TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք․ 1 մարդ մահացել է

20:09 25.06.2020

Հունիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, եւս 12 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, պացիենտը եղել է 83 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

̰
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ՀՀ ՍԴ չորս դատավորների հայտարարությանը

19:57 25.06.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է․ «Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց […]

̰
Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է. Թորոսյան

19:45 25.06.2020

Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Սա ավելի քան լավ ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»,- գրել է նա։

̰
Ոստիկանությունը հայտարարում է Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

19:30 25.06.2020

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։ Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝ ▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ▪ քաղաքացիներին […]

̰
Պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով. Armtimes.com

19:28 25.06.2020

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Գևորգյանն ասել է, որ երեկ COVID-19 թեստ է հանձնել, որի պատասխանը ստացել է այսօր: Պատգամավորի խոսքերով՝ ինքնազգացողությունը լավ է, լուրջ գանգատներ չունի:

̰
Դիմակ չկրելու պատճառով ՔԿ տասնյակ ծառայողներ կզրկվեն մեկ ամսվա պարգևավճարից

19:21 25.06.2020

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում

19:16 25.06.2020

Հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ […]

̰
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ Մալաթիա-Սեբաստիայի բենզինի և գազի լցակայաններում

18:50 25.06.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր հունիսի 25-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները

18:48 25.06.2020

2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել […]

̰
Անկարայում ուզում են հակահայկական պայքարի նոր փուլ սկսել. Տիրան Լոքմագյոզյան

18:39 25.06.2020

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի մի շարք հարցերով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։ Թեմայի վերաբերյալ «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնի է Սիփան Փաշինյանի կորոնավիրուսային թեստի պատասխանը

18:38 25.06.2020

«Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Քրիստինե Պողոսյանի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետաքրքրված մարդկանց կողմից: Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ԱԺ «Իմ քայլը» […]

̰
Ո՞րն է «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից հետ վերցրած դիմումների վերաբերյալ

18:28 25.06.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը քննելու էր ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Դիմումը հետ վերցնելու և իրենց հետագա քայլերի մասին հայտարարություն են արել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։ «Արդյոք ի՞նչ կապ […]

̰
Հակահամաճարակային իրազեկման աշխատանքներ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

18:21 25.06.2020

Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողությունը շարունակել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Զբոսավայրերում, այգիներում, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նախորդ օրերին հաճախ հանդիպող որոշ խախտումներ՝ մարդիկ զբոսնելիս շրջում են փոքր խմբերով, դիմակները կրում են ոչ ճիշտ։ Հայտնաբերվել են նաև դիմակ չկրելու դեպքեր, որոնք արձանագրվել են ՀՀ ոստիկանության կողմից։ […]

̰
Կասեցվել է Շենգավիթի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը

18:10 25.06.2020

ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր: Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։ ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ՝ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է […]

̰
Հրդեհ Գյումրիի բնակելի տներից մեկում

18:00 25.06.2020

Հունիսի 25-ին՝ ժամը 10:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի տներից մեկում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը […]

̰
Շղթայական ավտովթար Երևանի Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ

17:53 25.06.2020

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական […]

̰
ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն

17:51 25.06.2020

Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կասեցրել են 168 ժամով՝ մեկ շաբաթով: Նման ժամանակահատվածով կասեցում Տեսչական մարմնի կողմից իրականացվում է առաջին անգամ: Այս տնտեսավարողները ոչ միայն անտեսել են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված նարգիլե օգտագործելու արգելքը, այլև խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները՝ […]

̰
Հաստատվել է ԴՆԹ բնութագրերը ոստիկանությանը տրամադրելու կարգը

17:40 25.06.2020

Կառավարությունը հաստատել է կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից  ՀՀ ոստիկանությանը տրամադրելու կարգը: Ինչպես նշված է հիմնավորման մեջ՝  ոստիկանությունն իրավասու է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց […]

̰
Դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից. ՍԴ դատավորների հայտարարությունը

17:32 25.06.2020

Այսօր Սահմանադրական դատարանի 4 դատավորներ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հայտարարություն են տարածել, որը վերաբերում է ԱԺ ընդունած փոփոխություններով իրենց պաշտոնանկությանը: Հայտարարության մեջ գրված է. «Ի պատասխան արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք. Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ […]

̰
Մալաթիա-Սեբաստիայում գերակշռող խախտումները կրկին տաքսու վարորդների մոտ են հայտնաբերվել

17:04 25.06.2020

Հունիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Վերահսկողությունը վարչական շրջանում իրականացվել է միաժամանակ և՛ շրջիկ խմբերի միջոցով, և՛ կանգառի կետերում` որպես ժամանակավոր հենակետեր։ Դիտարկումների արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ տաքսի […]

