TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պետք է գնամ, դատավորին ասեմ՝ դատավո՛ր ջան, դռնակը բաց, ներս գամ ես, մի կեղտոտ հարց տա՞մ քեզ … Գևորգ Պետրոսյան

16:56 04.05.2020

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման առարկա է դարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը, որով վերջինս առաջարկում է հնարավորինս կարճ ժամկետ սահմանել այն գործերի քննության համար, որոնք վերաբերում են մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորելուն: Հարցի քննության ժամանակ Սուրեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք պատգամավորը նախագիծը մշակելիս հաշվի առել է դատավորների կարծիքը, քանի որ […]

̰
Հարձակվել են Ռեդմոնդի հայկական եկեղեցու վրա. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

16:50 04.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել․ քաղաքում գործող միակ հայկական՝ Սուրբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Վանդալիզմի հեղինակները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները։ Թեմային է հետևել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հրազդանում քաղաքացի է կորել

16:47 04.05.2020

Մայիսի 4-ին՝ ժամը 08:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Շաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել: Որոնողական աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

̰
Ավազակային հարձակում Լոռիում՝ տարեց կնոջ նկատմամբ. հարուցվել է քրգործ

16:45 04.05.2020

2020թ. մայիսի 1-ին Լոռու մարզի 75-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ դիմակավորված երկու անձինք գիշերը մտել են իր տուն և դանակի գործադրմամբ սպառնալով իրեն՝ տանից հափշտակել են կանխիկ գումար և ոսկե մատանի: Պարզվել է, որ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, ննջարանի պատուհանի փեղկը բացելու եղանակով առերևույթ ապօրինի մուտք են […]

̰
Հայկական Կարմիր խաչը 1500 փաթեթ է բաժանել Գյումրիում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

16:37 04.05.2020

Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Եվրամիության աջակցությամբ, մայիսի 2-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում տրամադրում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների 1485 փաթեթ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Շահառուներն են միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել […]

̰
ՀՀ քաղաքացիները Լիբանանից տեղափոխվել են Հայաստան. hetq.am

16:24 04.05.2020

Երևանում վայրէջք է կատարել Բեյրութից ժամանած լիբանանյան Middle East Airlines ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացիների: Այդ մասին գրում է «Հետք»-ը՝ հիշեցնելով, որ այս չվերթի մասին դեռ ապրիլի 27-ին հայտարարել էր Լիբանանում ՀՀ դեսպանությունը: Ինքնաթիռը պատրաստվում է հետադարձ չվերթի, որով Լիբանան կվերադառնան այդ երկրի քաղաքացիները: Ինչ վերաբերում է Երևան ժամանածներին, նրանք ենթարկվելու են […]

̰
Չի կարող որևէ մեկը սպասել, որ ՀՀ-ն որևէ քայլ կկատարի, որը ենթադրում է զիջում. Զոհրաբ Մնացականյան

16:18 04.05.2020

«Սպառնալիքի լեզուն մերժված է, բանակցայինը՝ ընդունված»,- Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախարարին հարցեր ուղղվեցին թեմայի շուրջ վերջին զարգացումների, այդ թվում՝ խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին Լավրովի հայտարարության վերաբերյալ: «Մենք առավել քան լուրջ ենք այն հարցերի շուրջ, որոնք Հայաստանի գերակայություններն են: Իսկ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր 24 հիվանդ կտեղափոխվի Ծաղկաձորի հյուրանոցներ

16:10 04.05.2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: «Քանի որ սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ, առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր […]

̰
Աշխատանքի կազմակերպումը պետական կառավարման համակարգում. պարետի որոշումը

16:00 04.05.2020

Պետական կառավարման համակարգում աշխատանքների կազմակերպման կանոնները՝ ըստ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման: 1. ՀՀ հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: 2. Հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե վերջինների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը: 3. Մարմնի ղեկավարները մուտքի […]

̰
Շիրակի մարզի ավտոգազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

15:54 04.05.2020

2020 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղի 2 հասցեում գործող ավտոգազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է կայանված «Վազ 21213» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով նույն գազալցակայանի լիցքավորող, Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 1980 թվականին ծնված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական […]

̰
Կորոնավիրուսից ապաքինվածներն առողջական խնդիրներ ունենո՞ւմ են, թե՞ ոչ. հարց նախարարին

15:52 04.05.2020

Կորոնավիրուսով վարակվածները բուժումից հետո առողջական խնդիրներ ունենո՞ւմ են, թե՞ ոչ: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Մենք նման տեղեկատվություն չունենք, առնվազն դուրս գրված մեր քաղաքացիները որևէ մնացորդային առողջական երևույթներ չեն նշում և օբյեկտիվորեն էլ չեն նկարագրվում՝ ռենտգեն, սոնո, արյան հետազոտություններ: Բոլորը, որ դուրս են գրվում, պրակտիկ առողջ քաղաքացիներ են, որևէ գանգատ […]

