21:13 04.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։
«Երկու օր առաջ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որի բերած տեղեկատվությունը ցույց է տալիս, թե ինչու է տեղի ունենում այս ամենը։ Պատասխանը միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների զանգվածային չպահպանումն է։ Արդեն հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իմ ֆեյսբուքյան էջում»,– ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ ամենի հետևանքով նկատվում է մի մտահոգիչ միտում։
«Հանրային վերահսկողության հարթակում հրապարակվող տեղեկատվությունը ատելության, քննադատության խոսքի առիթ է դառնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնց մասին կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում։ Սա անընդունելի է մի պարզ պատճառով, որովհետև այս պատմությունը մեր բոլորի մասին է։ Ցավոք, ինքս էլ վարակվել եմ վիրուսով, հետևաբար ինչ որ մի տեղ ինչ որ մի բան այնպես չեմ արել։ Այս հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց մեղադրելու համար է, այլ խնդիրը հնարավորինս խորը հասկանալու»,- շեշտել է վարչապետը։
Անդրադառնալով կորոնավիրուսը որպես հնարավորություն հայեցկարգին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այն բերում է մեր հանրության խորքում կարևոր փոփոխությունների։
«Կարծես դանդաղ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը հանրային համակեցության կանոնների, օրենքների, մեր սովորույթների նկատմամբ։ Համոզված եմ, որ այս ամենից հետո բոլորվին այլ կերպ կսկսենք վերաբերվել այդ ամենին, լավ իմաստով։ Ցավոք, դա տեղի է ունենում զոհերի գնով, և ես ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որտեղ կորուստ է արձանագրվել վիրուսի պատճառով»։
Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար։
«Նաև քննարկում ենք այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները, տնտեսական հնարավոր բեռը և այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ»,- ասալ է կառավարության ղեկավարը։
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսից այսօր Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել։ Նա ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը։ Ներկայումս ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի։
«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք այդ նոր իրողություններին, նաև նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարևելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում»,– ասել է Արսեն Թորոսյանը:
Նախարարն ընդգծել է՝ չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն։ Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները, ըստ նրա, միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների։
Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը հավելել է, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ինքը թողել է աշխատանքն ու ընտանիքը Երևանում ու տեղափոխվել Արտաշատ։
«Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է։ Դրա բացատրությունը ես գտել եմ բոլորիս անզգուշության, անփութության և ըմբոստության մեջ։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե՝ ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել։ Որքան էլ ծանր, դժվար լինի, բուժաշխատողները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդության առջև, այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,- նշել է նա։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...