Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը. «Հետք» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը. «Հետք»

10:27 08.06.2020

«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։

«Հոդվածում նաև ներակայացրել էինք, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։

Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, մեր հրապարակումից հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հոդվածում հրապարակված որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը՝ հավաստիացնելով, որ գրանցումն իրականացվել է առանց խախտումների։

Մենք հարցում ուղարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ախտահանիչ միջոցները համարվում են կոսմետիկ միջոց։ Հարցմանը կցել էինք Հայաստանում գրանցված ապրանքների հավաստագրերը և պիտակները։

Ալկոգելերն ու ախտահանիչ միջոցները չեն փորձաքննվում և գրանցվում են օրենքի խախտմամբ՝ որպես կոսմետիկ միջոց

Հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցները տարբեր գործառույթներ են իրականացնում հակաբակտերիալը` (antibacterial) պայքարում է «բակտերիաների» դեմախտահանիչը՝ («dezinfection») ինֆեկցիաների,  (վիրուսներիվարակների դեմ։ Կորոնավիրուսը կամ COVID-19 կամ SARS-CoV-2 վարակի տեսակ է։ Եթե «ալկոգել»-ի նպատակը կորոնավիրուսից պաշտպանելն էայն պետք է լինի ախտահանիչ։

Բակտերիաները միաբջիջ կենդանի օրգանիզմ են, որոնք կարող են ինքնուրույն ապահովել իրենց կյանքի բոլոր փուլերը: Իսկ վիրուսները մակաբույծ են: Դրանք չեն կարող ինքնուրույն գոյատևել, ուստի վիրուսները «սնվում են» օտար բջիջներով (մարդու, կենդանիների, նույնիսկ՝  բույսերի):

Խնամքի միջոցը չի կարող լինել ախտահանիչ։ Հակաբակտերիալ միջոցը՝ կարող է լինել խնամքի միջոց։ Օրինակ՝ օճառները, քսուկները,  հեղուկներն ու գելերը կարող են լինել հակաբակտերիալ։

Ախտահանիչ միջոցները ենթակա են պետական գրանցման, հակաբակտերիալ կոսմետիկ միջոցները՝ «սերտիֆիկացման»։

Ախտահանիչ միջոցները Հայաստանում վերահսկվում են Առողջապահության նախարարության կողմից, հակաբակտերիալ միջոցները՝  Շուկայի անվտանգության տեսչական մարմնի։

Բակտերիայի և վարակի տարբերության մասին գիտեն բոլոր բժշիկները։

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, սակայն, այս տարբերությունը հրապարակման մեջ չի նկատել․ մայիսի 6-ին ՍԱԻ-ը  հայտարարություն է տարածել՝ «ի պատասխան Hetq.am կայքում» տպագրած հոդվածի վերնագրով, որտեղ նշել է, որ հոդվածում հրապարակված «որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը»։

Մասնավորապես հայտարարության մեջ նշել է, որ «330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի խնամքի միջոցները, անկախ նրանից օժտված են հակաբակտերիալ հատկությամբ, թե ոչ՝ հանդիսանում են ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»։ Նույնը գրել էր նաև «Հետք»-ը․ ոչ մի հակառակ պնդում։

«Տեղեկացնում ենք նաև, որ մաշկի խնամքի միջոցների փորձանմուշները նախօրոք ենթարկվում են լաբորատոր փորձարկման, և  դրական արդյունքների հիման վրա գրանցվում են համապատասխանության հայտարարագրերը»»,-գրում է լրատվամիջոցը:

Եթե նույնիսկ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը (ինչպես նաև՝ «Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտ»-ը) «ալկոգելերը»՝ ձեռքի հակաբակտերիալ ախտահանիչ միջոցները «գրանցել է» որպես կոսմետիկ միջոց, ապա դարձյալ սխալ ընթացակարգով է իրականացրել՝ փորձաքննելով միայն 4 ցուցանիշ։ Ավելին, լաբորատորիան ամբողջությամբ չի ապահովում կոսմետիկ միջոցների համար սահմանված բոլոր փորձարկումների կատարումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս խախտումը նույնպես հաստատում է․ ԵՏՀ մամուլի դեպարտամենտից մեր հարցմանը պատասխանել են, որ թեև «հակաբակտերիալ հատկություններ ունեցող ձեռքի խնամքի միջոցները» կարող են գրանցվել և իրացվել իբրև կոսմետիկ միջոց՝ ՄՄ ՏԿ 009/2011-ով, սակայն ԵԱՏՄ «պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն»՝ միայն այն դեպքում, եթե նրանք անցել են համապատասխանության գնահատման բոլոր անհրաժեշտ փուլերը, որոնք նախատեսված են տեխնիկական կանոնակարգով։

Իսկ ՄՄ ՏԿ 009/2011-կանոնակարգի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այդ տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա հանդիսացող ապրանքը պետք է համապատասխանի դրա բոլոր պահանջներին։ Այսինքն՝ պետք է ստուգվի հետևյալ բոլոր ցուցանիշների համապատասխանությունը․

  • Բաղադրությունը
  • Ֆիզիկաքիմիական ցուցանիշները
  • Միկրոբիոլոգիական ցուցանիշները
  • Տոքսիկ տարրերի առկայությունը
  • Տոկսիկայնության ցուցանիշները
  • Կլինիկական ցուցանիշները
  • Արտադրությունը
  • Սպառողական տարան
  • Ապրանքի մակնշումը

Այսինքն՝ միայն 4 ցուցանիշ ստուգելով՝ լաբորատորիաներն իրավունք չունեն տեխնիկական կանոնակարգի համապատասխանության վկայական տալու․ կարող են տալ միայն այդ 4 ցուցանիշների համապատասխանություն, բայց ոչ ամբողջ տեխնիկական կանոնակարգի։ Բացի այդ, ՄՄ ՏԿ 009/2011-ին չհամապատասխանող ապրանքը չի կարող մակնշվել EAC (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) նշանով՝ նախքան այդ բոլոր պահանջների բավարարելը։ Իսկ «ալկոգելեր»-ի արտադրողները համատարած մեզ ուղարկում էին EAC ունեցող իրենց «սերտիֆիկատները»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP