TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայտնի է հունիսի 6-ին «Դոմոդեդովո»-ից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ժամը

22:25 04.06.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում ենք, որ հունիսի 6-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 4-ին (ժամը՝ 19։00-ից 22։00-ն), […]

̰
Ծանր վիճակում է 391, ծայրահեղ ծանր՝ 59 վարակակիր․ իրավիճակը քննարկվել է կառավարության նիստում

22:00 04.06.2020

Կորոնավիրուսին առնչվող թեման այսօր գերակայել է կառավարության նիստում: Առողջապահության նախարարը խոսել է լարված իրավիճակից և հայտնել, որ արտադրամասերում ևս դեպքեր են գրանցվել: Վարչապետն էլ ընդգծել է, որ համաճարակային կարգի խախտումները շարունակվում են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ չընդունեց մեկուսացածներին և ինքնամեկուսացածներին նպաստ տալու օրինագիծը

21:51 04.06.2020

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ չընդունեց այն օրինագիծը, որով առաջարկվում էր նպաստ տալ մեկուսացածներին և ինքնամեկուսացածներին: Թեև կառավարությունը դեմ էր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած օրինագծին, այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Այսօր, սակայն, պատգամավորն առաջարկել էր չընդունել նախագիծն ու վերադարձնել առաջարկությունների ընդունման փուլ՝ ևս 10 օր քննարկելու նպատակով: Առաջարկը դուր չի եկել ընդդիմադիր խմբակցություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել. Թորոսյան

21:45 04.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղեկացրեց, որ առկա կլինեն կորոնավիրուսային հիվանդության տնային բուժման ուղեցույցեր՝ պոլիկլինիկայի բժիշկների համար: Նախարարը նաև նկատեց, որ միջազգային մամուլումմարդիկ կարդում են ինչ-որ դեղերի մասին, սեփական նախաձեռնությամբ գնում են դրանք ու ընդունում որպես կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոց: Բայց Թորոսյանը բարձրաձայնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել. «Վիրուսային հիվանդությունները […]

̰
Վաղը Երևանի Կենտրոն վարչական շրջանում պլանային ջրանջատում կլինի

21:45 04.06.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղյուսագործների, Ռոստոմի, Արհեստավորների, Տոլստոյ փողոցների, Ալեք Մանուկյան 1-17, Քոչարի 1-20, Վարդանանց 22, Տիգրան Մեծի 23-31, Քաջազնունու 10-30, Քրիստափորի 20-90, Նար-Դոսի 20-66, Զավարյան 80-86 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

̰
Կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:34 04.06.2020

Սոցցանցերի հրապարակումների հետքերով. կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Որպես սկիզբ, ավելի խիստ տույժեր էլ կան․ Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն․ Արայիկ Հարությունյան

21:29 04.06.2020

Որպես սկիզբ, ավելի խիստ տույժեր էլ կան։ Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝ ‼️Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե […]

̰
Կարծես դանդաղ սկսում ենք վերանայել վերաբերմունքը հանրային համակեցության կանոնների նկատմամբ. վարչապետ

21:13 04.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։ «Երկու օր առաջ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որի բերած տեղեկատվությունը ցույց […]

̰
Պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը․ Վահան Հունանյան

21:06 04.06.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ […]

̰
Կրկին շրջայց մայրաքաղաքում․ դիմակ չկրող քաղաքացիները քիչ չեն

20:51 04.06.2020

Թեև թե բաց, և թե փակ տարածքներում, Պարետի նոր որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է դարձել, այնուամենայնիվ կարգը խախտողներ դեռ կան։ Շանթնյուզի տեսախցիկը ֆիքսել է բացմաթիվ քաղաքացիների, որոնք ոչ միայն դիմակներով չեն եղել, այլև այդկերպ գտնվել են մարդաշատ միջավայրում՝ կանգառներում, տրանսպորտում և այլուր։ Իսկ թե ինչու՞ չեն կրում դիմակներ, պատճառները տարբեր են։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3364214166925154/

̰
Դիմակ չկրելու կամ դիմակի կրման կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 10.000 դրամի չափով

20:39 04.06.2020

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հանրային բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր է: Բացառություն են կազմում ✅ մինչև 6 տարեկան երեխաները ✅ մարզվողները ✅ հեծանիվ վարողները Դիմակ չկրելու կամ դիմակի կրման կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 10.000 դրամի չափով: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը

20:34 04.06.2020

Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ու կից լուսանկարներ հրապարակել։

̰
Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին. բժիշկը՝ քաղաքացիներին

20:23 04.06.2020

Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է: Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի  ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը։ Նրա խոսքերով՝ Վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվն ավելացել է։ «Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ես թողել եմ իմ աշխատանքն ու ընտանիքը Երևանում ու տեղափոխվել Արտաշատ։ […]

̰
Հայաստանում կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել

20:08 04.06.2020

Կորոնավիրուսից Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել։ Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ քաղաքացին ունեցել է քրոնիկական հիվանդություններ։ «Բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

̰
Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով

19:58 04.06.2020

Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ ✅Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող 50 տաղավարներում: ℹՀայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:

̰
Կորոնավիրուսային ի՞նչ իրավիճակ է Լիբանանում. լիբանանահայ բժիշկը մանրամասներ է հայտնում

