19:15 04.06.2020
Շիրակի մարզի մի շարք համայնքներ այս տարի սուբվենցիոն հայտեր են ներկայացրել հակակարկտային կայաններ տեղադրելու համար: Հայտերը բավարարվել են, և նոր կայանների թիվն արդեն ավելացել է: Նախորդ տարվա 99 հակակարկտայինների փոխարեն այս տարի կգործի 137-ը:
Այդուհանդերձ, Շիրակի մարզի ցանքերը կարկտահարությունից դեռ ապահովագրված չեն: Պատճառն այն է, որ կայանները պաշտպանիչ ցանց չեն ստեղծում, տեղադրվում են տարբեր համայնքներում, ինչի հետևանքով արդյունավետությունը մեծ չէ: Կարանտինային դրության պայմաններում այս տարի կայանների ապակոնսերվացումը ուշ է սկսվել: Լոռու ռադիոլոկացիոն կայանի Շիրակի աշխատակիցները տեխնիկական խնդիրներ են հայտնաբերել:
Գազաբալոնների լիցքավորում, տեխնիկական սպասարկում, արևային մարտկոցների ստուգում… Ամեն տարի գարնանը հակակարկտային կայանների ապակոնսերվացումն այս աշխատանքներից է սկսվում: Ապրիլին կայանները տեխնիկական վիճակի էին բերվում՝ մայիսին կարկտաբեր ամպերը վնասազերծելու համար: Այս տարի մասնագետները գործն ուշ են սկսել: Ապրիլին բոլորը մեկուսացման պահանջին են ենթարկվել, ապակոնսերվացումն էլ մեկ ամիս ուշ են սկսել:
Տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել՝ կայանների գազաբալոնները լիցքավորված չեն, փչացած պահեստամասեր կան: Դրանք նորոգելու համար համայնքների բյուջեներից են հատկացումներ պետք: Շիրակի մարզի համայնքային սեփականություն հանդիսացող կայանները սպասարկում է Լոռու ռադիոլոկացիոն կայանը: Միակ մասնագետը մարզում ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալն է: Այս տարի սպասարկվող կայանների թիվն ավելանալու է: Մարզի շատ գյուղեր սուբվենցիոն հայտերով կայաններ են ձեռք բերել:
«Անի համայնքը ամենաաղքատն է հակակարկտայինների մասով: Ուներ ընդամենը 6 կայան: 20 կայան տեղադրվելու է տարբեր համայնքներում` Մարալիկ, Ձորակապ, Սառնաղբյուր, Բագրավան: Մի խոսքով այնպես, որ ամեն համայնքում լինի կայան, բայց շղթա չի կազմում: Բագրավանից Շիրակավան 13-14 կմ բաց շղթա է, Շիրակավանից Բայանդուր էլի մոտավորապես 11 կմ բաց շղթա է: Բաց շղթան էլի մնաց բաց: Պետական կայաններ չեն, որ տանենք, տեղադրենք մեր սխեմայով, շղթայով: Համայնքի սեփականություն են կայանները: Դնում են այնպես, որ բոլոր համայնքներն ունենան, մեկը մյուսից չնեղանա, թե ինչու հարևանս ունի, ես չունեմ: Հայկական լոգիկա է»,- SHANTNEWS.am-ին ասել է Լոռու ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը:
Շիրակի մարզ կարկտաբեր ամպերը Թուրքիայի սահմանից են գալիս: Տեղադրվող նոր կայաններն այս տարածքում են, բայց պաշտպանիչ շղթա չեն կազմում: Առանց մասնագետների հետ խորհրդակցելու գյուղապետներն իրենք են որոշում, թե որտեղ ու ինչքան տեղադրել: Յուրաքանչյուրի տարածքում կայանի տեղադրումը մասնագետն է նշում, գուցե խոշորացված համայնքների դեպքում հավասար վերաբերմունքի նշան է, բայց ցանքերին օգուտ չի տալիս:
Այս տարի ընդհանուր ներգործությունների քանակը դեռ քիչ է եղել: Գարունը կարկտաբեր չէր: Համեմատությունն անցած տարվա հետ է: Այս տարվա մայիսին ընդամենը 2 անգամ է հակակարկտայինները գործարկելու անհրաժեշտություն զգացվել, մինչդեռ անցած տարի միայն մայիսին 40 հազար կրակոց է եղել:
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...
23:52 16.07.2025
Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...
23:50 16.07.2025
Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...