21:42 20.05.2020
Դեյվիդ Նաբարոն հանրային առողջապահության միջազգային մակարդակի մասնագետ է: Նա օգնում է ԱՀԿ-ին պայքարել կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ ամբողջ աշխարհում: Եկեք լսենք, թե ինչ է նա ասում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/695160804584219/
21:24 20.05.2020
Շուրջ երկու ամիս դադարից հետո Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում, այսօրվանից վերսկսվել է մանկապարտեզների գործունեությունը: Ինչպե՞ս են դիմավորել և ճանապարհել սաներին աշխատակիցներն ու ինչ տրամադրվածություն ունեն ծնողները: SHANTNEWS-ի նկարահանող խումբը եղել է Երևանի մանկապարտեզներում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:12 20.05.2020
ՀՀ կառավարությունը կքննարկի բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման, նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերի վճարովի համակարգում սովորողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: «Նախարարության նախաձեռնության արդյունքում ուսանողների ուսման վարձավճարի […]
21:09 20.05.2020
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը․ 1) «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ, ք. Երևան, Ռոստովյան փող., 17/1 շենք․ 2) «Աննա Սիմոնյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ, Օգոստոսի 25/39․ 3) «Հովիկ Մխիթարյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ, Գ․ Այգավան, Ղ․ Ղուկասյան 1/1․ 4) «Շահինյան Ռուզաննա» Ա/Ձ, ք․ Էջմիածին, Ա․ Մանուկյան 2/7ա․ 5) «Անահիտ Մկրտչյան» […]
20:59 20.05.2020
Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
20:47 20.05.2020
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Մասնավորապես, վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում, ֆիզիկական անձի կողմից իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործարքներ։ Ստացված […]
20:42 20.05.2020
Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։ «Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,-ասվում է հաղորդագրության մեջ։
20:27 20.05.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 5850 եվրոյին համարժեք դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 6822/10) ՄԻԵԴ-ի 2020 թվականի մարտի 26-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց […]
20:09 20.05.2020
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը խորհրդարանին ներկայացրել է եզրակացություններ, որոնք քննարկման առարկա պետք է դառնան Եվրամիության հունիսյան գագաթնաժողովի ժամանակ։ Դրանց ներկա են լինելու նաև ԵՄ արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ղեկավարները։ Եզրակացությունների մեջ ներառված են հետևյալ առաջարկները․ ԱլԳ պետությունների ֆինանսավորման մեծացում, Ընդունում, որ ոչ բոլոր երկրներն են հավասարաչափ հետաքրքրված ԵՄ հետ կապերի սերտացումով, Եվրամիությանը և […]
19:55 20.05.2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
19:50 20.05.2020
Եվրոպայի միության տոնի առթիվ օրեր առաջ կայացած համերգի մասին դրական արձագանքները չեն դադարում։ «Շանթի» տարբեր նախագծերից հայտնի դարձած աստղաբույլն ու մյուս արտիստները տոնական եթերը լցրին որակյալ կատարումներով։ Նորացված մատուցում և գործիքավորման էքսպերիմենտներ․ այն, ինչ բնորոշ էր «Ազգային երգիչ» նախագծին, իր արտացոլումն ունեցավ նաև այս համերգային երեկոյի ընթացքում։ Սիրված ու արդեն ծանոթ կատարումներով ներկայանալուց բացի, արտիստներից […]
19:41 20.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները […]
19:05 20.05.2020
Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Տաջիկստանի իշխանություններին՝ համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց վերջիններիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև […]
19:01 20.05.2020
Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջից: «Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող և կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և […]
18:34 20.05.2020
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի 71 փամփուշտը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի 46-ամյա մի բնակիչ։ Տղամարդու հայտնածով՝ տանիքը մաքրելիս գտած զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 19-ին Ավանում բնակվող 28-ամյա մի […]
18:20 20.05.2020
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը: Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները միտված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ […]
18:18 20.05.2020
Մայիսի 20-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։ Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և 3 […]
18:09 20.05.2020
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս շրջանակում նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ […]
17:57 20.05.2020
Զեստաֆոնիում 29-ամյա երիտասարդի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Պարզվել է, որ նա բեռնատարի վարորդ է և ժամանել էր Հայաստանից: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Նշվում է, որ նա ինքնամեկուսացել էր: Ախտորոշումը հաստատվելուց հետո նրան տեղափոխել են Քութայիսի կլինիկա: Իմերեթիի նահանգապետ Զվիադ Շալամբերձեի խոսքերով՝ ճշտվել է կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտային շրջանակը: Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը 713 […]
17:55 20.05.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իր կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ: «Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության վերաբերյալ, որի հիման վրա […]
17:50 20.05.2020
ԵՄ անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները այսօր թողարկված հոլովակով Հայաստանին շնորհավորում են Եվրոպայի օրվա կապակցությամբ։ «Եվրոպական միությունը և գործընկերները ուժեղ են միասին, և միասին մենք կհաղթահարենք այս ճգնաժամը։ Սա միասնության և համերաշխության ուղերձ է, որը ցանկանում ենք փոխանցել որպես #TeamEurope՝ Եվրոպայի օրվան նվիրված մեր միջոցառումների շրջանակում»,- նշված է հոլովակի մեկնաբանության մեջ: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/videos/176312340392422/
17:40 20.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, որով ընդլայնվում է արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը: Բոլոր պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա ստեղծվում է արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի զարգացնելու մասնակից […]
17:34 20.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում, նույն քաղաքի Արցախ պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17.00-ին, 27-ամյա երիտասարդին իրավախախտում […]
17:30 20.05.2020
ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։ ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ Մայիսի 19-ին փրկարարները կատարել […]
17:25 20.05.2020
«Հրազդան» մարզադաշտի մերձակայքում 2016 թվականի հոկտեմբերին տեղադրված «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբից արձաններ են պակասել։ Արձանախմբի վերևի շարքից 4 ֆուտբոլիստի արձան անհետացել է: Նշենք, որ Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբը Երևանում տեղադրվել է լեգենդար թիմի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: 19 ֆուտբոլիստի արձաններից 4-ն այժմ տեղում չէ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում […]
17:12 20.05.2020
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մայիսի 19-ին հեռավար քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարար Մանտուրովը հայկական կողմին հակիրճ ներկայացրել է մինչ օրս բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես […]
17:07 20.05.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում այսօր քննարկվեց Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի առաջարկած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու» մասին օրենքի նախագիծը: Քննարկումներից հետո այն առաջին ընթերցմամբ ընդունվեց, իսկ 7-րդ կետը, որը վերաբերում էր «Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու» մասին նախագծին, հեղինակը […]
17:00 20.05.2020
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բարեկարգվել է Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում ապօրինի կրպակի ապամոնտաժումից հետո հետիոտների համար ժամանակավոր խնդիրներ ու դժվարություններ առաջ բերած և անմխիթար վիճակում գտնվող մայթի վնասված հատվածը: «Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել էին ինչպես բնակիչները, այնպես և սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր»,- նշված է ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/YerevanCityHall/posts/2885359528179825
16:57 20.05.2020
ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է […]