12:50 14.11.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հայ ժողովրդի հավաքական սոցիալ-մտածողությանը կամ սոցիալ-հոգեբանությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:
«Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր բոլորի ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ այն, ինչ ասում ենք, այն, ինչին հավատում ենք երբեմն կամ հաճախ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը: Խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած: Մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումն առանցքային գործոն է մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է զարգացումն ու առաջընթացն ապահովելու, պետության հարատևությունը երաշխավորելու համար»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ միայն պետությունն է ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը: «Կա պետություն, մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն, մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ: Ի դեպ, մենք մինչև այսօր որպես ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ»,-նշեց նա:Փաշինյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ սոցիալ-հոգեբանությունը չի կարող և չի ձևավորվում 1 կամ 2 տարում, նույնիսկ 50 կամ 100 տարում, դա հարյուրամյակների տևական գործընթաց է: Իսկ վերջին 600-ամյակում Հայաստանը միայն 35 տարի է անկախ պետության փորձ ունեցել:
«Այսինքն՝ մեր այսօրվա սոցիալ-հոգեբանությունը, սոցիալ-մտածողության գենետիկան մեծ մասամբ ձևավորվել է այն շրջանում, երբ մենք չենք ունեցել անկախ պետություն, այլ եղել ենք գաղութ, հպատակ, համայնք: Այսինքն՝ օրգանական կապի մեջ չենք եղել այն պետության հետ, որի շրջանակներում ապրել ենք:
Այն պետությունները, որում ապրել ենք, մեզ օտար են եղել: Եթե նույնիսկ որպես ժողովուրդ լավ ենք զգացել այդ պետությունների մեջ, նրանց նկատմամբ ունեցել ենք որոշակի օտարություն, որոշակի դիմադրություն, և այդպես նվազագույնը 600 տարի: Եվ ստացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետականություն, պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձևն է, պետության մեր հիմնական արձագանքը: Պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է՝ հիմա արդեն, եթե նույնիսկ այդ պետությունը մենք ենք ստեղծել »,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ենթագիտակցությունը շարունակում է աշխատել:
Ըստ Փաշինյանի՝ սա մի բանաձև է, որը բացատրում է 1990 թվականից մինչև օրս տեղի ունեցած բազմաթիվ կարևոր իրադարձություններ, եթե ոչ բոլոր իրադարձությունները:
«Ակնհայտ է, որ վերը շարադրվածի հետևանքով մեր սոցիալ-մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը համակարգային, ինստիտուցիոնալ չէ, այլ դրվագային է, որը տվյալ դեպքում ապապետականի հոմանիշ է»,-նշեց նա:
18:18 19.06.2025
«Տաղանդների ֆոնդ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Կերոն» զարգացման հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ նվագախմբի կազմում աշխատելու և իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն […] ...
18:09 19.06.2025
Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողՀամայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...
17:54 19.06.2025
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորություններըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...
17:46 19.06.2025
Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ ԲրնովիչՊոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...
17:39 19.06.2025
Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևսՀունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...