Մելքումյանն առաջարկում է գոնե «կիսագրանցված» դարձնել օրավարձով աշխատողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+30.09 oC

Մելքումյանն առաջարկում է գոնե «կիսագրանցված» դարձնել օրավարձով աշխատողներին

16:28 10.06.2020

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է չգրանցված, բայց օրավարձով աշխատողներին բերել հարկային դաշտ՝ թեկուզ սիմվոլիկ հարկային պարտավորությամբ։ Նա այսօր իր նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում։

Հայաստանի Հարկային օրենսգրքում կա դրույթ, որով օրինակ՝ կոշկակարները տալիս են սիմվոլիկ 5000 դրամ ամսական հարկ, բայց դառնում են գրանցված աշխատողներ՝ առանց ավելորդ պարտավորությունների և ԱՁ բացելու։ Մելքոնյանն առաջարկում է կոշկակարների հետ նույն ցանկում ներգրավել նաև մի շարք այլ մասնագետների, օրինակ՝ հետևյալ ոլորտների աշխատողներին.

  • ներտնային վերանորոգման աշխատանքների իրականացում,
  • ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման և ջեռուցման համակարգերի վերանորոգում և մոնտաժ,
  • բանալիների, այդ թվում՝ էլեկտրոնային, պատրաստում և վերանորոգում,
  • մատնահարդարի և վարսահարդարի ներտնային ծառայություն,
  • էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում։

Մելքումյանը համոզված է, որ նման կարգավորման դեպքում այս ոլորտներում աշխատողների գոնե մի մասը կգրանցվի ու հետագայում, անհրաժեշտության դեպքում, կկարողանա օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, քանի որ գրանցված կլինի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 18.07.2025

SHANTNEWS

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

11:53 18.07.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ Կալլաս

11:46 18.07.2025

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ Կալլաս

ԵՄ երկրները ուրբաթ օրը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «ԵՄ-ն այսօր առավոտյան հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

11:38 18.07.2025

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

11:24 18.07.2025

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […] ...

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

11:14 18.07.2025

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ          200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...

BACK_TO_TOP