TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նյութեր են նախապատրաստվում «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով

16:54 20.05.2020

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում գողացել են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները:

̰
ԿԳՄՍ-ում ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 մլն դրամի խախտում

16:47 20.05.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ. հուլիսի 26-ի  N 1052-Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ […]

̰
Շոու բիզնեսի և ռեստորանների ներկայացուցիչները կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել

16:42 20.05.2020

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։ Նրանց են միացել նաև երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ ու հանդիսություններ նկարահանողներ։ Ակցիայի մասնակիցները դիմել են ՀՀ պարետ Ավինյանին՝ իրենց ևս թույլատրելու գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկով, ակցիայի մասնակիցները համաձայնել են 5-6 հոգանոց խմբով խնդիրը բարձրաձայնել խորհրդարանում […]

̰
Փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում

16:40 20.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն՝ ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում: Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք այլևս թղթային տարբերակով չեն […]

̰
Հուսով եմ՝ անհայրենիք հանցագործները կպատժվեն. ԿԳՄՍ նախարարը՝  վանդալիզմի դեպքի մասին

16:20 20.05.2020

Քիչ առաջ տեղեկացա «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է նախարարը:

̰
Պահպանե՛ք կանոնները, եղե՛ք պաշտպանված. Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել

16:13 20.05.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել, որում կոչ է արվում պահպանել կանոնները: «Պահպանե՛ք կանոնները, եղե՛ք պաշտպանված»,- գրել է Ավինյանը:

̰
Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է շրջանավարտներին

16:00 20.05.2020

Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցի աշխատակազմը տեսաուղերձով շնորհավորել է այս տարվա շրջանավարտներին: Տեսանյութին կից դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն ու ավարտական դասարանի դասղեկ Մարինա Արշակյանը շնորհավորանքներ են ուղղել աշակերտներին: «Վստահ շարժվեք դեպի ձեր երազանքները, մի վախեցեք կյանքում փոփոխություններից, թող ձեր երազանքներն իրականանան, ձգտումները՝ մոտեցնեն նպատակին: Սիրում ենք ձեզ: Բարի երթ»,- գրել է դպրոցի տնօրենը: «Այս […]

̰
Ձորաղբյուրի տներից մեկից կահույք, մանրահատակ, սպասք և գողացած անձինք եղբայրներ են

15:41 20.05.2020

Մայիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցի մի տնից գողացել են կահույք, մանրահատակ, սպասք և այլ իրեր: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ, 60 և 67 տարեկան երկու եղբայրներ: Նրանք բերման են ենթարկվել Կոտայքի բաժին: Ձեռնարկվում են […]

̰
Վարչապետին է ներկայացվել արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

15:38 20.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է եկել արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ: Խորհրդակցության սկզբում վարչապետը նախ նշել է. «Գործնականում կառավարությունն ընթացիկ կառուցվածքը ստացել է մեկ տարի առաջ՝ օրենսդրության մեջ կատարված համապատասխան փոփոխություններով: Իհարկե, մի շարք նախարարությունների կյանքում այդ առումով […]

̰
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Առևտրի զարգացման կազմակերպության նախագահի հետ

15:37 20.05.2020

Մայիսի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումի հետ: ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստան-Իրան երկկողմ առևտրի ներկա վիճակը և գոհունակություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում երկու երկրների միջև հաստատված համագործակցության կապակցությամբ: Դեսպան Թումանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան […]

̰
Վարդենիս քաղաքում անասնակեր է այրվել

15:25 20.05.2020

Մայիսի 20-ին՝ ժամը 12:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողո­ցում՝ էլեկտրական ենթակայանի մոտ այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ․ Համբարձումյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի դիմաց։ Հրդեհը […]

̰
«Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Sputnik Արմենիա

15:19 20.05.2020

«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը մտադիր է ձեռնարկության հաշվին բոլոր աշխատակիցների թեստավորում անցկացնել, որպեսզի դիմակների արտադրությունը ոչ մի վայրկյան չկանգնի։ «Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի որոշ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել է Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը։ «Հաստատվել է կորոնավիրուսով վարակի 7 դեպք, փակվել է 2 արտադրամաս, […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման դիմումների ժամկետն ավարտվում է

15:12 20.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են […]

̰
Ոստիկանությունը շարունակում է ապահովել պարետի որոշման պահանջների կատարումը

15:00 20.05.2020

Ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Նրանք թե՛ վարորդներին, թե՛ ուղևորներին հիշեցնում են պարետի որոշման պահանջները՝ հետևելով, որ պահպանվեն անվտանգության կանոնները։ Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որ  միկրոավտոբուսներով և ավտոբուսներով տեղափոխվեն միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ոստիկանները հետևում են, […]

̰
Ուռենիների տնկման համար նախատեսված տարածքում ենք. Դավիթ Գրիգորյանը լուսանկար է հրապարակել

14:59 20.05.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արգիճի գետի տարածքից՝ կից նշելով. «Ուռենիների տնկման համար նախատեսված տարածքում ենք։ Սևան թափվող ամենախոշոր գետն է։ Կանգնած ենք գրեթե ակունքի մոտ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2280 մետր։ Ֆանտաստիկ շքեղության վայր»։