̰
Սիմոն Աբգարյանն արժանացել է «Մոլիեր» թատերական երեք մրցանակի

16:51 25.06.2020

Հունիսի 23-ին ֆրանսահայ հանրահայտ դրամատուրգ և դերասան Սիմոն Աբգարյանը արժանացել է «Մոլիեր» թատերական երեք մրցանակի իր հեղինակած և բեմադրած՝ «Էլեկտրան գետնախորշերից» («Électre des bas-fonds») պիեսի համար: Թատերական մրցանակները շնորհվել են «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Տեղեկանք. 1987-ից շնորհվող «Մոլիեր» թատերական մրցանակը […]

̰
Կկառուցվի Գեղաշենի մանկապարտեզի բակային հատվածը և կգազիֆիկացվեն մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը

16:25 25.06.2020

Կկառուցվի Գեղաշենի մանկապարտեզի բակային հատվածը և կգազիֆիկացվեն մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Քայլ առ քայլ մեր համայնքներում լուծվում են տարիներով կուտակված կենսական կարևորության խնդիրները: ➡️Եվ ամեն անգամ մարզի բնակավայրեր կատարած այցերի ընթացքում համայնքների ղեկավարների և մեր քաղաքացիների հետ ամենատարբեր շփումներում ավելի ու ավելի եմ […]

̰
Մ-4 Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածն «ազատագրվեց» չօգտագործվող տաղավարներից

16:21 25.06.2020

Մ-4 Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածն «ազատագրվեց» չօգտագործվող տաղավարներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Իմ նախաձեռնությամբ 2020 թվականի մայիս ամսին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են Մ-4 Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, […]

̰
Էն դատավորը, որ առանց հին կոռուպցիոն կապերի կկայացնի որոշում, մեր գլխի վրա տեղ ունի. Փաշինյան

16:02 25.06.2020

«Այո՛, ասում ենք, որ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ ձեր ասած նախկին նախագահները իրենց փողերով չբերեն, ֆինանսավորեն ֆեյքերի դասակները, ջոկատները ՀՀ-ի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար»,- ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի քննադատությանը պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է 2019թ. բյուջեի կատարողականը: «Չհասկացա` ինչո՞ւ պիտի կառավարությունը լինի 100 […]

̰
Դանակահարություն Նոր Նորքի 5-րդ զանգվածում․ ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցանքը

16:01 25.06.2020

Հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով 41-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Նրան դանակահարել էին: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, […]

̰
Վերաքննիչ դատարանը Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու որոշումը թողել է անփոփոխ

15:53 25.06.2020

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ […]

̰
Արտոնություն է տրվել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

15:51 25.06.2020

Կառավարությունը բավարարել է «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում) (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն […]

̰
ԱՄՆ ՄԶԳ-ն ենթակառուցվածքային ծրագրերի համար ՀՀ կառավարությանը հատկացրեց շուրջ 7,5 մլն դոլար

15:45 25.06.2020

Գործադիրը հավանություն է տվել 2020 թ. մայիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 14 փոփոխությունը» հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ այդմ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 7 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: […]

̰
Ո՞րն է, ըստ Փաշինյանի, 2019 թվականի բյուջեի ամենաչկատարված ծրագիրը

15:40 25.06.2020

Վարչապետն ԱԺ-ում անդրադարձավ նաև հարցին, որ եթե խուզարկությունը եղել է փետրվարին, ապա ինչո՞ւ պատշաճ քննություն չի եղել: Խոսքը ԲՀԿ առաջնորդի փաստաթղթերին վերաբերող խուզարկության մասին էր: «Ես էլ եմ դա ասում, և էդ հարցը պետք է պարզաբանվի և պարզաբանվել է, որի արդյունքում է, որ կայացվել են կոնկրետ որոշումներ, տարիուկես էլ ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձևով […]

̰
Երկրորդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները. պաշտպաններ

15:30 25.06.2020

ՀՀ երկրորդ նախագահի հետ քննարկումից հետո որոշեցինք հետ վերցնել ՍԴ ներկայացրած մեր դիմումները, քանի որ քաղաքական ուժերից մեկը՝ որպես ՍԴ չդիմելու նախապայման, մատնանշեց Ռոբերտ Քոչարյանի գործը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ պահանջելով և խնդրելով, որ նման հարցերում այլևս չշոշափեն Ռոբերտ Քոչարյանի կամ պաշտպանների անունները: «Խորհրդարանի իրավունքները պաշտպանելու և պառլամենտարիզմը չոտնահարելու […]

̰
BACK_TO_TOP