18:04 04.06.2020
Առանց սահմանափակումների ռեժիմի, բայց անվտանգության նորմերի խստացված պահանջների կատարման հսկողությունը շարունակվում է։ Այսօր էլ Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի մասնագետները քաղաքապետի տեղակալի հետ շրջել են կենտրոնական շուկայում և բացօթյա առևտրի կետերում։ Այցը նախազգուշական էր, իսկ պարետատան որոշումների կատարման բազմաթիվ խախտումներ են արձանագրել շուկայում և շուկայի հարակից տարածքների առևտրի տաղավարներում։ Գյումրիի քաղաքապետարանի հարևանությամբ՝ Շահումյան փողոցին […]
17:52 04.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության […]
17:30 04.06.2020
Կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում օրերս 11 թեղի է հատվել: Ի պատասխան քաղաքացիների անհանգստության՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ստորաբաժանման դենդրոլոգի եզրակացության համաձայն՝ ծառերը հատվել են հիվանդության պատճառով՝ հիվանդության […]
17:21 04.06.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ «Սիրելի հայրենակիցներ Հարգելի գործընկերներ Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու […]
17:20 04.06.2020
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ թեժ գծի 1-77 հեռախոսահամարը կրկին հասանելի է, կապի տեխնիկական խափանումները վերացված են: Ավելի վաղ հայտել էինք, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի էր Ճանապարհային ոստիկանության թեժ գծի 1-77 հեռախոսահամարը:
17:14 04.06.2020
ՊԵԿ-ում կայացած տեսակոնֆերանսի միջոցով ծառայությունների էլեկտրոնային առևտրի ոլորտի հարկման մեխանիզմները քննարկվել են ոլորտի խոշորագույն դերակատարների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները: Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները:
17:11 04.06.2020
Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 23-ին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի արարք կատարած անձի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝ առաջին անգամ հոգեբուժարանում տեղավորելու համար սահմանելով հստակ ժամկետ: Խնդիրն այն է, որ այն պարագայում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը քրեորեն պատժելի արարք կատարել է անմեղսունակության վիճակում (օրինակ՝ հոգեկան հիվանդությամբ պայմանավորված), […]
17:04 04.06.2020
ԵՊԲՀ մասնագետները քննարկում են կազմակերպել Covid-19-ի մասին գիտական հաստատված տեղեկատվություն տալու և իրենց բնորոշմամբ՝ «տարածված ստերն ու միֆերը կոտրելու նպատակով»։ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Արման Բադալյանը, խոսելով դիմակների մասին, նշեց, որ դրանց արդյունավետությունը կարող է 0-95 տոկոս լինել: «Մինչ այսօր մարդկությունը վիրուսների, բակտերիաների մուտքի դուռ հանդիսացող բերանի ու քթի խոռոչի պաշտպանության համար ավելի հասարակ […]
17:02 04.06.2020
«Գազպրոմ Արմենիան» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին, սահմանել 1000 խմ-ի դիմաց 135,909 դրամ` ներկայումս գործող 139 հազարի փոխարեն: Իսկ հանձնաժողովն առաջարկում է հնարավորինս նվազ սակագներ կիրառել առանձին սպառողների համար:
17:00 04.06.2020
Սպառազինության և ռազմական տեխնիկայի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 3-ին 2-րդ զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են տանկի և հետևակի մարտական մեքենայի վարման և գործնական հրաձգության պարապմունքներ։ Տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում անցկացված մեքենավարման ընթացքում ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, կատարվել է գործնական հրաձգություն՝ միջին և խոշոր տրամաչափի զենքերից:
16:48 04.06.2020
Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքերով՝ եթե զուգահեռներ անցկացնենք H1N1-ի հետ, ապա համաձայն ԱՄՆ տվյալների՝ առաջին համավարակի առաջին տարում այնտեղ մահացել էր ընդամենը 12 500 […]
16:46 04.06.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են՝ հունիսի 5-9-ը դեպի Երևան և Երևանից մի շարք չվերթներ են իրականացվելու: «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք. Ս․ թ․ հունիսի 5-ին կիրականացվի Նուր Սուլթան-Երևան-Նուր Սուլթան չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00): Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից […]
16:37 04.06.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր գիշերվա ժամերին քաղաքում լսվում են հրավառության ձայներ: «Խնդրի մասին պարբերաբար խոսում եմ ոստիկանապետի հետ, ամեն դեպքով կազմվում է արձանագրություն, սակայն հիմնականում չի հաջողվում բացահայտել իրավախախտներին: Ավելի արդյունավետ խնդրին լուծում տալու համար ունենք ձեր օգնության կարիքը: Եթե […]
16:25 04.06.2020
Covid-19-ից մահաբերության ցուցանիշը այսօրվա դրությամբ մեզ մոտ աճում է, բաց դեռ խայտառակ չէ: Այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ-ում կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։ «Մոտավոր 11 000-ից 170 մահացած`1,5-1,6 տոկոս է կազմում, որ միջին համաշխարհային ցուցանիշից ցածր է կրկնակի, եռակի անգամ, իսկ մահացության առումով, եթե հաշվում ենք 3 […]