̰
Եթե մարդուն հասցված վիրավորանքը լսել է 5 մարդ, ապա դատարանում գործը քննելու դեպքում այն անընդհատ թարմացվում է. Գ. Պետրոսյանի նախաձեռնությունը

15:45 04.05.2020

Մարդու պատվին ու արժանապատվությանը վիրավորանք հասցնելու դեպքում գործերը պետք է քննվեն ոչ թե տարիներով, այլ երկու ամսվա ընթացքում: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Դրա շուրջ այսօր բուռն քննարկում է ծավալվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հնչել են առաջարկներ, որոնք հեղինակը ընդունելու պատրաստակամություն է հայտնել: Գևորգ Պետրոսյանն իր խոսքում […]

̰
Բժիշկ դառնալու համար պետք է առնվազն վեց տարի սովորել բժշկականում. Արսեն Թորոսյան

15:40 04.05.2020

Կորոնավիրուսով վարակվածներից 35 ծայրահեղ ծանր դեպք ունենք, բայց նրանցից 9-ն է միացված սարքերին, հնչում են մտահոգություններ, որ ոչ բոլոր ծայրահեղ ծանր հիվանդներն են միացված շնչառական սարքերին: Այս դիտարկմանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Բժիշկ դառնալու համար պետք է առնվազն վեց տարի սովորել բժշկականում, հետո 4 տարի օրդինատուրա, հետո սովորել ռեանիմատոլոգիայում, հետո նոր որոշել՝ պե՞տք […]

̰
«Էրեբունի Պլազայում» անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ քննված քրգործն ուղարկվել է դատարան

15:33 04.05.2020

Ավարտվել է 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում, մեկ անձի կողմից հրացանով «Էրեբունի Պլազա» կենտրոն մտնելու, անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի […]

̰
Հիմնանորոգվելու է Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածը

15:28 04.05.2020

Մայիսին Սևան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում կմեկնարկի ճանապարհաշինական խոշոր ծրագիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Հիմնանորոգվելու է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս 19+450 կիլոմետրից մինչև 39+400 կիլոմետր ճանապարհահատվածը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 2 միլիարդ 629 միլիոն դրամ»,- գրել է մարզպետը Ծրագրի իրականացման շինարարական մրցույթն այժմ գտնվում է ամփոփման […]

̰
54-ամյա տղամարդը կալանավորվել է 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

15:22 04.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2008թ. ծնված երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի 54-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի […]

̰
ՌԴ ՊՆ-ում հրապարակվել են հայ մարշալների անձնական լուսանկարները

15:20 04.05.2020

Հաղթանակի օրվա շեմին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ԽՍՀՄ Հայրենական պատերազմի ժամանակ հաղթանակ կորզած զորահրամանատարների որոշ անձնական լուսանկարներ։ Հավաքածուի մեջ հայտնվել են նաև հայ մարշալների՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի և Խորհրդային միության մարշալ, Խորհրդային միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի լուսանկարները։ Առաջին լուսանկարում մարշալ Բաբաջանյանն է՝ կնոջ հետ է պարում։ Երկրորդ […]

̰
ՀՀ ԶՈւ «Սու-30» ինքնաթիռները թռչում են Երևանի երկնքում՝ Մայիսի 9-ին ընդառաջ

15:18 04.05.2020

Հայաստանի Զինված ուժերի «Սու-30ՍՄ» կործանիչները այսօր առավոտվանից թռիչքներ են իրականացնում Երևանի երկնքում։ Ինքնաթիռները պատրաստվում են Եռատոնի՝ Մայիսի 9-ի միջոցառումներին։ «Սլացիկ: Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: https://www.facebook.com/arcrun/videos/2975048795864042/ https://www.facebook.com/marine.manucharyan/posts/10157326092891814

̰
«Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը» շարունակում է արջերի փրկության ծրագիրը

15:14 04.05.2020

«Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» աշխատակիցները շարունակում են արջերի փրկության ծրագիրը «Աշտարակի ձոր» ռեստորանում:

̰
Լինում են դեպքեր, երբ նույն ուղեկցող հիվանդությունն ունեցող քաղաքացիներն ապաքինվում են կորոնավիրուսից. նախարար

14:59 04.05.2020

Առողջապահության նախարարությունն այսօր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ներկայացնելիս հայտնեց, որ չորս մահ է արձանագրվել: Լրագրողներն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ ուղեկցող հիվանդություն են ունեցել մահացած քաղաքացիները: Նախարարը պատասխանեց, որ մահվան պատճառը հիմնականում նույն հիվանդություններն են՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություններ, որ փաստացի կտրուկ վատացնում են օրգանիզմի վերականգնվելու ունակությունը: «Այդ մարդիկ պարզապես չեն […]