19:50 04.06.2020

«Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը հեռավար զրույց է ունեցել լիբանանահայ բժիշկ, հասարակական գործիչ Րաֆֆի Փոլադյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կասեցված տնտեսվարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների և դեղատնային ցանցերի մասնաճյուղեր

19:46 04.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը կամ որոնց վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են ահազանգեր։ Այդպիսիք են, օրինակ առևտրի կենտրոնները, […]

̰
Ռուստամ Բադասյանը՝ պարեկային ծառայության մասին

19:40 04.06.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է պարեկային ծառայությանը: Նա նշել է, որ տրամադրված են բավական լուրջ բարեփոխումներ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

19:26 04.06.2020

2020 թվականի հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ ս/թ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, […]

̰
Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինյան

19:22 04.06.2020

Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այդ մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երկու օր է՝ գործարկվել է հանրայի վերահսկողության հարթակը: Դա պատկերացում է տալիս՝ ինչ է տեղի ունենում: Բայց հենց այստեղ նա ընդգծեց մի մտահոգիչ միտում՝ դա առիթ է դառնում ատելության խոսքի, ինչը վարչապետն անընդունելի համարեց: «Ցավոք սրտի, ինքս էլ […]

̰
Շիրակի մարզում հակակարկտային կայանների թիվն ավելացել է

19:15 04.06.2020

Շիրակի մարզի մի շարք համայնքներ այս տարի սուբվենցիոն հայտեր են ներկայացրել հակակարկտային կայաններ տեղադրելու համար: Հայտերը բավարարվել են, և նոր կայանների թիվն արդեն ավելացել է: Նախորդ տարվա 99 հակակարկտայինների փոխարեն այս տարի կգործի 137-ը: Այդուհանդերձ, Շիրակի մարզի ցանքերը կարկտահարությունից դեռ ապահովագրված չեն: Պատճառն այն է, որ կայանները պաշտպանիչ ցանց չեն ստեղծում, տեղադրվում են տարբեր համայնքներում, […]

̰
Աջափնյակում հայտնաբերվել են գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ

19:04 04.06.2020

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ, ուժեղացված և լայնածավալ հսկողություն, մշտադիտարկումներ են իրականացնել Աջափնյակ վարչական շրջանում: Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում իրականացված գործառույթների շրջանակներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ տրանսպորտային միջոցներում […]

̰
Այսօրվանից Վրաստանի «Առաջին ալիքով» սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա

19:00 04.06.2020

Այսօրվանից Վրաստանի «Առաջին ալիքով» սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա: Օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները: Մոտ 200 մասնակից արդեն հայտնել է մասնակցության ցանկություն, որից ընտրվել է մի քանի հայտ: Ծրագրի նպատակը վրացերենի ժողովրդականացումն է այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները: Այս մասին հայտնում է «Ալիք […]

̰
Մուշի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

18:56 04.06.2020

Մայիսի 28-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մուշի բաժնում Գյումրիի Սավոյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրը, օգտվելով տնից իրենց բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տնակի մուտքի դռան փականը և գողացել հեռուստացույց ու համակարգիչ: Օպերատիվ խումբը մեկնել էր Սավոյան փողոց: Իրավապահներն ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել արձանագրություններ: Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին […]

̰
Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրգործից անջատված մասն ուղարկվել է դատարան

18:51 04.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է այլ անձի անվամբ խարդախությամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության մեխանիզմը: «Քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի […]

̰
Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. Աննա Նաղդալյան

18:48 04.06.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանությամբ է հանդես եկել՝ կապված ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ: Մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, […]

̰
Աջափնյակում կասեցվել է մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը 

18:35 04.06.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում: Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ, […]

̰
Հայաստանում կարտադրվեն «Կալաշնիկով» ԱԿ-103 ինքնաձիգներ. հայտնի են դարձել մանրամասներ

18:31 04.06.2020

Հուլիսի սկզբին Հայաստանում սկսվելու է «Կալաշնիկով» ինքնաձիգների, ավելի կոնկրետ՝ ԱԿ-103 տարբերակի արտադրությունը: Այս մասին պաշտոնապես հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրական ծավալը Հայաստանում կարող է հասնել տարեկան 50 հազար միավոր ինքնաձիգների թողարկման, իսկ տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ։ Հաղորդման համաձայն՝ Հայաստանում արտադրությունն իրականացվելու է […]

̰
Նորք-Մարաշում և Արաբկիրում կասեցվել է երկու մանկապարտեզի գործունեությունը

18:17 04.06.2020

Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Երևանի Նորք-Մարաշի թիվ 122 և Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը։ Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։ Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի կասեցումը 1 օրով է. կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, համապատասխան ախտահանիչ միջոցների ձեռքբերում և երեխաների […]

̰
Արդարացվա՞ծ է արդյոք մեքենայի մեջ ընտանիքի նույն անդամների դիմակ կրելը. մասնագետի մեկնաբանությունը

18:08 04.06.2020

Մեքենայի մեջ միևնույն ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու պահանջը հիմնավորված չէր լինի, եթե այդ գործընթացը լիներ վերահսկելի։ Այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից Covid-19-ի շուրջ կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ, անդրադառնալով քաղաքացիների կողմից հնչեցրած հարցերին, ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը: «Ոստիկանը հեռվից չի կարող հասկանալ՝ մեքենայում միևնույն ընտանիքի անդամնե՞ր են, թե՞ բացարձակ իրար հետ […]

̰
BACK_TO_TOP