16:17 04.06.2020
Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է: Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ նախաձեռնությունը անվտանգության աննախադեպ պայմաններում է անցկացվելու: Շուրջ 100 մասնակից է լինելու առանձին անցկացվող 4 քննություններին: Պահպանվելու է նաև ֆիզիկական հեռավորությունը: Ծնողներին ևս նախարարը խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ:
16:11 04.06.2020
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 03.06.2020-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 03.06.2020-ի դրությամբ իրականացվել է 21607 ստուգում, որից միայն 655-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության […]
15:45 04.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական խնջույքը պատկերող լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները երեկ»,- գրել է վարչապետը:
15:37 04.06.2020
ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, «Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է: «Մաքուր ջրածնի պերօքսիդի […]
15:26 04.06.2020
Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության կողմից իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 870 դեպք: Այս մասին գրված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ «Հունիսի 3-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 21607 ստուգում: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 1532 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում»,- ասված է գրառման մեջ:
15:21 04.06.2020
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայությանը վերաբերող տեղեկատվություն կարող եք ստանալ առցանց եղանակով։ Դիմումները կարող եք ուղարկել ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանումներ` էլեկտրոնային փոստի միջոցով, պարտադիր նշելով դիմողի կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար)։ Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի ՀՔԲ – [email protected] Սեւանի ՀՔԲ – [email protected] Կապանի […]
15:10 04.06.2020
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 09.00-11.00-ն, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: «Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ։ Հորդորում ենք՝ անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառույթներ չեն իրականացվելու»,- […]
15:09 04.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել: Մասնավորապես վարորդական վկայական ստանալու համար […]
14:38 04.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում հունիսի 2-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքի բնակիչ՝ Գ․Ա․-ի կողմից ապօրինի հատված բարդի տեսակի 6 ծառ (12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 14սմ տրամագծերով)։ «Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման […]
14:28 04.06.2020
Եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կանխատեսելի լիներ, ընդդիմադիր գործընկերներն այդքան արագ և կտրուկ չէին փոխի իրենց դիրքորոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Սկզբում չէին ասի, որ պետք չեն սահմանափակումներ, հետո արագ փոխեին, ասեին՝ պետք են սահմանափակումներ։ Սկզբում չէին ասի, որ պետք չէ այդքան խստացնել, հետո՝ պետք է խստացնել, հետո՝ […]
14:25 04.06.2020
2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել […]
14:17 04.06.2020
«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով: Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ «Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, մի խոսքով՝ նման վարակը […]
14:10 04.06.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին: Կառավարությունը լրացում է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մեջ: Միջոցառման շրջանակում միանվագ աջակցություն է ցուցաբերվում տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Ըստ այդմ՝ ցանկում ներառվել […]
14:00 04.06.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մինչ օրս քաղաքացիների մոտ ոչ լուրջ վերաբերմունք կա կորոնավիրուսի նկատմամբ: Նա պատմեց, որ խորհրդարան ոտքով է գնացել ու ճանապարհին տարիքով մարդկանց խնդրել է դիմակ կրել, վերջիններն էլ պատասխանել են՝ «բան չի լինի», «ես առողջ եմ»: «Ընկալման խնդիր ունենք: Կարծում եմ՝ ով էլ լինի, ինչ երկիր […]
13:53 04.06.2020
Ազգային ժողովն այսօր փաստացի հետաձգեց նախագծերից մեկի ընդունումը, քանի որ ըստ իմքայլականների նախագիծը պետք է լրամշակել, իսկ ըստ կառավարության ներկայացուցչի՝ պետք է հաշվարկներ արվեն։ Սա ընդդիմադիրների դժգոհությունն առաջացրեց։ «Գիշերը նստեիք, հաշվարկ անեիք»,- նիստին ներկա կառավարության ներկայացուցչին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրան դուր չէր գալիս այն, որ ԱԺ կազմը հավաքվել է նորից քվեարկելու, իսկ իրենց […]