TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տեղեկատվություն է ստացվում, որ մայիսի 14-ից մի շարք մարզական  և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը․ պարետատան պարզաբանումը

19:47 19.05.2020

Վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն՝ շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը: Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը […]

̰
Տաթևիկ Ռևազյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարները

19:28 19.05.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել: Այս մասին Տաթևիկ Ռևազյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով նորածնի լուսանկարները։ «Երբեք ավելի օրհնված չէինք եղել մեր կյանքում»,- գրել է նա՝ լուսանկարներին կցելով #welcome #coronababy #babygirl հեշթեգերը:

̰
Նարեկ Մալյանի դեմ քրեական գործ է հարուցվել

19:16 19.05.2020

Մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել Facebook սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ հակաօրինական գործողությունների վերաբերյալ։ «Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, […]

̰
Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական և փոխադրման կարգը

19:02 19.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը: Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները: ●1-ին դասարանում սովորողը փոխադրվում […]

̰
ԱԱԻ-ի 62-ամյա աշխատակիցը հաղթահարել է կորոնավիրուսը

19:00 19.05.2020

Առողջապահության ազգային ինստիտուտը ներկայացրել է կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը։ «Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, որը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այսօր նա վերադարձել է աշխատանքի։ Այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր: Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝ համաձայնություն տվեց վարելու […]

̰
Վարչապետը շնորհավորել է Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

18:59 19.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառավարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ […]

̰
Էդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանի հետ

18:57 19.05.2020

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մայիսի 15-ին տեսազրույց է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) տնօրեն Սանջեյ Պրադանի հետ։ Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Covid-19 շրջանակում կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական և առողջապահական միջոցառումները և դրանց իրականացման փուլում առաջացած թափանցիկության, հասանելիության ու փոխադարձ վստահության խնդիրները։ ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանը խոսել է Covid-19 շրջանակում այլ կառավարությունների կողմից […]

̰
Եթե այս դինամիկան չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք. Փաշինյան

18:42 19.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացումով դիմեց քաղաքացիներին: Վերջիններիս կոչ արեց ուշադրությունը սևեռել կորոնավիրուսի խնդրի վրա, որը, ըստ վարչապետի,  այսօրվա բնականոն կյանքի ու անվտանգությանը սպառնացող թիվ 1 խնդիրն է: «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ բոլոր սահմանափակումները գրեթե վերացված են, մեզնից յուրաքանչյուրը […]

̰
Կիլյունենը ողջունել է ՍԴ  հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու ՀՀ իշխանությունների որոշումը

18:20 19.05.2020

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ: «Արմենպրես»–ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ կայքից:  «Հայաստանի իշխանությունները որոշել են Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի իրավաբանական փորձագետների մարմնի կարծիքը ստանալ Սահմանադրական դատարանի վերաբերյալ […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

18:17 19.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար: Հայաստանը հնարավորություն կստանա ոչ […]

̰
Վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով 4 անձ կալանավորվել է

18:10 19.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մթերային խանութում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 16-ին` ժամը 05:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած 4 անձ, Երևան քաղաքի […]

̰
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը մնում է նույնը. ԱՆ

18:05 19.05.2020

Նվազեցվեց բաց տարածքում դիմակ չունենալու համար տուգանքի չափը. 100-250 հազար դրամի փոխարեն դարձավ տասը հազար դրամ, և այս նորմը հետադարձ ուժ ստացավ, որը նշանակում է, որ եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի նախկինում կայացված այդ ակտերը և կսահմանի տասը հազար դրամ վարչական պատասխանատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված […]

̰
Ցուցակագրվում են բոլոր այն շինարարները, որոնք աշխատանք են փնտրում

18:00 19.05.2020

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ մարզպետարանները հայտեր են ընդունում և ցուցակագրում բոլոր այն շինարարներին, որոնք աշխատանք են փնտրում։

̰
Խորհրդարանն ընդունեց սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառելու նախագիծը

17:48 19.05.2020

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի […]

̰
Ոստիկանությունը շարունակում է ապահովել պարետի որոշման պահանջների կատարումը

17:47 19.05.2020

Մայիսի 19-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում ոստիկանության ծառայողները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ի դեպ, կանգնած ուղևորներ կարող են տեղափոխել բացառապես 9 […]

̰
«Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն

17:39 19.05.2020

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը: Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել […]