̰
Երևանում գողացել են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները

14:45 20.05.2020

Երևանում անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները: Վանդալիզմի մասին գրառումը և տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Փյունիկ» ակումբի ներկայացուցիչ Գրիգոր Թադևոսյանը: «Արարատ 73»-ի արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:  

̰
Իրավիճակն ԱՄՆ-ում․ նախագահ Թրամփի պայքարը կորոնավիրուսի դեմ

14:43 20.05.2020

Մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերն անցել են 1․5 միլիոնը, որից միայն 350 հազարը Նյու Յորքում է, իսկ մահացության թիվն անցնում է 90 հազարը: Այս մասին հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը: ԱՄՆ հիվանդության կառավարման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի թվիթերյան գրառման համաձայն՝ մինչև հունիսի 1-ը ԱՄՆ-ում մահացությունների թիվը կանցնի 100 հազարը։ Չնայած դեպքերի […]

̰
Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է. ԿԳՄՍ

14:36 20.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան: Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման […]

̰
Ռուբինյանց փողոցում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը շրջվել է

14:30 20.05.2020

Մայիսի 20-ին՝ ժամը 09:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Իդեալ համակարգ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus GX» (վարորդ` Էդիկ Ս., ծնված 1959 թ․), «Nissan […]

̰
Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է

14:28 20.05.2020

Անվտանգ երթևեկության առաջին նախապայմանը երթևեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետևելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը: Շրջակա միջավայրին և բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի: Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու […]

̰
Իմ ջերմությունը, օրինակ, չորս անգամ չափում են. Բալայանը՝ ՊՆ-ում ու ԶՈՒ-ում վերահսկողության մասին

14:19 20.05.2020

Պաշտպանության նախարարություն ու զորամասերում խիստ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի դեպքերը կանխելու նպատակով, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Բավական խիստ է վերահսկողությունը։ Օրինակ՝ իմ ջերմությունը 4 անգամ չափում են, պարտադիր բոլորս դիմակներով ենք շենքում, խորհրդակցությունները, որոնք հնարավոր չէ օնլայն իրականացնել, հեռավորությունը պահպանվում է, այդ ամենն արվում է բոլոր զորամասերում, մենք […]

̰
Ծառերի բուժում նորագույն շարժական տեխնիկայով

14:12 20.05.2020

Վաղ առավոտյան «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Թումանյան, Նալբանդյան փողոցներում, Սայաթ-Նովա պողոտայում կատարել է թեղի տեսակի ծառերի բուժման աշխատանքներ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, դրանք իրականացվել են նորագույն, շարժական տեխնիկայով, ինչն ապահովում է բուժման արդյունավետությունը, նվազեցնում դեղի կորուստը: Երևանի քաղաքապետարանը երբևէ նման տեխնիկա չի ունեցել:

̰
Ադրբեջանական զորավարժությունների պատճառը կորոնավիրուսից ուշադրությունը շեղե՞լն է. հարց Գաբրիել Բալայանին

13:56 20.05.2020

Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվել են ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանից, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի զորավարժությունները, արդյո՞ք դրանք հանպատրաստից են արվում: «Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մեր տեղեկությունը, բայց այն, որ չհայտարարված էր, կան միջազգային համաձայնագրեր, որն Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել, մենք սովոր ենք հակառակ նման գործողություններին, որևէ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

13:53 20.05.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

̰
Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է. Գաբրիել Բալայան

13:40 20.05.2020

Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ դա արվում է հասարակության օբյեկտիվ ուշադրության ներքո: «Բայց չեմ ասում, որ անում ենք իդեալական, եթե իդեալական լիներ, էսպիսի դեպքեր չէինք գրանցվի: Որևէ բանակ չեք կարող գտնել, որտեղ նման դեպքեր չեն արձանագրվում: Ես […]

̰
Ասում եք՝ թող կառավարությունը որոշի բուժհաստատության պրոֆիլը պահպանե՞լ, թե՞ ոչ. ԱԺ-ում քննարկվում է որոշ բուժհաստատությունների մասնավորեցման նախագիծը

13:34 20.05.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 8-րդ հոդվածում: Այն սահմանում է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջ: Նախագծով առաջարկվում է այդ պահանջը հանել և ընկերությունների հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 68 քաղաքացի

13:22 20.05.2020

Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ […]

̰
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվողները չեն ներկայացել դատական նիստին

13:18 20.05.2020

ՊՊԾ գնդի գրավման  համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝  Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի դեմ հարուցված քրեական գործով ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր հերթական դատական նիստն էր նշանակված, սակայն ամբաստանյալների մեծ մասը և նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին այն հիմնավորմամբ, […]

̰
Կոտայքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է հաստատվել

13:14 20.05.2020

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 507 հաստատված դեպքեր, որից առողջացել են 229 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ, իսկ հյուրանոցը դադարել է որպես մեկուսարան գործել

13:12 20.05.2020

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Սա հնարավորություն է տվել, որ Գյումրիում իրենց բուժումը շարունակեն կորոնավիրուսով հիվանդներ այլ մարզերից: Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզում մինչ օրս 200-ից ավելի անձանց մոտ է վիրուսը հաստատվել: Կեսից ավելին բուժվել են, մի մասը մայրաքաղաքում է բուժումը շարունակում, իսկ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվել են Ծաղկաձորի […]

̰
BACK_TO_TOP