12:40 16.05.2020
Հայաստանը 13 կետով առաջ է անցել Heritage Foundation-ի հրապարակած տնտեսական ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ չափավոր ազատ երկրների խմբից տեղափոխվելով հիմնականում ազատ երկրների խումբ։ Այս մասին այսօրվա 100 փաստը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ անցյալ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 13 տոկոսով։ Նա նշեց, որ խոսվում է օտարերկրյա ներդրումների մասին, պետք է հիշել, որ ներդրողները հենց այս ցուցանիշներին են նայում ներդրումներ անելիս։ Փաշինյանի խոսքով՝ նախկինում օտարերկրյա ներդրում էին համարում, երբ կոռումպացված չինովնիկները այստեղի գումարները օֆշորներով պտտում, հետ էին բերում այստեղ՝ որպես ներդրում։
Իսկ հիմա, ըստ Փաշինյանի, երևում է իրական պատկեր, և շուտով Հայաստանը կհայտնվի լիարժեք տնտեսապես ազատ երկրների շարքում։
Ինչ վերաբերում է ազատություններին, Փաշինյանը ասաց, որ երեք տարի առաջ ֆանտաստիկա էր, իսկ հիմա ամեն մարդ կարող է ներկրել ամեն ինչ, որևէ սահմանափակում չկա։ Միայն թե, ըստ Փաշինյանի, սա չպետք է հասկանալ որպես ապօրինի ներկրման թույլտվություն, ինչպես երբեմն մարդիկ հասկանում են դա։
15:10 28.06.2025
ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...
14:54 28.06.2025
Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...
14:30 28.06.2025
Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերըԱվարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...
14:16 28.06.2025
Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճԱնցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...