TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում

12:55 20.05.2020

Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2923415017741547

̰
Նոյեմբերյանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Hetq.am

12:46 20.05.2020

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում լուրեր էին պտտվում, որ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ «Հետքի» հետ զրույցում լուրը հաստատել է Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։ Ըստ նրա՝ անձը թեստ է հանձնել, իսկ պատասխանը դրական է եղել։ Տղամարդու ընտանիքի անդամներն ինքանամեկուսացվել են։ Պարզվում է կոնտակտավոր անձանց շրջանակը։

̰
Մայրաքաղաքի մանկապարտեզներն այսօր վերաբացվել են

12:32 20.05.2020

Շուրջ երկամսյա դադարից հետո մայրաքաղաքի մանկապարտեզներն այսօր վերաբացվել են: Մանկապարտեզում հավատացնում են, որ խմբասենյակներում փորձել են առավելագույնս ապահովել սոցիալական հեռավորությունը: Բայց որքանո՞վ է հնարավոր խաղի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելը: Երևանի թիվ 10 մանկապարտեզի ուսումնական գծով փոխտնօրեն Աննա Ամիրջանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Դա ամենադժվարն է մեր աշխատանքում, որովհետև իսկապես խաղի ընթացքում բավականին բարդ […]

̰
Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն

12:23 20.05.2020

2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի […]

̰
Նախատեսվում է փոփոխության սնանկության շեմի համար. քննարկում ԱԺ-ում

12:10 20.05.2020

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր 10-րդ նիստն է գումարել: Օրակարգում առաջին ընթերցմամբ 9 հարց է ներառված, ևս 3-ը՝ երկրորդ ընթերցմամբ: Առաջին հարցով քննարկման դրվեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Մենք առաջարկում ենք կատարել փոփոխություններ սնանկության հիմքերը ներկայացնող 3-րդ հոդվածում: Հայտնի է, որ գործող նորմը նվազագույն […]

̰
Իրանի և Հայաստանի երաժիշտներն առցանց ելույթ են ունեցել

12:04 20.05.2020

Թեհրանի Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատրողները առցանց կարանտինի պայմաններում, համագործակցությամբ՝ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի և Հայաստանի Կոմիտասի անվան կամերային նվագախմբի մի քանի կատարողների, նաև աշխարհի մի շարք երկրների մի քանի կատարողների ուղարկած կտորների համադրությամբ՝ իրականացրել են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից մի հատված: «Այս մասին տեղեկացրել է Իրանի Սիմֆոնիկ երգչախմբի դիրիժոր մաեստրո Ռազմիկ Օհանյանը, ում ջանքերի շնորհիվ […]

̰
Ապօրինի ծառահատման դեպք Լոռու մարզում

11:56 20.05.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․ մայիսի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Մեծավանի անտառպետության» թիվ 3-րդ պահաբաժնում հայտնաբերել են անհայտ անձանց կողմից ապօրինի հատված 58 ծառ (9 հաճարենի, 2 հացենի, 1 ուռենի, 46 սոճենի), իսկ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի ձախակողմյան անտառաշերտում՝ տանձենի տեսակի 38 ծառ։ Այս մասին հայտնում են […]

̰
Կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից

11:51 20.05.2020

Երեխա ունեցող ընտանիքների  բնակարանային ապահովության պետական աջակցության  երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում: Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, […]

̰
Ախտահանման միջոցառումներ՝ Երևանի կենդանաբանական այգու տարածքում

11:32 20.05.2020

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածվել, որում ներկայացվել են տարածքի ախտահանման աշխատանքները: «Մինչ մեր այցելուների գալը ախտահանում ենք տարածքը»,- նշված է տեսանյութին կից:

̰
Ոստիկանությունը կոչ է անում չխախտել Կառավարության որոշման պահանջները

11:24 20.05.2020

Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։ «Հիշեցնենք, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։ Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում […]

̰
ՀՀ-ում գրանցվել է վարակման 230 նոր դեպք․ ունենք 255 առողջացած, 3 մահ

11:05 20.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Լուկաշինի փողոցում

11:02 20.05.2020

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երևան քաղաքի Մարտիրոսյան-Լուկաշինի փողոցների և Լուկաշինի փողոց – Հին Սիլիկյան խճուղի տանող փողոցի խաչմերուկներում 2020թ. մայիսի 20-ից երթևեկությունը կազմակերպվել է կից ներկայացված սխեմայի համաձայն:

̰
Պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

10:42 20.05.2020

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ […]

̰
ԿԲ-ն թողարկել է 3 հուշադրամ

10:32 20.05.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է երեշ հուշադրամի թողարկման մասին։ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը (1870-1936 թթ.) հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է: Ծնվել է Վաղարշապատում, սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879-1881 թթ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881-1885 թթ.) և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1885-1894 թթ․): Դասավանդել է Էջմիածնի […]

̰
Ավարտական դասարանների աշակերտները ռազմական հաստատություն ընդունվելու համար պետք է հանձնեն ընդամենը մեկ քննություն

09:36 20.05.2020

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ավարտական դասարանների աշակերտները ռազմական հաստատություն ընդունվելու համար պետք է հանձնեն ընդամենը մեկ քննություն՝ մաթեմատիկա առարկայից: Մանրամասն տեղեկությունների համար դիմել տարածքային զինկոմիսարիատներ»:

̰
Հայոց ցեղասպանությունը ճանաչող Գյուլենի նամակն իրարանցում է առաջացրել Թուրքիայում․ Հարութ Սասունյան

09:05 20.05.2020

Անցյալ շաբաթ Թուրքիայում մեծ բանավեճ բռնկվեց այն բանից հետո, երբ էրդողանամետ իսլամիստական «Գերչեք հայաթ» («Իրական կյանք») ամսագիրը հայտարարեց, որ վիճահարույց թուրք Իմամ Ֆեթուլլահ Գյուլենը 1965թ․ մայիսի 6-ին նամակ է գրել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Նամակը ներառված է ամսագրի 176 էջանոց հատուկ համարում, որը պատկանում է իշխանամետ «Ենի սաֆաք» թերթի խմբագրական խմբին, որն էլ պատկանում է Թուրքիայի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

08:54 20.05.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Իսահակյան փ. 1/2, Մարգարյան փ. 25, Գյուլբենկյան փ. 37, Ջուղայի փ. 4/1  Ն․Ստեփանյան 11, Բակունցի փ. 1 շենքերը, Չարենցի 1-ին նրբ. 1-19 սեփական տները, Չարենցի փ. 56-91 սեփական տները և հարակից ոչ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 20.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում` 19-24 մ/վ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
Կոտայքի մարզում դանակահարված մոտ 30 տարեկան տղամարդը  նախկին ՊՆ շենքի մոտից տեղափոխվել է հիվանդանոց

22:26 19.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 011 բժիշկների հերթապահ խումբը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեկան տղամարդու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը […]

̰
Եռօրյա վարժանքներն ուղեկցվելու են մարտական կրակով․ լայնածավալ զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում

22:16 19.05.2020

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը վերազինվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ. ոչ թե զինծառայողներ, այլ ապագա սպաներ են պատրաստում այստեղ։ Ապագա հրամանատարներն այսօր ներկայացրել են իրենք իրենց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մանկապարտեզներում ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին․ Shantnews-ի անդրադարձը

21:56 19.05.2020

Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, մանկապարտեզները կգործեն վաղվանից՝ հատուկ կանոնակարգով: Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին: SHANTNEWS-ի թղթակիցները եղել են Երևանի և Գյումրու մանկապարտեզներում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման պահանջների կատարումը

21:40 19.05.2020

Մայիսի 19-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 45 մեքենա

21:37 19.05.2020

Մայիսի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին Երևանում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 45 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ի վարորդը ոչ սթափ վիճակում էր։ Հայտնաբերվեց նաև 7 մեքենա, որոնց վարորդները վարում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, […]

̰
ՀԽ հանձնաժողովները մշակում են խորհրդատվական 2 փաթեթներ՝ արձագանքելու տնտեսական դաշտի փոփոխություններին

21:32 19.05.2020

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ամբողջ աշխարհում, բազմաթիվ ոլորտներում գրանցվող տեղաշարժերը ՀՀ Հանրային խորհրդի համար սահմանեցին նոր պահանջ. արագ արձագանքել փոփոխություններին՝ սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տալով խորհրդատվություն և նպաստելով տարբեր հանրային օղակների միջև երկխոսությանը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել

21:27 19.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Ս. Ղարիբյանի գլխավորությամբ, վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով […]

̰
Բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը, ոչ թե կրելը, փակ տարածքներում` պարտադիր է կրելը

21:15 19.05.2020

Դիմակ կրելը պարտադրվում է նախ և առաջ Ձեր և Ձեր հարազատների առողջության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ «Բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը, ոչ թե կրելը, փակ տարածքներում` պարտադիր է կրելը։ Տուգանքները միայն կանխարգելելու եւ ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով՝ ԱԺ-ն այսօր […]

̰
Կա՛մ դիմակ, կա՛մ 10 հազար դրամ․ այսօր ընդունված օրենքով նվազեցվել է գործող տուգանքի չափը

21:03 19.05.2020

Դիմակ չունեցողները կտուգանվեն 10 հազար դրամով: Ազգային ժողովն այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունը, ըստ որի այդքան կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք բաց տարածքներում դիմակ չեն ունենա: Մինչ այս տուգանքը 100 000-ից 250 000 դրամ էր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասել է, որ սպասարկման փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն […]

̰
Երևանի բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին

20:54 19.05.2020

Մայիսի 20-ից Երևանի մանկապարտեզները վերսկսում են աշխատանքը: Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Սոչիից Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի

20:22 19.05.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 19-ին (ժամը` 18։55-ին) Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։ Հիշեցնենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից (մայիսի 25-ին) և Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։

̰
Զարուհի Բաթոյանը խոսել է Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի բռնկման օջախի և հիփոթեքային աջակցության նոր ծրագրերի մասին

20:17 19.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Զարուհի Բաթոյանն այսօր Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձել է Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի բռնկման օջախին: Նրա խոսքով՝ վիրուսակիրներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ տուն-ինտերնատում մոտ 40 տարեցների և աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Զրույցում նախարարն անդրադարձել է նաև հիփոթեքային աջակցության ծրագրերին: Մանրամասները` […]

̰
BACK_TO_TOP