TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հանրային սննդի օբյեկտների այցելուները կջերմաչափվեն. անվտանգության կանոններ

11:06 04.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվել են անվտանգության հետևյալ կանոնները հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար: Համաձայն պարետի որոշման՝ առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ կանխարգելման աշխատանքներն իրականացվում են` ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում հանրային սննդի կազմակերպությունները/ […]

̰
ԱՆ-ը տվյալներ է ներկայացրել մահացած 4 պացիենտների վերաբերյալ

11:02 04.05.2020

Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է , որ պացիենտները […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 121, մահվան՝ 4 դեպք

10:58 04.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 4-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2507-ի։ Առողջացել է ևս 36 պացիենտ, ընդհանուր՝ 1071։ Փաստացի բուժում է ստանում 1393 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 39 -ի։ Անցկացված թեստերի […]

̰
Անվտանգության կանոնները բուժհաստատություններում

10:46 04.05.2020

Հրապարակվել է ՀՀ պարետի որոշումը, որով սահմանվում են անվտանգության կանոններ տարբեր ոլորտներում: Հիվանդանոցային, առաջին բժշկական օգնության և սպասարկման, շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսին հիվանդության տարածման կանխարգելման կանոնները հետևյալն են. 1. Հիվանդանոցային օգնության և սպասարկման բնագավառում. 1) Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն անհրաժեշտ է ապահովել սանհանգույց ունեցող հիվանդասենյակներով, որոնք ունեն մշտական հոսող տաք և […]

̰
2020-ի առաջին եռամսյակում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք․ ՊԵԿ

10:35 04.05.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  շուրջ 5 կգ 500գ մեթամֆետամին, 2 կգ […]

̰
Նրանք խաղաղ ժամանակ էլ են «կռվում»․ ՊՆ խոսնակ

10:33 04.05.2020

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Մեր զինվորականներն օր ու գիշեր մարտական պատրաստությամբ են զբաղված, նրանք անդադար հարձակում ու պաշտպանություն են մշակում, նրանք խաղաղ ժամանակ էլ են «կռվում»»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2865575873478554

̰
Սպորտային օբյեկտներում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անվտանգության կանոններ

10:29 04.05.2020

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են՝ ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում սպորտային օբյեկտներում գործում են աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները: 1) Ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, […]

̰
Մակարավանք տանող ճանապարհը հիմնանորոգվում է․ Փաշինյան

10:24 04.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիմնանորոգվում է նաեւ դեպի Մակարավանք տանող ճանապարհը՝ Աչաջուր գյուղից մինչեւ վանական համալիր: Նման մասշտաբի հիմնանորոգում այս ճանապարհը երբեք չի տեսել: Գյուղից վանական համալիր տանող ճանապարհը երբեւէ ամբողջությամբ ասֆալտապատ չի եղել: Այս տարվանից կլինի»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2626854347634944?__xts__[0]=68.ARBUAs2F1f97lEzvrJOp-FkjwKkghzy5fTJTyFYvRLndeugCMR_u8_GaOhLbIp8LE-l9kTk7RI_eQbp8LeySAKbQ6DFhE1vD7vtMQdRn9aE0jfeJEFZsWy5mZk2AU7xNKu7erCtvdmoV2-LSfeyJ4TL9k2D2NUwFGpDZvnavdII85HZQHx6iyVB6DlMt9Zne_OQgbuKeKYz1GWwuITohEgzcobyubogynfb7gd052MI1urah1hw5iMJr0L-_5Kiemz2sTI9FjM7GXDi1AMnaemfHwrRTR4VTKzkSdF4GeUtZRdpn8OR2_9t7nXi_90F1VaVACurZK4trdJLnTP1kOZb078IP&__tn__=-R

̰
Թումանյանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

10:00 04.05.2020

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 5-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ- Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ […]

̰
Սուրեն Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

09:52 04.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 3-ին Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։ […]

̰
Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:05 04.05.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն […]

̰
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում

01:38 04.05.2020

Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.02 աստիճան և արևելյան երկայնության 46.32 աստիճան։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է […]

̰
ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 4-ից նախնական գրանցմամբ կիրականացվեն որոշ գործողություններ. ՀՀ ոստիկանություն

00:41 04.05.2020

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 4-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները․ 1․ Հայաստանի Հանրապետություն ներմուծված (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից) տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետությունում 1-ին անգամ գրանցում և հաշվառում (միայն ներմուծողի անվամբ)․ 2. տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում (միայն ձեռքբերողի անվամբ), եթե տրանսպորտային միջոցը ձեռք է […]

̰
«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը․ Փաշինյան

00:17 04.05.2020

«Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։  

̰
Հայաստանի ամենատարեց բնակիչն այսօր նշել է ծննդյան 115-ամյակը

23:28 03.05.2020

Ինչպես տեղեկանում ենք Գլաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, Հայաստանի ամենատարեց բնակիչն ապրում է Գլաձոր համայնքում: «Այսօր՝ մայիսի 3-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ամենատարեց բնակչի՝ Սիրուշ Սումբատի Մարգարյանի ծննդյան 115-րդ ամյակն է: Սիրուշ Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում բնակվող ամենատարեց բնակիչն է: Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք փոխանցում Սիրուշ տատիկին և ցանկանում քաջ առողջություն: Բոլոր տարեցներին մաղթում ենք առողջություն և […]