̰
Էսօր էլ տեսնում եմ մարդիկ, որ քիթ քթի զրուցում են՝ ասես բան չի պատահել. Փաշինյան

17:34 19.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կորոնավիրուսի վարակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին: «Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը ես եմ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։ Վարչապետը նշել է՝ ելնելով կորոնավիրուսով վարակման դեպքերի դինամիկայից՝ մայիսի 29-ին արդեն կունենանք 10 000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20 […]

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

17:29 19.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ևս 4 […]

̰
Ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը. վարչապետ

17:25 19.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Իր […]

̰
Արտակ Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ

17:19 19.05.2020

Մայիսի 19-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները, զեկուցվել է 2020 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու […]

̰
SHANTNEWS-ի հերթական շրջայցը մայրաքաղաքում

17:10 19.05.2020

SHANTNEWS.am-ն այսօր ևս անդրադարձել է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Նոր Նորքի տարբեր զանգվածներում տիրող վիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների. Արմեն Սարգսյանը զրուցել է Նուբար Աֆեյանի հետ

17:06 19.05.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում Հանրապետության նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու […]

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Իրանից Հայաստան բեռնափոխադրումների վերաբերյալ

16:59 19.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել Իրանից Հայաստան բեռնափոխադրումների վերաբերյալ՝ տեղեկացնելով. «Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Իսկ դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ` օրական 80-100 ավտոմեքենայով։ Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական […]

̰
ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի 280 մլն դոլարի հատկացումը. այն հասանելի կդառնա անմիջապես

16:55 19.05.2020

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին անմիջապես հասանելի է դառնում 280 մլն դոլար: Ֆինանսավորումը տրվում է նոր տիպի կորոնավիրուսային վարակին դիմագրավելու համար: «Արմենպրես»–ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից: ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի («Սթենդ-բայ» ) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ուսումնասիրությունը: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով […]

̰
«Զատիկի» նախկին սանը կալանավորվել է նույն կենտրոնի 16-ամյա սանին դանակահարելու համար

16:39 19.05.2020

««Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ 11.05.2020թ. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 12.05.2020թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին ու ընդունվել վարույթ: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին […]

̰
Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ․ ռազմական համալսարանը ցուցադրել է կարողությունները

16:20 19.05.2020

Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը վերազինվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ և այդպես շարունակ: Ոչ թե զինծառայողներ, այլ ապագա սպաներ են պատրաստում  այստեղ։ Ապագա հրամանատարներն այսօր ներկայացրել են իրենց։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1212520412473136/

̰
Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ

16:04 19.05.2020

Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Արթուր Պողոսյանը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից:  

̰
Գյումրիում տաքսու վարորդները դժգոհ են պարետի որոշումից

16:00 19.05.2020

Սահմանափակումների ռեժիմի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 17-ից սահմանվել են մարդատար-տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնողների համար անվտանգության կանոնները։ Ըստ այդ կանոնների՝ բացի սանիտարահիգիենիկ միջոցների կիրառումից, տաքսիների վարորդներին արգելվել է վարորդի կողքին ուղևոր նստեցնել: Պարետի այս որոշումը Գյումրիի անհատ տաքսիների որոշ վարորդների մոտ դժգոհության առիթ է տվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիմնականում Ախուրյանի երթուղին սպասարկող տաքսու […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական համալսարանը փոփոխել է ընդունելության կարգը

15:50 19.05.2020

Չնայած կորոնավիրուսին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը պատրաստվում է ուսումնական նոր տարվան։ Համալսարանում հիմա էլ կրթություն են ստանում հրետանավորներ, հետախույզներ ու տանկիստներ։ Ապագա սպաներին ընդունելու համար այստեղ փոփոխել են ընդունելության կարգը՝ վարակից խուսափելու համար։ Համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են եղել ընդունելության կարգում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չորս տարում 104 հազար հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել

15:47 19.05.2020

Ռուսաստանը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ են ռուսական քաղաքացիություն ստանում: Այդ ցանկում հայերը չորրորդ տեղն են զբաղեցրել: Համաձայն վիճակագրության՝ 2016-2020թթ. ռուսական անձնագիր է ստացել 104 հազար հայ: Ցանկում առաջատարը երեք ազգերի ներկայացուցիչներ են. նշված ժամանակահատվածում քաղաքացիություն է ստացել 678 հազար ուկրաինացի, 187 հազար ղազախ, 146 հազար տաջիկ:

̰
BACK_TO_TOP