̰
Կենսաթոշակների վճարումը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում․ Բաթոյան

14:57 04.05.2020

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները»,- գրել է […]

̰
Իմ նշած 10 000 թիվը հավանական սցենար է. նախարարի կանխատեսումները մայիսի վերջին կորոնավիրուսի դեպքերի մասին

14:49 04.05.2020

Եթե մեկ ամիս առաջ սրճարանները բացվեին, չունեինք կանոնները, հիմա ունենք, ու որևէ մեկի մոտ հարց չի կարող ծագել՝ ինչպե՞ս բացի իր բիզնեսը, որ աշխատողները չվարակվեն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այդ ամենը փաստաթղթավորված է, իրավական տեսք է ստացել, և կանոնները չպահպանելը բերելու է պատասխանատվության: Լրագրողները […]

̰
Երևանյան լճից դուրս են բերել և առգրավել 4 հատ մոտ 300 մետր ընդհանուր երկարության տիրազուրկ դնովի ձկնորսական ցանց

14:35 04.05.2020

Վերջին օրերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները, փչովի ռետինե մոտորանավակով իրականացրած ստուգայցի արդյունքում Երևանյան լճից դուրս են բերել և առգրավել 4 հատ մոտ 300 մետր ընդհանուր երկարության տիրազուրկ դնովի ձկնորսական ցանց և 12 հատ՝ խեցգետնաորսիչ։ Հրազդանի կիրճում Հրազդան գետից ևս առգրավվել է 3 հատ «Էկրան» տեսակի տիրազուրկ […]

̰
Ինչ սանիտարահամաճարակային կանոններ պետք է պահպանել այս օրերին

14:20 04.05.2020

Ինչ սանիտարահամաճարակային կանոններ պետք է պահպանեն այս օրերին աշխատանքը վերսկսած կազմակերպությունները աշխատակիցների առողջությունը և անվտանգությունը ապահովելու համար։ Կառավարությունը տեսանյութ է հրապարակել:

̰
Մեր վարքագիծն է պայմանավորելու՝ մայիսի վերջին կունենանք 10 000 դեպք, թե՞ 50 000. նախարար

14:11 04.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանո՞վ են իրականանալի իր պնդումները, թե՝ եթե կանոնները չպահպանվեն, կարող ենք ունենալ հազարավոր մահեր, հարյուր հազարավոր հիվանդներ: «Իմ ասածը պարզապես թիվ չէր, մոտ մեկ ամիս առաջ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի Հանրապետության համար՝ 500 000 դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալացումներ և հազարավոր մահեր: Բարեբախտաբար, դա տեղի […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ

14:01 04.05.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Նա գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ և փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները: Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաև ստեփանակերտցիների […]

̰
Որո՞նք են կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի աղբյուրները. նախարարի պարզաբանումը

13:49 04.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսով վարակման աղբյուրներին: Նա նշեց՝ վարակվածներից 34-ը կարանտինում գտնվող քաղաքացիներն են, 58-ը՝ հաստատված դեպքի հետ շփումներ ունեցողները, կան նաև բուժաշխատողներ, ինչպես նաև հուղարկավորության մասնակիցներ և մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ: «Այսինքն՝ բազմաթիվ օջախներ կան, որը հուշում է այն մասին, որ մենք պետք է […]

̰
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է. մարզպետ

13:46 04.05.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է։ «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ: Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված […]

̰
Կարող է նոր՝ ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն. Թորոսյան

13:30 04.05.2020

Հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել, բուժել պացիենտներին: Սա ԱՀԿ-ի կողմից սահմանած ընթացակարգն է՝ անկախ վարակակիրների քանակից, և Հայաստանը շարունակում է այդ գործընթացն ու դեռ կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում՝ նշելով, որ որոշ երկրներ այլևս չեն հետևում վարակի աղբյուրի բացահայտմանը: «Կան երկրներ, որոնք արդեն չեն հետևում, թե […]

̰
Մարտի 1-ից ի վեր Հայաստան է վերադարձել 63 հազար քաղաքացի. Զոհրաբ Մնացականյան

13:18 04.05.2020

Համավարակի պայմաններում ԱԳ նախարարության գործունեության հիմնական ուղղություններն են արտերկրից ՀՀ քաղաքացիների վերադարձի ապահովումը և տեղում նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, բեռնափոխադրումների անխափանության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը և համակարգումը, կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության իրականացումը՝ ուղղված թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանը: Այդ մասին այսօր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի […]

̰
BACK_TO_TOP