14:39 21.05.2020
Գերագույն խորհրդի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով այսօր քննարկում է տեղի ունեցել «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են ԳԽ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Սուրեն Զոլյանը, Կիմ Բալայանը, Գևորգ Բաղդասարյանն ու Ազատ Արշակյանը:
«Ցավում եմ, որ առ այսօր թեˊ քաղաքագիտական, թեˊ պատմագիտական հանրությունը լուրջ վերլուծության չի ենթարկել Գերագույն խորհրդի պատմական-քաղաքական դերակատարումը, որովհետև ես կարծում եմ, որ 90-ականների սկզբին անցնում էինք մեր պատմական զարգացման ամենապատասխանատու, նույնիսկ ամենաբարդ փուլը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ պատմական զարգացումների բերումով մենք հայտնվել էինք հեղափոխական փոփոխություններ կատարելու անխուսափելի անհրաժեշտության առջև: Մեծ իմաստով, խոսքը գնում էր լուրջ անցումային մի փուլի մասին, երբ պատմականորեն պարտադրված իրադարձությունների արդյունքում անցում էր կատարվելու տոտալիտար կամ արտադրված տնտեսական, քաղաքական համակարգից դեպի ազատական ու կայուն տնտեսության համակարգին:
«Սա իրական հեղափոխական շրջան էր և բոլոր հետխորհրդային ժողովուրդները ապրում էին այդ փուլը: Ես կարծում եմ, որ ԳԽ պատմական առաքելությունը կայանում էր հենց այդ անցումը հնարավորինս անցնցում ապահովելու մեջ: Խոսքը նոր պետական ինստիտուտների, քաղաքական ավանդույթի ձևավորման մասին է և կարևոր էր հանրության արձագանքն այդ փոփոխություններին»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ իր խոսքում նշեց, որ հանրության առաջին խնդիրն էր գնահատական տալ անկախություն հռչակած ԳԽ պատգամավորներին:
«Անձամբ ես մեդալ ու պատվոգիր չեմ ուզում, բայց պետք էր գնահատական տալ ինստիտուտին: Արցախը ազատագրել է հենց այդ իշխանությունը: Օրինակելի խորհրդարանը նա էր, օրինակելի ԱԺ էր, որտեղ կային բազմակարծություն, վեճեր և կառուցողական գործընկերություն: Ցավալի էր, որ չտվեցին գնահատական»,- ասաց Արշակյանը:
Կիմ Բալայանն էլ մի դրվագ հիշեց.
«Ջղայնացած ասեցի «էˊս այլանդակները որտեղի՞ց են մտել»: Ջինսերով ու պատառոտած շորերով եկել էին նիստի, բայց ինձ ասացին, որ պարո՛ն Բալայան, հավաստիացնում եմ, որ սրանից 50 տարի հետո էլ սրանից լավ խորհրդարան չի կազմավորվելու: Սա ամենալավ խորհրդարանն է և փորձը ցույց տվեց, որ այս 30 տարվա մեջ ԳԽ-ին անցնող խորհրդարան չի եղել»:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...