Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit ընկերության խորհրդից և կոչ է արել իրեն փոխարինել սևամորթ թեկնածուով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit ընկերության խորհրդից և կոչ է արել իրեն փոխարինել սևամորթ թեկնածուով

12:44 06.06.2020

Reddit սոցիալական հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հեռացել է ընկերության խորհրդից և ընկերությանը կոչ է արել իրեն փոխարինել սևամորթ թեկնածուով։ Այս մասին հաղորդում է CNBC լրատվամիջոցը։

«Ես սա ասում եմ որպես հայր, որն ուզում է ի վիճակի լինել պատասխանել իր սևամորթ աղջկան, երբ նա հարցնի՝ դո՞ւ ինչ ես արել»,- ասել է Օհանյանը։

Ալեքսիս Օհանյանը, որն ամուսնացած է պրոֆեսիոնալ սևսամորթ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, նաև ասել է, որ Reddit-ի իր ապագա եկամուտների իմ մասը կծառայեցնի սևամորթ հասարակությանը և ռասսայական ատելության դեմ պայքարին։

Որպես սկիզբ՝ Օհանյանը 1 մլն դոլար նվիրաբերել է ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող, ակտիվիստ Քոլին Կապերնիկի «Իմացի՛ր քո իրավունքները» արշավին։

«Կարծում եմ՝ հրաժարականը իշխանություն ունեցող մարդկանց կողմից կարող է առաջնորդության դրսևորում լինել։ Բոլորին, ովքեր պայքարում են մեր կոտրված ազգը վերականգնելու համար, կոչ եմ անում կանգ չառնել», – ասել է Օհանյանը իր թվիթերյան միկրոբլոգում։

Reddit-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Սթիվ Հաֆմանը շնորհակալություն է հայտնել Օհանյանին իր աշխատանքի համար և ավելացրել, որ հարթակը կթարմացնի բովանդակության հետ կապված իր քաղաքականությունը, որը կներառի ատելության վերաբերյալ կետ։

Ալեքսիս Օհանյանը Reddit-ի համահիմնադիրն է դարձել 2005թ․։ 2006-ին ընկերությունը Conde Nast-ին վաճառելուց հետո Օհանյանը և համահիմնադիր Սթիվ Հաֆմանը լրիվ դրույքով ընկերություն են վերադարձել 2015թ․ն։

Օհանյանը 2018-ին հրաժարվել էր ընկերությունում առօրյա աշխատանքից՝ շարունակելով աշխատել խորհրդում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP