Ինչպես է պատերազմի ավարտից հետո մարշալ Բաղրամյանը Հայաստանում հանդիպել իր զինվորին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

Ինչպես է պատերազմի ավարտից հետո մարշալ Բաղրամյանը Հայաստանում հանդիպել իր զինվորին

19:11 09.05.2020

 Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ, նրանցից շատերն աչքի ընկան իրենց հերոսական   գործողություններով, ոմանք չվերադարձան ռազմադաշտից: Շիրակի մարզից ևս բազմաթիվ հայորդիներ պատերազմ մեկնեցին ու կռվեցին գերմանական զորքերի դեմ: Նրանցից մեկն էլ Պերճ Թադևոսի Սողոյանն էր Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղից:

Նրա թոռը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ Ոստիկանության վաստակաշատ սպա, պաշտոնաթող գնդապետ պապի մասին:

«Պապիկս մասնակցել է Ստալինգրադի մարզի ազատագրման մարտերին: Նրա երկու ավագ եղբայրները մեկնել էին պատերազմ ու չէին վերադարձել: Ասում էր, որ ինքը գնացել էր եղբայների ու հորեղբայրների վրեժը լուծելու, հետո մասնակցել է Ղրիմի ազատագրմանը, տեղափոխվել Բելառուս, ճանապարհին զինվորներին տեղափոխող գնացքը ռմբակոծվել է: Պապիկս ասում էր, որ այդ ժամանակ մանթաշցի իր զինակից ընկերներից մեկը մահացել է, հետո, երբ պատերազմն ավարտվել ու վերադարձել է, գնացել է Մանթաշ, տեսակցել մահացած ընկերոջ ծնողներին ու հայտնել, թե նա որտեղ է թաղված»,- պատմում է Հովհաննեսը:


Պերճ Սողոյանը նաև պատմել է, որ եղել է նաև մարշալ Բաղրամյանի զինվորներից մեկը ու կռվել նրա հրամանատարությամբ առաջ շարժվող 51-րդ բանակի շարքերում:

«Պապիկս մեծ հպարտությամբ էր նշում, որ եղել է Բաղրամյանի զինվորն ու անձամբ է տեսել նրան: Մի անգամ Բաղրամյանը «Կուկուրուզնիկով» ժամանել է շտաբ, իսկ պապիկս հերթապահ է եղել։ 1945թ. ապրիլն է եղել, երբ առաջին անգամ տեսել է Բաղրամյանին, որն ազդեցիկ ելույթ է ունեցել: Տպավորվել է Բաղրամյանի ասածներից մեկը. «Գվարդիականները երբեք չպետք է նահանջեն»։

Երկրորդ անգամ Բաղրամյանին հանդիպում է պատերազմից հետո՝ Կիրովականում, երբ պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի անդամ։ Գալիս է, մասնակցում է Մյասնիկյանի արձանի բացմանը, այդտեղ էլ առաջին քարտուղարը, պապիս ցույց տալով Բաղրամյանին, ասում է, որ նրա զինվորն է եղել։ Պապս մոտենում և կրկնում է այդ խոսքերը, որ ընդմիշտ իր ուղեղում  էին դաջվել: Բաղրամյանը հուզվում և փաթաթվում է պապիս: Հետո, երբ գալիս էր Հայաստան, միշտ հանդիպում էին»,– հիշում է Հայրենական մեծ պատերազմի վետերանի թոռը:


Պերճ Սողոյանը հայրենի գյուղում եղել է հայոց լեզվի ուսուցիչ, հետո ավարտել է Թիֆլիսի կրտսեր հրամկազմի դպրոցն ու կամավոր մեկնել ռազմաճակատ։ Կռվել է Ղրիմում, Բելառուսում, Էստոնիայում, Քյոնիքսբերգում, Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման համար մղվող մարտերին է մասնակցել։ Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնել է ռազմաճակատ։ Հասել է մինչև Բեռլին: Հայրենիք վերադառնալուց տարիներ անց դառնում է Կոմերիտմիության Արթիկի շրջկոմի առաջին քարտուղարը, սովորում Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:

Ցուցաբերած բացառիկ խիզախության համար պատերազմի վերերանն արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, մեդալների, շքանշանների:

Գնահատելով Պերճ Սողոյանի վաստակն ու գիտելիքները՝ 1992թ. սպարապետ Վազգեն Սարգսյանը նրան գործուղում է Արցախ։ Վետերանը օգնում է այն ժամանակ դեռ նոր կազմավորվող բանակին Բերդաձորում, նշանառուներին փոխանցում է իր հարուստ մարտական փորձն ու խորհուրդները։

Պերճ Սողոյանը մահացել է 2014թ. նոյեմբերի 22-ին, Երևանում, հուղարկավորվել է Հայրենյացում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP