Գեղարքունիքի մարզում ջրատարներ կկառուցվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+27.09 oC

Գեղարքունիքի մարզում ջրատարներ կկառուցվեն

12:27 08.06.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շողակաթ խոշորացված համայնքի Դրախըիկ, Աղբերք և Ջիլի  բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ:

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 441 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 38 միլիոն 809 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 16 միլիոն 635 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը:

Դրախտիկում խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվելու է 1800 գծամետր երկարությամբ, երեք թաղամասերում: Այն սպասարկելու է շուրջ 60 տնտեսության:

Աղբերքում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 3200 գծամետր երկարություն եւ շուրջ 8 լիտր վայրկյան հզորություն:

Ջիլում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 500 մետր երկարություն եւ շուրջ 10 լիտր վայրկյան հզորություն:
Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվում է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակների ընթացքում:

Վստահորեն կարելի է ասել, որ կառավարության եւ համայնքապետարանի ջանքերը տեսանելի ու շատ կարեւոր արդյունք են ապահովում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա չորս ամիսների ընթացքում»,- գրել է Սանոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին

12:30 12.06.2025

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին

Հունիսի 11-ին Պրահայում՝ «Գլոբսեք» համաժողովի աշխատանքների շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ՝ առանձնանշելով տնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ […] ...

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը

12:10 12.06.2025

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը

«Ինտերը» կգնի լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեվսկիի ամբողջական տրանսֆերը «Ռոմայից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Լեհ ֆուտբոլիստը հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս «Ինտերի» կազմում: Իտալական ակումբը Զալևսկիի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք ուներ, որից ցանկանում է օգտվել: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի ու […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

11:51 12.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների […] ...

ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

11:49 12.06.2025

ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2025 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող մեկ կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: ...

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:41 12.06.2025

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ

11:20 12.06.2025

Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ

«Աթլետիկի» վհարձակվող Նիկո Ուիլյամսը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, հաղորդում է Sport Bild-ը: Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է 22-ամյա իսպանացու տրանսֆերով ուժեղացնել հարձակման գիծը: «Բավարիան» փոխարինող է փնտրում Լերոյ Սանեին, որը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Գալաթասարայում»: «Բավարիան» Նիկո Ուիլյամսի համար կարող է վճարել 50 միլիոն եվրո: Գերմանական ակումբը պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ […] ...

BACK_TO_TOP