TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարորդները՝ ոստիկանության ծածուկ ծառայության մասին

17:10 15.05.2020

Ճանապարհային ոստիկանությունն այսուհետև իրականացնելու է ծածուկ ծառայություն: Ոստիկանության մեքենաները շրջելու են նաև առանց գրառումների և տարբերիչ նշանների՝ երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ն այսօր վարորդների շրջանում հարցումներ է իրականացրել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանեայց Առաքելական եկեղեցին կը գտնուի նոր մարտահրաւէրներու դիմաց. ՌԱԿ

17:08 15.05.2020

Աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցին իր ուրոյն, անփոխարինելի տեղը ունեցած է եւ ունի հայկական իրականութեան մէջ, որովհետեւ, անուրանալիօրէն կը հանդիսանայ հիմնասիւներէն մէկը ազգային մեր ինքնութեան։ Դարեր շարունակ մեզի պարգեւած է ո՛չ միայն կենսական հոգեւոր առաջնորդութիւն, այլ նաեւ բացառիկ հարուստ մշակոյթ։ Երբ ոսոխները մեզ […]

̰
Կորոնավիրուսով վարակված տարեց ամուսինները ԲԿ-ից դուրս են գրվել խորհրդանշական օրով

17:05 15.05.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են՝ կենտրոնից քիչ առաջ դուրս գրված ամուսիններ Արգամ Հախինյանը և Սիլվա Հարությունյանը խորհրդանշական են համարում, որ հենց Ընտանիքի օրն են գնում տուն: «Նոր կորոնավիրուսով վարակվելու նրանց պատմությունը սկսվում է ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց, երբ չեն էլ հասկացել, թե որ տարանցիկ երկրում վարակվեցին: Այսօր նրանք առողջացած գնում […]

̰
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նոր տեղակալ ունի

17:02 15.05.2020

ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 15-ի 583–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Ստեփանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում: Կենսագրություն  Ծնվել է 1982 թվականի մայիսի 12-ին: […]

̰
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

16:59 15.05.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական […]

̰
Գեմաֆին Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:48 15.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում պարոն Գասպարյանի ներդրումը սոցիալական պաշտպանության` հատկապես տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում առավել խոցելի սոցիալական աջակցության համակարգման հարցում։ Շնորհակալություն […]

̰
Կորոնավիրուսից 1 մլն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով ԵԽ երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը

16:47 15.05.2020

Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Մեզ հաջորդում են Ռուսաստանը (մեկ միլիոն […]

̰
Գյումրիում ևս 18 փողոց կվերանորոգվի

16:40 15.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «լավ լուր» է հայտնել: «Լավ լուրերի շարքից։ Սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք համագործակցության արդյունքում, այս տարի պլանավորվում է Գյումրիում ևս 18 այլ փողոցներ վերանորոգել»,- գրել է մարզպետը:

̰
Քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

16:29 15.05.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 15-ին՝ ժամը 10։00-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում […]

̰
ՀՀ Պն մամուլի խոսնակը՝ արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացի մասին

16:24 15.05.2020

ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ապահովվել և շարունակում է ապահովվել արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացը։ Մանրամասները՝ ստորև. ԱՊՀ https://www.facebook.com/armembkz/posts/3098350666892259 – Ղազախստան https://www.facebook.com/931758280234742/posts/3057046844372531/ – Թուրքմենստան https://www.facebook.com/275369886474573/posts/528038261207733/ – Ուկրաինա https://www.facebook.com/379408115777665/posts/1095662757485527/ – ՌԴ Մոսկվա https://www.facebook.com/ConsulateGeneralofArmeniainRostovonDon/posts/1415211845347195 – Ռուսաստան, Դոնի Ռոստով https://www.facebook.com/armconsulsochi/posts/158888285628062 – Ռուսաստան, Սոչի https://bit.ly/2T8mfGj – Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ https://www.facebook.com/365762960232986/posts/1701522089990393/ – Վրաստան https://www.facebook.com/659989107413037/posts/2900288273383098/ – […]

̰
ԵՄ մուտք գործելու սահմանափակումների ժամկետը երկարացվում է ևս 30 օրով. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

16:21 15.05.2020

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հայտնում է, որ ԵՄ հանձնաժողովի՝ Covid-19-ի հետագա կանխարգելմանն ուղղված առաջարկության հիման վրա ԵՄ մուտք գործելու սահմանափակումների ժամկետը երկարացվում է ևս 30 օրով և կտևի մինչև հունիսի 15-ը: Ոչ ԵՄ անդամ երկրներից Գերմանիա մուտք գործող անձանց համար կշարունակի կիրառվել 14-օրյա կարանտին:

̰
Անվտանգության ի՞նչ կանոններ են գործելու փակ արտադրական տարածքներում

16:10 15.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ սահմանվել են անվտանգության կանոններ՝ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեության իրականացման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման […]

̰
Շիրակի մարզում առաջին անգամ փորձնական կմշակվի 2 հա սոյա

16:00 15.05.2020

Շիրակի մարզպետարանից տվյալներ են ներկայացրել կատարված գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ. «Շիրակի մարզում մինչ օրս կատարվել է շուրջ 14500 հա գարնանացան գարու, 3000 հա կարտոֆիլի, 700 հա բանջարեղենի և 3000 հա կերային մշակաբույսերի ցանք: Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Կատարվել է 14783 հա աշնանացան, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1082 հա-ով, սակայն նախնական կանխատեսումներով 2019 թվականի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտգործնախարարի հետ

15:48 15.05.2020

Մայիսի 14-ին  Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցը է ունեցել  Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ: «Նախարար Մնացականյանն իր զրուցակցին շնորհավորեց Ռամադանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ ԱՄԷ բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին հանգամանալից քննարկում ունեցան […]

̰
Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալը հանդիպել են

15:29 15.05.2020

Հայաստանում Իրանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարիի միջև: «Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանական կողմից բժշկական պարագաների և նյութերի Հայաստան առաքման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Թումանյանն առաջարկեց ըստ անհրաժեշտության կազմակերպել երկու երկրների […]

̰
Բացառել մարդկային կուտակումներն ու կենդանի ժողովները. անվտանգության կանոնները՝ գրասենյակային պայմաններում

15:25 15.05.2020

Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելելու անվտանգության միջոցառումներն՝ ըստ ՀՀ պարետի որոշման: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է: Դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Գրասենյակային աշխատավայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում […]

̰

15:22 15.05.2020

«Շանթ» հեռուստաընկերությունն առաջարկում է Եվրոպայի միության օրն այս տարի նշել «Շանթի» հին ու նոր դեմքերի, սիրված արտիստների հետ։ Տոնին, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն, իրենց կատարումներով միացել են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Նարե Գևորգյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Տյոմը, ինչպես նաև «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցներ Հարություն Մկրտչյանը, Էդգար Ավետյանը, Անժելա Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը։ Ի թիվս արդեն […]

̰
Հանրային սննդի օբյեկտներում հաճախորդների միջև պահպանվում է 1.5 մետր հեռավորությունը

15:17 15.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվել են հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման անվտանգության միջոցառումներ: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ կանխարգելման աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում հանրային սննդի կազմակերպությունները/ օբյեկտները շահագործելիս անհրաժեշտ է […]

̰
Անվտանգության կանոնները՝ շինհրապարակներում

15:10 15.05.2020

Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններն՝ ըստ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառվում են ստորև ներկայացված կանոնները: […]

̰
Ի՞նչ անվտանգության կանոններ են պահպանվում առևտրի իրականացման վայրերում

14:54 15.05.2020

Անվտանգության կանոնները՝ առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով: Առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է ընկերությունը՝ պահպանելով սույն հավելվածով սահմանված կանոնները: 1. Ընդհանուր կանոններ. 1) Անհրաժեշտ […]

̰
Տաքսու վարորդը սոցիալական հեռավորության համար հնարամիտ լուծում է գտել

14:49 15.05.2020

Երևանի քաղաքապետարանը սոցիալական հեռավորությունը յուրահատուկ կերպով պահող տաքսու վարորդի լուսանկար է հրապարակել։ «Սոցիալական պատասխանատվության փայլուն օրինակ։ Արե՛ք այսպես, այս տաքսու վարորդի նման Լուսանկարը՝ Մի արեք «ԱՅՍՊԵՍ» խմբից»,- գրված է կից գրառման մեջ:

̰
Գեղարքունիքի մարզում առ այսօր կատարվել է 12 հազար 34 հա գարնանացան

14:27 15.05.2020

Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզում առ այսօր կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան։ «Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի փոխանցմամբ՝ մարզում 2020 թվականի մայիսի 15-ի դրությամբ կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան»,- ասված է հայտարարության մեջ:  

̰
Երևանյան լիճը մաքրվում է աղբից

14:23 15.05.2020

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մաքրվում է Երևանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը: «Առատ տեղումների հետևանքով Հրազդան գետից ջրի հետ դեպի լիճ է հոսել նաև մեծ քանակության կենցաղային աղբ, ճյուղեր: Այստեղ մաքրման աշխատանքները լինելու են շարունակական»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

̰
Արտակ Մանուկյանը հրավիրվել է ՀՔԾ

14:19 15.05.2020

«Այսօր հրավիրվել էի ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

̰
Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

14:12 15.05.2020

«Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում: Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու»։ Լիլիթ Մուսեյան, բժիշկ-ռեանիմատոլոգ, Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար […]

̰
Արցախից տեղեկացնում են ԵԱՀԿ-ում ԱՀ ԱԳՆ հերթական փաստաթղթի տարածման մասին

14:07 15.05.2020

Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հերթական փաստաթուղթը՝ Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 26-ամյակի կապակցությամբ, որն ավելի վաղ հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին։  

̰
Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը

13:56 15.05.2020

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը: Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:

̰
Բուժօգնության և սպասարկման պացիենտին տրամադրվում է եռաշերտ դիմակ

13:48 15.05.2020

ՀՀ պարետի որոշմամբ սահմանվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման անվտանգության միջոցները: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով իրականացվում են […]

̰
Մարզասարքերը դրվում են 2 մետր հեռավորության վրա. անվտանգության կանոնները՝ մարզասրահներում

13:40 15.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվել են անվտանգության կանոններ մարմնամարզական օբյեկտների գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելելու համար: Առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Մարմնամարզական օբյեկտներն ապահովվում են ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի «Մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 2.1.2. 002-18 սանիտարական կանոնները հաստատելու […]

̰
Վանաձորում 9-ամյա երեխան ընկել է շենքի 2-րդ հարկից․ վիճակը ծայրահեղ ծանր է

13:36 15.05.2020

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի […]

̰
BACK_TO_TOP