̰
Աղբամանների նոր խմբաքանակը՝ 2000 հատ, ժամանեց Երևան

23:14 03.05.2020

Աղբամանների նոր խմբաքանակը՝ 2000 հատ, ժամանեց Երևան։ Մաքսազերծումից հետո դրանք կտեղադրվեն փողոցներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

̰
11-ամյա երեխան ընկել է Հաղարծնի վանքին հարակից ձորը․ նրան հոսպիտալացրել են

23:03 03.05.2020

Մայիսի 3-ին՝ ժամը 14:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել Գագիկ Թ.-ին (ծնված 2009 թ.) և մոտեցրել […]

̰
Queen-ի այս երգը նվիրվում է «առաջնագծում կռվող» բուժաշխատողներին. Արսեն Թորոսյան

22:56 03.05.2020

Queen-ի այս երգը նվիրվում է «առաջնագծում կռվող» բուժաշխատողներին։ Եկե՛ք միշտ հիշենք նրանց ջանքերը և ապակենտրոն պայքար մղենք կորոնավիրուսի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսահոլովակ հրապարակել։

̰
ԱՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները՝ Արցախ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար

22:28 03.05.2020

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադրություն կունենան այցելել Արցախի Հանրապետություն, պետք է նկատի ունենան նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով արգելվել է պետական սահմանի անցակետերով Արցախի Հանրապետության քաղաքացիություն (հաշվառում) չունեցող անձանց մուտքը հանրապետության տարածք։ ԱՀ Պարետ […]

̰
Ողբերգական դեպք Լոռու մարզում. փեսան ոստիկաններին հայտնել է, որ հովվաշունը հարձակվել է իր զոքանչի վրա, որը կարճ ժամանակ անց մահացել է

22:14 03.05.2020

Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել է տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել են ոստիանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, նշված գյուղի […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է սպորտի մասով սահմանափակումների պարզաբանում

20:59 03.05.2020

Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Քանի որ սպորտի մասով մայիսի 4-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների նվազեցման որոշումը այնքան էլ պարզ չէր մարզաշխարհի համար, խնդրել եմ պարետին լրացուցիչ պարզաբանում տրամադրել… Սպորտի մասով սահմանափակումների պարզաբանում. Թույլատրվում է՝ Սպորտի բնագավառում գործունեություն Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային […]

̰
Ամստերդամի օդանավակայանում դիմավորել և ճանապարհել են ԱՄՆ-ի Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքներից տարանցիկ չվերթով Հայաստան վերադարձող 19 ՀՀ քաղաքացու. Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

20:18 03.05.2020

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորել և ճանապարհել է ԱՄՆ-ի Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքներից տարանցիկ չվերթով Հայաստան վերադարձող 19 ՀՀ քաղաքացու։

̰
Օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

20:03 03.05.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ: Քաղաքացիները կգտնվեն իրենց հարազատների մոտ մինչև հնարավոր չվերթների իրականացումը:

̰
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ժամանակ քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու հարցը

19:51 03.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 3-ին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկման առարկա են դարձել ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով ՏՏ զարգացումը խթանելու ուղղությամբ անելիքները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը […]

̰
Եթե մենք պատասխանատու չլինենք՝ հիվանդանալու են մեր հարազատները. Թորոսյան

19:10 03.05.2020

«Եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Առողջապահության նախարարը նշեց, որ վերջին օրերի հիվանդների թվերը պայմանավորված են տարբեր գործոններով՝ մասնավորապես […]

̰
Առաջինը՝ չվարակվել և երկրորդը՝ չվարակել. Ն. Փաշինյանը բացատրել է կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարի նրբությունները

18:12 03.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ փոխվարչապետ և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ հիշել է Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպը: «Ժանտախտի դեմ պայքարի առանձնահատկությունը, որը Քամյուն նկարագրել է, այն է, որ հնարավոր չի լինում չափել օգտակար գործողության գործակիցը: Այս պարագայում երբեմն աշխատանքը և նրա ծավալները անընդգրկելի են և անկանխատեսելի, երբեմն  […]

̰
Հետագա շրջանը կախված է ՀՀ քաղաքացու պատասխանատվությունից. Ավինյան

17:49 03.05.2020

«Սահմանափակումները հանվում են տնտեսական գործունեություն իրականացնող ընկրությունների մեծամասնության վրայից և, մասնավորապես, ամբողջությամբ բացվում է մշակող արդյունաբերության ոլորտը, բացվում է մանրամեծածախ առևտրի որոշակի հատված բացի խոշոր առևտրային կենտրոններից՝ մոլերից և խոշոր շուկաներից»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպամն ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Նա ասաց, որ բացվում […]

̰
Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք ազդարարում. Նիկոլ Փաշինյան

17:22 03.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ և ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրուցում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, սահմանափակումների թեթևացման և հետագա քայլերի մասին: «Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք ազդարարում. անցնում ենք պայքարի ապակենտրոնացման փուլի»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Դրա հիմնական պատճառը հետևյալն է, որ մենք առնվազն մինչև […]

̰
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով

17:05 03.05.2020

Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի […]

̰
Սևանում կորած Աբովյան քաղաքի բնակչի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

16:54 03.05.2020

Մայիսի 3-ին, ժամը 10:00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. […]

̰
BACK_TO_TOP