտ։ Հայտնաբերվել են նաև դիմակ չկրելու դեպքեր, որոնք արձանագրվել են ՀՀ ոստիկանության կողմից։ […]

̰
Կասեցվել է Շենգավիթի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը

18:10 25.06.2020

ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր: Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։ ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ՝ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է […]

̰
BACK_TO_TOP